User Tag List

Էջ 5 13-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 182 հատից

Թեմա: Երբ զզվում ես կյանքից…

  1. #61
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ զզվում ես կյանքից…

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը

    կներեք, բայց էդ հեչ լավ գաղափար չի
    ոչ ինքնասպան լինելու, ոչ էլ դեղերով օրգանիզմը թունավորելու կարիք չկա Մի քիչ Բյուրից օրինակ վերցնենք գնանք եկեղեցի ...

    Վերջերս ակումբաբնակ իմ շատ լավ տղայի խորհուրդ էի տալիս կյանքից կառչելու մի բան գտնել բայց հուսով եմ ինձ չի լսել Իմաստ փնտրել պետք չի էլի, պետք է փորձենք մենք իմաստավորել կյանքը իսկ եթե չի ստացում, դե... հեչ էլ ստացվի
    Կյանքին ամենամեծ իմաստ տվող բանը սերն է… Սիրող մարդը երբեք չի հոգնի կյանքից, չի հիաստափվի դժվարություններիցև հաճույքով կապրի կյանքի թե հաճելի, թե դժբախտ պահերը:
    Սպասեք և ամեն ինչ կանցնի
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  2. #62
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ զզվում ես կյանքից…

    Մեջբերում Victory_-ի խոսքերից Նայել գրառումը
    Կյանքին ամենամեծ իմաստ տվող բանը սերն է… Սիրող մարդը երբեք չի հոգնի կյանքից, չի հիաստափվի դժվարություններիցև հաճույքով կապրի կյանքի թե հաճելի, թե դժբախտ պահերը:
    Սպասեք և ամեն ինչ կանցնի
    կներեք իսկ դուք հիմա սիրում ե՞ք
    Եթե հանկարծ, Աստված մի արասցե, ձր սիրելին սիրելով հիասթափվի կյանքից, ի՞նչ կասնեք Էլի կհիանաք կյանքով: Կամ ուրիշ օրինակ: Լավ չեմ ասում, թե չէ բոլորդ կհիասթափվեք կյանքից

    Լավ է ասել, հաճախ ժպտացեք և կյանքն էլ ձեզ կժպտա

  3. #63
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ զզվում ես կյանքից…

    Զզվում եմ կյանքից, բա ինչ եմ անում, բայց ինչքան զզվում եմ այնքան քառակի անգամ սիրում եմ : Իրար լրացնում են զզվելը ու չզզվելը : Երբ զզվում եմ պանիկայի մեջ եմ ընկնում , միացնում եմ ինքնաոչնչացման կոճակը ու սպասում մինչև ոչնչանամ, մինչ մեկը չի գալիս անջատում: Մեկ- մեկ ուշանում են , մեկ- մեկ անմիջապես, նայած էլի Բայց ես չեմ դժգոհում, քանի որ ինձ միշտ ուժ են տալիս ելք գտնելու համար / իմ տեղը ոչինչ չեն անում, ուղղակի ուժ են տալիս / ...

    Կյանքին ամենամեծ իմաստ տվող բանը սերն է… Սիրող մարդը երբեք չի հոգնի կյանքից, չի հիաստափվի դժվարություններիցև հաճույքով կապրի կյանքի թե հաճելի, թե դժբախտ պահերը:
    Սպասեք և ամեն ինչ կանցնի
    Առաջին հայացքից շատ տրամաբանական է այդպես մտածել, բայց սիրող մարդն էլ է հոգնում ու հաստատ հաճույքով չի ապրում դժբախտ պահերը : Պլյուս դժբախտությանը սեր կորցնելու վտանգն էլ է առաջանում , քանի որ ոչ բոլորն են պայքարելու ընդունակ .....
    Чеширский КотЭ

  4. #64
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ զզվում ես կյանքից…

    Ժամանակը ամեն ինչ էլ բուժում ա, ամեն տեսակի «զզվանքը» կյանքից…

    Երբ զզվում ես կյանքից, ինքն էլ քեզնից ա զզվում…

    Մի քիչ պոզիտիվ ա պետք էդ կյանքին…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  5. #65
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ զզվում ես կյանքից…

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    կներեք իսկ դուք հիմա սիրում ե՞ք
    Եթե հանկարծ, Աստված մի արասցե, ձր սիրելին սիրելով հիասթափվի կյանքից, ի՞նչ կասնեք Էլի կհիանաք կյանքով: Կամ ուրիշ օրինակ: Լավ չեմ ասում, թե չէ բոլորդ կհիասթափվեք կյանքից

    Լավ է ասել, հաճախ ժպտացեք և կյանքն էլ ձեզ կժպտա
    Դայանա ջան, բան չհասկացա, ուզում էիր ասեիր ինչ կանես, թե ինչ կասես… Թե երկուսն էլ իրար հետ
    Չեմ պատկերացնում ճիշտն ասած, թե մարդ, ով մեկին սիրում է, կարող է այդ աստիճան հիասթափվել… Ճիշտ է, միշտ էլ լինում են հիասթափություններ, երբեմն գժվելու աստիճան ինչ-որ բանից կարող ես ներվայնանալ, կատաղել, հիասթափվել ամեն ինչից, բայց երբ գիտակցում ես, որ մենակ չես, ինչ-որ մեկն էլ կա աշխարհում, ում գուցե պետք ես դու, ու ով քեզ է պետք, ստիպված ուժերդ հավաքում ես ու նորից հույսով լցվում, որ կկարողանաս ամեն ինչի դիմակայել և հաղթահարել բոլոր դժվարությունները…

    հ.գ. Չէ, հիմա չեմ սիրում, ու չեմ պատկերացնում, թե ինչ կանեյի նշված դեպքերում:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  6. #66
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ զզվում ես կյանքից…

    Իրականում կյանքից զզվում ես, երբ հույսերդ ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի հետ կապված չեն արդարանում, կամ էլ նպատակդ դառնում է անիրագործելի, երբ ուժեղ հիասթավում ես մարդուց, արարքից, շրջապատից ու այսպես պատճառները միլիոնավոր են.., ու ,անկախ քեզանից, սկսում ես կյանքը չսիրելը, դրանից հիասթափվելը
    Երբ զզվում ես կյանքից, ուղղակի «կտրվի» նրանից մի պահ մինչև զզվանքդ անցնի Անընդհատ մտածելով, որ կյանքից զզվում ես, կյանքի հանդեպ սերդ չես վերագտնի, զզվելը կդառնա կպչուն միտք ու կթվա, թե էս կյանքում ամենամիօրինակ, տխուր ու անիմաստ կյանքը հենց քեզ է բաժին հասել: Անջատիր ուղեղդ կյանքից, տարվիր առօրյա գործերով, աշխատանքով, ու ինքդ էլ չես նկատի, ոնց կյանքի հանդեպ սերը նորից հուշիկ քայլերով կվերադառնա մոտդ
    Միշտ էլ այդպես է, սև գծերին հաջորդում են սպիտակները, միայն թե պետք չէ այնքան ընդգծել ու թավ դարձնել սևը, որ սպիտակներին չնկատես նրանց արանքում
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  7. #67
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ զզվում ես կյանքից…

    Մերին ճիշտ ասեց կյանքից զզվելու պատճառներից է նաև ինչ-որ մարդկանից կամ գուցե մեկից հիասթափվելը: Զվվել եմ, որ մարդիկ ուզում են ուրիշներին օգնեն ու դա անում են մեկ այլ մարդու միջողով: Հիմա բացատրեմ ինչ էի ուզում ասել: Ես ուզում եմ օգնել Իքս մարդուն, ու դրա համար Իգրեկ մարդու մոտ սկսում եմ խոսել ու քննարկել Իքսի պրոբլեմները Տենց սխալա Եթե ուզում եմ օգնել Իքսին, կարող եմ ուղղակի կողքին լինել, սիրել շատ ու դա էլ հենց մեծ օգնություն է, ոչ թե քիթս խոթեմ Իքսի գործերի մեջ: Մեկ էլ զզվում եմ, որ մարդիկ ուրիշներին անուն են կպցնում: Ասենք ես շատ եմ սիրում Իքսին, ու Իգրեկը գալիս սկսումա ինձ համոզել, որ էդ Իքսը հիմարի մեկնա Այ դրա համար էլ զզվում ենք կյանքից, իսկ իրականում զզվում ենք մարդկային ցեղի մի քանի "բռակ արտադրանքներից"
    Վերջին խմբագրող՝ Dayana: 27.09.2008, 19:32:

  8. #68
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ զզվում ես կյանքից…

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ գիտես, որ ինչ որ բան պիտի անես, բայց չգիտես թե ինչ
    Երբ զգում ես, որ կյանքը կորցնում է իմաստը
    Երբ զգում ես, որ այն ինչ երազում էիր, ինչին ձգտում էիր ու ինչով ապրում էիր, կորցնում է իր արժեքը կամ հեռանում է տեսանելի դաշտից
    Երբ առավոտյան արթնանում ես ու անկախ քեզնից ինքդ քեզ հարց ես տալիս. «Այսօր ի՞նչի համար եմ ապրելու»
    Երբ ժամանակը ձգձգվում է և վարկյանը թվում է դար
    Երբ գիշերը պառկում ես քնելու ու դատարկության, մենակության ու անհետաքրքքրության զգացողությունն է խեղդում

    Արժե՞ ապրել այսպես
    Ապրել արժե բոլոր դեպքերում: Ապրել, ապրել, այնպես ապրել... (Պ. Սևակ)
    Նշված բոլոր "երբ"-երը վերաբերում են հիմնականում մի խնդրի` դրված նպատակի անհասանելի դառնալու խնդրին: Նպատակները, որպես այդպիսին լինում են կամ կարճաժամկետ կամ երկարաժամկետ, ընդ որում երկրորդ դասի նպատակները իրենցից ներկայացնում են առաջին դասի նպատակների ամբողջություն, շարք: Նպատակի անհասանելիության գիտակցումը բերում է կյանքից հիասթափվելուն, զզվելուն, կյանքի իմաստի գիտակցման կորստի: Հետևաբար, նման դեպքերում անհրաժեշտ է երկարաժամկետ նպատակի վերաարժեվորում, այսինքն գնահատում, թե այդ նպատակն պահպանում է իր կարևորությունը, թե ոչ: Եթե պահպանում է, ուրեմն անհրաժեշտ է մտածել կարճաժամկետ նպատակների փոփոխման, դրանք ևս ածանցելու ուղղությամբ: Արդյունքում քայլ առ քայլ հիմնական նպատակը մոտենում է և մի օր է; իրականանում: Այնպես որ կյանքը միշտ էլ արժեք ունի և արժե ապրել, ուղղակի հարկավոր է հասկանալ և գնահատել կյանքի արժեքը:

    Չէ սենց որ գնա գիրք էլ կգրեմ

  9. #69
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ զզվում ես կյանքից…

    Երբ զզվում ես կյանքից…
    Լինում են իհարկե այդպիսի պահեր, ու թվում է թե սա վերջն է, ավատվեց ամեն ինչ, բայց... անցնում է մի պահ, գուցե եւ ավելին, ու ... կյանքը նորից զարմանալիորեն վերափոխվում է: Ինչ անես? այդպիսին է Կյանք "կոչեցյալը"` զարմանալի իր բազմազանության մեջ,..
    Life is too short...

  10. #70
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Երբ զզվում ես կյանքից…

    Զզվում եմ կյանքից

  11. #71
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ զզվում ես կյանքից…

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ գիտես, որ ինչ որ բան պիտի անես, բայց չգիտես թե ինչ
    Երբ զգում ես, որ կյանքը կորցնում է իմաստը
    Երբ զգում ես, որ այն ինչ երազում էիր, ինչին ձգտում էիր ու ինչով ապրում էիր, կորցնում է իր արժեքը կամ հեռանում է տեսանելի դաշտից
    Երբ առավոտյան արթնանում ես ու անկախ քեզնից ինքդ քեզ հարց ես տալիս. «Այսօր ի՞նչի համար եմ ապրելու»
    Երբ ժամանակը ձգձգվում է և վարկյանը թվում է դար
    Երբ գիշերը պառկում ես քնելու ու դատարկության, մենակության ու անհետաքրքքրության զգացողությունն է խեղդում

    Արժե՞ ապրել այսպես
    Իհարկե արժե - են էլ ոնց
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  12. #72
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ զզվում ես կյանքից…

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե արժե - են էլ ոնց
    մի քիչ կմանրամասնես ? ինչու ? ինչի համար ? ինչպես ?

  13. #73
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ զզվում ես կյանքից…

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    մի քիչ կմանրամասնես ? ինչու ? ինչի համար ? ինչպես ?
    Ապրել միշտ արժե - բոլոր պարագաներում: Կյանքը հիանալի մի բան է, հիանալի, անկրկնելիության աստիճանի գեղեցիկ: Ապրեք, մարդիկ, մի հոգնեք կյանքից... Ապրեք հենց... ապրելու համար: Իմաստ դրեք ձեր կյանքում, լցրեք այն հաճույքներով, թեկուզ և մանր հաճույքներով:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  14. #74
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ զզվում ես կյանքից…

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապրել միշտ արժե - բոլոր պարագաներում: Կյանքը հիանալի մի բան է, հիանալի, անկրկնելիության աստիճանի գեղեցիկ: Ապրեք, մարդիկ, մի հոգնեք կյանքից... Ապրեք հենց... ապրելու համար: Իմաստ դրեք ձեր կյանքում, լցրեք այն հաճույքներով, թեկուզ և մանր հաճույքներով:
    չհամոզեցիր ուրիշ, ավելի կարևոր, ավելի գլոբալ իմաստ է պետք գտնել

  15. #75
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ զզվում ես կյանքից…

    Երբ մի անգամ մի իմաստուն մարդու նման հարց են տվել, պատասխանել է - իսկ դուք երբևէ տեսել եք, ինչպես է աճում... կաղամբը
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Էջ 5 13-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայտնի մարդկանց կյանքից
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 90
    Վերջինը: 11.11.2017, 08:55
  2. Էջեր իմ կյանքից..
    Հեղինակ՝ Diana99, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 15
    Վերջինը: 25.03.2017, 21:38
  3. Կյանքից քաղած դասեր
    Հեղինակ՝ ivy, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 45
    Վերջինը: 25.09.2011, 21:03
  4. Մի դրվագ իմ կյանքից
    Հեղինակ՝ Firegirl777, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 28.06.2011, 15:35
  5. Իմ կյանքից կտորներ...
    Հեղինակ՝ Com, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 10.02.2007, 21:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •