User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Տելեկոմ նորություններ

  1. #1
    Պատվավոր անդամ Sunun-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    820
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Տելեկոմ նորություններ

    ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՄՇԱԿՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌՈՈՒՄԻՆԳԻ ԶՈՆԱՅԻՆ ՍԱԿԱԳՐՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ



    ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.

    Հայաստանում կմշակվի միջազգային ռոումինգի զոնային սակագրման տրամադրման կարգը։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամ Սամվել Արաբաջյանը հանձնաժողովի նիստի ժամանակ։
    Նրա խոսքերով, այսօրվա դրությամբ բջջային օպերատորների կողմից տրամադրվող միջազգային ռոումինգի ծառայությունների զոնային բաշխման հարցը կարգավորված չէ։
    Մասնավորապես նա նշել է, որ միջազգային ռոումինգի ծառայություններում սակագրման միասնական զոնա է համարվում Եվրոպան, Ասիան, Ավստրալիան, այդ թվում նաև Ղազախստանը, որտեղ խոսակցության մեր րոպեի արժեքը հասնում է միջինը 1900 դրամի։
    «Անհրաժեշտ է նաև նշել, որ բջջային օպերատոր «ԱրմենՏելի» (ապրանքանիշը՝ Beeline) միջազգային ռոումինգի ծառայությունները 39-ից 400 տոկոսով ավելի են, քան բջջային երկրորդ օպերատոր VivaCell-MTS-ի նույն ծառայությունները», - ասել է Արաբաջյանը։
    Ինչպես կարծում է Հանձնաժողովի անդամը, այս ոլորտը լուրջ կարգավորման կարիք ունի, այդ թվում նաև տեղական օպերատորների կողմից շահույթի կիրառման տեսակետից։
    «Ծրագրվում է, որ փաստաթուղթը կմշակվի և կներկայացվի ՀԾԿՀ քննարկմանը արդեն 2009 թ.-ի հունվարի վերջին», - ասել է Արաբաջյանը։
    Բջջային կապի հայաստանյան շուկայում գործում են երկու ընկերություններ՝ «ԱրմենՏելը», որի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը ռուսական «ՎիմպելԿոմ» ընկերությունն է և «Վիվասելը», որի բաժնետոմսերի հսկիչ փաթեթի սեփականատերը ռուսական «ՄՏՍ» ընկերությունն է։ Երրորդ բջջային օպերատոր «ՖՏԱ-Տելեկոմը», որը France Telecom-ի 100 տոկոսանոց դուստրն է (ապրանքանիշը՝ Orange), արդեն վերջնական արտոնագիր է ստացել, սակայն ցանցի կոմերցիոն շահագործումը կսկսի 2009 թ.-ի ձմռանից։ --0—

  2. #2
    Պատվավոր անդամ Sunun-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    820
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տելեկոմ նորություններ

    ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊ Է ՀԱՅՏՆՎԵԼ ՉՈՒԿՈՏԿԱՅԻ ՏՈՒՆԴՐԱՅՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՍԿԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՂՆԵՐԻ ԳՅՈՒՂՈՒՄ


    ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Մեգաֆոն» ընկերության մասնագետները արբանյակային կայան են տեղադրել Չուկոտկայի Չաունսկի շրջանում, ինչը թույլ է տվել բջջային կապ ապահովել տունդրայի Մայսկոե գյուղում, որտեղ ոսկի արդյունահանողներ են աշխատում, ուրբաթ «ՌԻԱ Նովոստիին» է տեղեկացրել շրջանի կառավարության մամուլի ծառայության ներկայացուցիչը։
    «Տունդրայի գյուղում տեղադրված սարքավորումը թույլ կտա բջջային կապ ապահովել դաշտային պայմաններում, ինչը նաև զգալիորեն կբարելավի գյուղում հնարավոր արտակարգ իրավիճակներին կենսագործունակ ծառայությունների արձագանքելու օպերատիվությունը», - ասել է գործակալության զրուցակիցը։
    Նրա խոսքերով, հինգ մետր տրամագիծ ունեցող արբանյակային ալեհավաքի տեղադրումը «Մեգաֆոն» ընկերության, «Չուկոտկասվյազինֆորմ» ձեռնարկության և «Մայսկոյե» արդյունահանող ընկերության համատեղ նախագիծն է։
    «Բացի այդ, նման ալեհավաք է հայտնվել Չաունսկի շրջանի վարչական կենտրոն հանդիսացող Պևեկ քաղաքում, որը Չուկոտկայում մեծությամբ երրորդ բնակավայրն է», - ավելացրել է մամուլի ծառայության ներկայացուցիչը։
    Ավելի վաղ, Անադիրում, Անադիրի օդանավակայանում և Ուգոլնիյե Կոպի գյուղում տեղակայվել էր երրորդ սերնդի (3G) շարժական ցանց։ Նոյեմբերի 11-ին «Վիմպելկոմ» ընկերությունը (ապրանքանիշը՝ «Beeline») առաջինն էր, որ հայտարարեց Հեռավոր Սիբիրում 3G-ի կոմերցիոն շահագործման մեկնարկի մասին։-0-

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ՏՏ նորություններ
    Հեղինակ՝ Ungrateful, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 144
    Վերջինը: 08.06.2019, 19:56
  2. Հետաքրքիր վեբ նորություններ
    Հեղինակ՝ Okamigo, բաժին` Վեբ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 02.10.2010, 11:54
  3. Նորություններ
    Հեղինակ՝ AMD, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 23
    Վերջինը: 14.11.2007, 15:42
  4. Կառաբախ Տելեկոմ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 4
    Վերջինը: 20.04.2007, 20:48

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •