Չէ, չէ, առանձին կայք էր, ոնց որ www.parties.am կամ սենց մի բան; Հենց մենակ կուսակցությունների մասին էր ամբողջ կայքը:
Չէ, չէ, առանձին կայք էր, ոնց որ www.parties.am կամ սենց մի բան; Հենց մենակ կուսակցությունների մասին էր ամբողջ կայքը:
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Դե դաշնակները հատուկ դեպք են
Հ. Յ. Դաշնակցութեան անդամ կրնայ ըլլալ բարոյական նկարագրի տէր եւ 18 տարեկանէն վեր ամէն անհատ
Իսկ ՀՅԴ կայքում կանոնադրությունը գտնել հնարավոր չէ, Բյուրոյի հղումն էլ դատարկ էջ է բացում: Շատ թափանցկիկ կուսակցություն ա:
Ավելացվել է 1 րոպե անց
Մի հատ դուք էլ նայեք, կարող ա ես չեմ կարողանում գտնել կանոնադրությունը:
Ավելացվել է 4 րոպե անց
Հայկօ, էս վերջերս հայլուրով ինչ-որ գելափներ էին անում - որ կուսակցությունը որքան ձայն կհավաքի, եթե վաղը ԱԺ ընտրություններ լինեն: Մի հատ թեմա բացի էլի քվեարկությունով - ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, Ժառանգություն, ՀԱԿ, Այլ:
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 04.12.2008, 09:48: Պատճառ: Գրառման ավելացում
կարդալով կուսակցությունների անուները մարդ գալիս է այն եզրակացության, որ Հայերը քաոսային վիճակի մեջ են…կրկին…![]()
Աշխարհում առաջին հայալեզու բլոգը. իմ կարծիքը նախկին Բրիտանական գաղութ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։
Հայաստանի կուսակցությունների բազմաթիվ լինելը չի նշանակում, թե Հայաստանում հենց այդքան էլ տարբեր գաղափարախոսություններ, կամ որևէ խմբավորման, հասարակության շերտի, հոսանքի շահերը ներկայացնողներ կան։ Կուսակցությունների մեծ մասը աշխատում է իր ձայները վաճառելու, այս կամ այն կողմի օգտին վճարովի քարոզչություն անելու ու պարզապես թուլափայ ստանալու համար։ Հայաստանը առևտրային երկիր է, այստեղ ամեն ինչ վաճառվում է՝ սկսած կարծիքից, համոզմուքներից մինչև խիղճն ու պատիվն ու արժանապատվությունը։ Մի խոսքով հասարակած տուն, որտեղ կարելի է ընտրել. շիկահե՞ր ես ուզում, բարձրահասա՞կ, թե՞ կարճահասակ, երիտասարդների՞ կուսակցություն, թե՞ նստած–հելած մարդկանց, «ոչ մի թիզ հող թշնամուն» կարգախո՞ս, «կեցցեն մադրիդյան սկզբուքնե՞րը», «Սփյուռք–Հայաստան մեձեցու՞մ», «Ջհուդամասոնական սպառնալի՞ք», «Կոռուպցիայի դեմ պայքա՞ր» … էժան, արդար, ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ, հավատացե՛ք և կշահեք… մի խոսքով կուսակցությունները մեր ուրախությունն են, մեզ հույս տվող գովազդի տեսահոլովակներն են, հումորով բանով, ժողովրդական…
Si vis pacem, para bellum
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ