Ամեն ինչ թողած՝ կարդում էի ստեղծագործությունդ։ Երբ տեսա, որ բավականին ծավալուն գործ ես դրել, մտածեցի . «Երանի էս երկարության մեջ մի կաթիլ անգամ չձանձրանամ» /առաջին հերթին ինձ թվում էր, որ պետք է, որ նույնիսկ գրելիս ժամանակի անվերջանալի լիմիթի սպառումը գոնե իզուր չլինի։ Էդպես էր։ Շատ ուրախ եմ, որ կարդացի։ ՄԻ տող անգամ չէի հանի։ Թվում է, թե մի նախադասություն էլ հանես, կիսատ կմնա ամեն ինչ։
Լեզուն՝ քաշող, կերպարները՝ անհատականություններ, ամեն մեկն իր դերի վարպետը, ամեն մեկն իր դերի մեջ անթերի։ Գործն ընդհանրապես շատ տպավորիչ էր։ Տողեր կային, որ հաճույքով կընդգծեի. ափսոս, որ տպելու հնարավորություն չունեի էս պահին, որպեսզի գունավոր մատիտներս գործի դնեի...
Պիտի խոստովանեմ, որ նման ավարտ չէի պատկերացնում, բայց մյուս կողմից էլ հետաքրքիրն այն է, որ այս պահին մի այլ բան չեմ էլ ուզում պատկերացնել…
ինչ-որ անիրական ու իրական պատրանք էր էս ստեղծագործությունը...ԱմենաՉհուզիչ, հուսադրող տեղում զգացի, որ աչքերս թացանում են...
Չգիտեմ...իրոք շատ հավանեցի...
Ապրե՛ս![]()
Էջանիշներ