Ոչ մի կերպ չեմ կողմնորոշվում...

Մի կողմից չեմ կարող ժխտել, որ Վանականը խաթարում է ֆորումի մթնոլորտը, անընդհատ անիմաստ կռիվներ ու վիճաբանություններ հրահրում՝ դրանով իսկ քայքայելով շատերի՝ այդ թվում և իմ նյարդային համակարգը։ Բայց մյուս կողմից էլ, ինչպես ոմանք արդարացիորեն նկատեցին, Վանականն ախր մեր ուրախությունն ա, ո՞նց արգելափակենք։

Ավելի ուշ կկողմնորոշվեմ ու կքվեարկեմ։

Այնուամենայնիվ, անկախ քվեարկության արդյունքներից, առաջարկում եմ թեման տեղափոխել «Զվարճալի»։ Վանականի հետ կապված ոչ մի բան ես լուրջ ընկալել չեմ կարողանում մի տեսակ։