Մեջբերում Arisol-ի խոսքերից Նայել գրառումը
Հա, իմ մոտ էլ ա տենց մի քանի անգամ եղել. ասել եմ, որ տվյալ տոմսը չսովորեմ՝ հաստատ քննության ժամանակ ինձ կընկնի ու տենց էլ եղավ, ամեն քննության մի հատ, թե երկու հատ տոմս կամ չէի սովորում կամ էլ վատ էի սովորում ու հենց էդ տոմսն էլ ընկնում էր :
Դե օրինակ հավատում եմ, որ եթե երկնքում աստղի ընկնելու ժամանակ մի բան մտահապես, ապա այն կիրականանա, բայց որ ասում են սև կատուն եթե փողոցն անցնի, ապա անհաջողություն ա սպասվում կամ նման բաներ… դրանց չեմ հավատում:
Ես էլ մեկ-մեկ պայմաններ եմ դնում, բայց ասեմ, որ դրանք վտանգավոր են, рискованно…
Տոմսերի պահով իմ մոտ հակառակն ա եղել, օրինակ սովորել եմ տոմսերի կեսից ավելին, բայց ոչ բոլորը, մտածել եմ, որ հարցերից մեկը «սա» կլինի ու այդպես էլ եղել ա, բայց միշտ մի հարցի ճշտությամբ եմ գուշակել:

Աստղի ընկնելուն ես էլ եմ հավատում, բայց երբեք երազանքս չի իրականացել, երևի թե շատ «երկնային» երազանքներ եմ պահել: Սև կատվի վատությանը միայն փոքր ժամանակ եմ հավատացել, որովհետև դեռ չէի հասկանում թե դա ինչ է: Մի հատ խոսք կա. "բոլորը վազեցին ես էլ վազեցի", էդ պահերն էին մոտս: Հիմա էլ չեմ հավատում, որովհետև երբեք ոչ մի վատ բան չի պատահել, կամ էլ ես չեմ մտաբերում, կամ էլ դա նրանից ա, որ կենդանիներ շատ եմ սիրում ու չեմ կարողանում նրանց վատ բանի մեջ մեղադրել, իսկ իմ անհաջողությունների մեջ մեղադրում եմ միայն ինձ:

Ես էլ եմ երբեմն իմ առաջ պայմաններ դնում, բայց միշտ ձգտում եմ լավ բաների վերաբերյալ լինեն դրանք:

Ու մի բան հաստատ գիտեմ. ինչքան շատ վատի մասին մտածես ու պեսսիմիստ լինես, այնքան շատ վատ բաներ կբերես քո գլխին, դրա համար էլ պետք է լավատես լինել:

Ռուսները մի հատ լավ խոսք ունեն՝ (ու քանի որ չեմ կարողանում այստեղ ռուսերեն գրել, նորից ստիպված եմ անգլերեն տառերով գրել) bedu naklikaesh'.