հետաքրքիր է ինքս էի ուզում բացել այս թեման, բայց ուզում էի հարցում դնել
բայց փնտրեցի և գտա, որ արդեն զրուցել եք այս թեմայի շուրջ: ինձ թցում է այն սպառված չէ, ուղղակի դադարել եք խոսել:
Օրինակ շատ հաճախ սնահավատությունը խառնում են ինտուիցիայի հետ, կամ կարմայի օրենքների հետ:
Ես կարող եմ բացատրել, թե ինչու քննությունից առաջ ասում են, թե գլուխ լվանալը լավ չէ: պարապելու ընթացքում որոշակի ինֆորմացիոն դաշտ է ստեղծվում մարմնի շուրջ, հատկապես գլխի շրջանում, իսկ ջուրը բնության կողմից բնական մաքրող է, ահա թե ինչու այն կարող է ջնջել այդ դաշտը, և դուք պարզապես այդքան էլ լավ չեք հիշի կարդացածը: հիշենք նաև, որ կնքվելուց հետո 3 օր չեն լվացվում և լողանում:
Իսկ ինչ վերաբերվում է սև կատվին, ասեմ որ սխալ են կարծում, որ այն միայն վատ նշան է: Բացատրությունը այն է, որ սև կատվի էներգետիկան շատ ավելի ուժեղ է քան մյուս գույնի կատուների, և երբ դուք նրան հանդիպում եք նա կարող է ավելի ուժեղացնել ձեր բացասական լիցքերը կամ դրական լիցքերը կամ ընդհանրապես չազդել, դա կախված է ձեր դաշտի տվյալ պահի վիճակից
Լավ երևի շատ խոսեցի, բայց դեռ շատ բաներ կան, որ կուզենայի կիսվել





Մեջբերել
Էջանիշներ