Մեջբերում Դատարկություն-ի խոսքերից Նայել գրառումը
Իրականում, սնահավատությունների նկատմամբ էսպիսի բացասական վերաբերմունքը ես չեմ հասկանում, որովհետև սնահավատությունները դա միայն «սև կատուն անցավ», «աղը թափվեց»... կամ սրա պես այլ երևույթներ չեն, որոշ սնահավատություններ էնպես են խորացել ու ձուլվել մեր առօրյա կյանքին, որ մենք չենք էլ պատկերացնում, նրանց սնահավատություն լինելու մասին: Եթե մի անգամ պատահական հայտնվեք հայելու առաջ, ապա մի կենտրոնացրեք ձեր հայացքը և գիտակցությունը արտացոլման որևի հատվածի վրա, այլ նայեք ձեզ մի փոքր ցրված հայացքով: Որոշ ժամանակ անց, ձեզ կթվա, թե կա մեկ այլ ձեզ նման մարդ, որն ապրում է ձեզնից առանձին կյանքով և ունի իր զգացողությունները: Հնարավոր է, որ դուք ձեզ համարում եք «իրականը» և փակելով աչքերը ու հպվելով ձեր մարմնին, դուք կխախտեք այդ իլյուզիան: Բայց այն պահին, երբ դուք հպվում եք ձեզ, արտացոլումը նույնպես փորձում է իր «իրական» լինելը: Ի՞նչ է այս ամենը նշանակում. այլ աշխարհներ գոյություն, հոգեկանի հետ կապված երևույթներ, թե պարզապես մարդու երևակայության արդյունք է. ամեն մարդ որոշում է ինքն իր համար: Եվ հենց սրա պատճառով է, որ նույնիսկ սնահավատություններին չհավատացող յուրաքանչյուր մարդու համար «անհարմար» է լինում, երբ իրենց տանը հայելի է կոտրվում: Այս հարցի շուրջ ուզում եմ գրել մի պատմություն, որը էս վերջերս կարդացի ու որը կատարվել է անգլիացի օդաչու Ռայենի հետ, որը լինելով մատերիալիստ, չէր հավատում սնահավատություններին և փորձեց ապացուցել, որ բոլոր սովորույթները և սնահավատությունները, միայն մարդկային երևակայության արդյունք են: 13-րդ օրը նա կատարեց իր թռիչքը, որը սկսվեց 13:13, թռիչքից առաջ նա կոտրեց հայելի, ինչպես նաև մի քանի այլ իրեր որոնք կապված են սնահավատության հետ: Ինքնաթիռից հեռացրեց բոլոր թալիսմանները, իսկ օդում թռավ ուղիղ 13 րոպե: Ինչպես և մտածել էր Ռայենը, ոչ մի արտառոց երևույթ տեղի չունեցավ և նա բարեհաջող վայրէջք կատարեց: Թվում էր, թե սնահավատությունների վերջը դրված է, բայց թռիչքին հաջորդող խնջույքի ժամանակ, երբ 13րդ կենացն էին ասում, Ռայենի կոկորդում մնաց ձկան փուշը, որից նա շնչահեղձ եղավ ու մահացավ: Այս օրինակով ես չեմ ուզում ասել, որ սնահավատությունները իրական են, այլ ուզում եմ ասել, որ սնահավատությունների հիմքը, ինչ - որ միստիկ երևույթներն են եղել: Իսկ միստիկայի նկատմամբ վերաբերմունքը դա ամեն մարդու խնդիրն է: Հիմա խնդրում եմ ասեք, ձեզնից ով չի փակի հայելիները, երբ մարդ է մահացել՞, կամ ով չի ջարդի ամուսնության ժամանակ ափսեները դռան շեմին, կամ ով ձեզնից կնվիրի իր ընկերոջը /ընկերուհուն/ զույգ քանակի մեխակներ՞ / կան նաև բազմաթիվ սնահավատություններ կապված և հարսանիքի և թաղման և այլ արարողությունների հետ/: Մեր բոլոր ավանդույթները և սովորությունները լի են սնահավատություններով: Նույնիսկ էնպիսի սովորական երևույթ ինչպիսին առավոտյան լվացվելն է նույնպես կապում են սնահավատությունների հետ: Եթե այսպես մտածենք, ապա դարերից եկած ու արդեն մեզ սովորական դարձած երևույթների մեծ մասի մեջ մենք կգտնենք միստիկա, որն էլ սնահավատությունների հիմնման պարարտ հող է:
Օրինակդ լավն էր ու քննարկման ենթակա,բայց արի ասածիդ պատասխանի անունը դնենք պատահականություն,երբեք թալիսման չեմ ունեցել,երբեք այդպիսի բաների չեմ հավատացել ու ապրում սովորական կյանքով,իսկ տված երկու հարցին էլ պատասխանեմ մահվան հետ կապված երբեք առնչություն չեմ ունեցել ու չէի էլ անի,իսկ օրինակ հորեղբորս տղայի հարսանիքին ոչ մի ափսե չի ջարդվել,համարյա նույն մտածելակերպը ունենք այնպես որ արտառոց հարց չտվեցիր: