Ես էլ տենց բաների չեմ հավատում, բայց դե ինչ լսել եմ էդ եմ ասում: Բայց մյուս կողմից էլ ֆրանսերենից բանավոր քննությանս նախորդ օրը, երբ քրոջս հետ սաղ թեմաները կրկնում էի, քուրս Երևան թեմայի դիմացը մեծ մինուս դրեց ասեց լավ չգիտես: Ու տենց պառկեցի քնելու: Էնքան էի պատմել կոկորդս ցավում էր ու էլ հավես չունեի կրկնելու: Կարճ ասած տնից դուրս եկա անձնագիրս մոռացած սեղանին: Հետ եկա վերցրեցի ու քննությանս թեման հենց Երևանն էր, որ տոմսիս վրա տեսա, որ Երևանն ա դաժը ծիծաղս եկավ: Հիմա չգիտեմ էդ իմ հետ գնալու հետ կապ ուներ, թե՞ ուղղակի համընկավ:Arisol-ի խոսքերից




: Ամեն անգամ տնից դուրս գալուց հետո վերադառնում եմ տուն, միշտ ինչ-որ բան եմ մոռացած լինում, կամ էլ ասում են, որ գնամ համոզվեմ, որ ջրերը փակ են ու մինչև հիմա դրանցից հետո վատ բան չի եղել
:
Մեջբերել




Էջանիշներ