Այնքան նախապաշարմունքներ կան, որ չգիտես էլ որ մեկն ասես:
Ասենք ծննդյան օրը ասում են շուտ չի կարելի շնորհավորել, իսկ ինչու՞:![]()
Այնքան նախապաշարմունքներ կան, որ չգիտես էլ որ մեկն ասես:
Ասենք ծննդյան օրը ասում են շուտ չի կարելի շնորհավորել, իսկ ինչու՞:![]()
Դրանք ընդամենը հոգեբնական ճնշվածության արդյունքում առաջացած նախապաշարմունքներ են, իլյուզիաներ, որ սուք ինքներդ ստեղծում եք ձեր համար:
Ես տենց բաները ընդհանրապես չեմ ընդունում, ամեն մարդ իր ճակատագրի տերն է:
Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան
Ես էլ էի քննություններիս նույնը հագնում, մազերս նույն ձև հավաքում: Ինձ էլ տենց մամայիս ընկերուհին էր ասել ես էլ իրան լսեցի: Լսել եմ նաև, որ քննության նախօրյակին չի կարելի գլուխը լվանալ: Եթե տնից դուրս ես եկել հետ գալը վատ նշանա, բայց մի քանի անգամ ես հետ եմ եկել ոչ մի բան էլ չի եղել:
Կա՛նգ առ, վայրկյա՛ն, չքնաղ ես դու:
Ամեն քննության նախորյակին լողանում էիAida-ի խոսքերից
: Ամեն անգամ տնից դուրս գալուց հետո վերադառնում եմ տուն, միշտ ինչ-որ բան եմ մոռացած լինում, կամ էլ ասում են, որ գնամ համոզվեմ, որ ջրերը փակ են ու մինչև հիմա դրանցից հետո վատ բան չի եղել
:
Моя религия очень проста, моя религия - доброта.
(c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>
http://www.buddhism.am
Քննությունից առաջ լողանալ/չլողանալը սնահավատության հետ կապ չունի: Դրա մեջ ճշմարտություն կա այնքանով, որ կարևոր իրադարձությունից առաջ նախընտրելի չէ լուրջ փոփոխություններ կատարել, օրինակ` կարելի է մրսել ու հիվանդանալ: Նաև ասում են` պետք չի մազերը կտրել:
Համ էլ խոսք կա` գետանցից առաջ ձիերը չեն փոխում... սա էլ մոտավորապես նույնն է![]()
И скучно и грустно, и некому руку подать...
Ես էլ տենց բաների չեմ հավատում, բայց դե ինչ լսել եմ էդ եմ ասում: Բայց մյուս կողմից էլ ֆրանսերենից բանավոր քննությանս նախորդ օրը, երբ քրոջս հետ սաղ թեմաները կրկնում էի, քուրս Երևան թեմայի դիմացը մեծ մինուս դրեց ասեց լավ չգիտես: Ու տենց պառկեցի քնելու: Էնքան էի պատմել կոկորդս ցավում էր ու էլ հավես չունեի կրկնելու: Կարճ ասած տնից դուրս եկա անձնագիրս մոռացած սեղանին: Հետ եկա վերցրեցի ու քննությանս թեման հենց Երևանն էր, որ տոմսիս վրա տեսա, որ Երևանն ա դաժը ծիծաղս եկավ: Հիմա չգիտեմ էդ իմ հետ գնալու հետ կապ ուներ, թե՞ ուղղակի համընկավ:Arisol-ի խոսքերից
Կա՛նգ առ, վայրկյա՛ն, չքնաղ ես դու:

Ես էլ էի մի ժամանակ մեծ ուադրություն դարձնում էդ տուն հետ գալու վրա, ու որ հետ էի գալիս, միշտ անհաջող էր լինում էդ օրը, բայց ժամանակ առ ժամանակ սկսում եմ ուշադրություն չդարձնել, ու երբ չեմ դարձնում զգում եմ, որ չի ազդում։ Իսկ, օրինակ, քույրս համարյա ամեն օր դասի կամ աշխատանքի գնալիս հետ էի գալիս, քանի որ միշտ մի բան մոռացած է լինում, բայց դեռ չեմ իմացել, որ գործերն անհաջող եղած լինեն, որովհետև ինքն ընդհանրապես չի հավատում ու ոչ մի նշանակություն չի տալիս նման բաներին։ Այնպես որ, հավատն իրոք շատ մեծ ուժ է։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Իհարկե ունի, քանի որ դրանով մենք ազդում ենք իրադարձությունների վրա: Օրինակ եթե հավատում ես նման բաների ու ամբողջ օրը մտքիդ մեջ դա ա լինում, որ դու դուրս գալուց հետո հետ ես դառել կամ սև կատուն անցել ա ճանապարհն ու էդ պատճառով անհաջող օր ա լինելու, դու հա մտածում ես, կամա, թե ակամա, դա ռեֆլեքսորեն ա ստացվում, դու կարող ա լրիվ ուրիշ մտքերով տարված լինես, բայց մեկ էլ բռնացնես քեզ էն մտքի վրա, որ էսօր տենց բան ա պատահել ու հա սպասում ես անհաջողությանը, իսկ ինչպես արդեն ասվել ա, միտքը մեծ ուժ ունի, նա կարա նյութականացվի, ուստի էդ օրը մի անհաջող բան ա պատահում…Ուլուանա-ի խոսքերից
Моя религия очень проста, моя религия - доброта.
(c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>
http://www.buddhism.am
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ