Լիքը նախապաշարմունքներ ունեմ, որոնք ինձ շատ են խանգարում։MALU-ի խոսքերից
Ճիշտ է, շատ նախապաշարմունքներից էլ ազատվել եմ։ Օրինակ՝ սև կատվի հանդիպելուց արդեն վաղուց չեմ վախենում, որովհետև արդեն քանի անգամ համոզվել եմ, որ սուտ է։
Այսինքն՝ սև կատվի հանդիպելուց հետո ոչ մի վատ բան, ոչ մի անհաջողություն չի եղել։
![]()
Վայ, ես էլ ճիշտ նույն նախապաշարմունքից ունեմ։Բոլորս էլ ուզենք, թե չուզենք սնահավատ ենք և ունենք նախապաշարմունքներ:
Օրինակ բերեմ: Ասենք, երբ ես ընդունելության քննությունների էր մասնակցում տարիներ առաջ, իմ մեջ կար համոզմունք, որ եթե բոլոր 3 քննություններին էլ նույն շորը հագնեմ, ապա հաջող կհանձնեմ: Եվ նման շատ նախապաշարմունքներ: Իսկ դուք ի՞նչ կասեք:![]()
Եվ ընդունելության քննություններին, և մնացած բոլոր քննություններին միշտ նույն շորերն էի հագնում, որ իբր լավ լինի։
![]()
Հետո մի շոր ունեմ, որը, նկատել եմ, ինչքան հագնում եմ, էդ օրը հեչ հաջող չեն լինում գործերս...![]()
Մեկ էլ մի բլուզ ունեի՝ կանաչ գույնի, որ օրը դա հագնեի, անհաջող էր լինում, հետո սկսեցի նկատել, որ ընդհանրապես կանաչ գույնն է ինձ համար անհաջող, իսկ դրանից հետո էլ ոնց որ ինադու մի աստղագուշակի մեջ կարդացի, որ Երկվորյակների համար (ես Երկվորյակ եմ) կանաչ գույնն անհաջող է։Էդ էլ որ կարդացի... կանաչ բլուզս անմիջապես նվիրեցի քրոջս։
Ինքը համ Երկվորյակ չի, համ էլ տենց բաների չի հավատում։
![]()
Բայց էս վերջերս սկսել եմ կանաչ գույնի հետ լեզու գտնել։Ախր էդ գույնը միշտ սիրել եմ, բայց դե որ մեր սերը փոխադարձ չէր, ի՞նչ անեի...
![]()
Մի խոսքով, բոլոր նախապաշարմունքներս չթվարկեմ, թե չէ հաստատ էսօր չեմ պրծնի։ Բայց մի բանում համոզված եմ. նախապաշարմունքներն իրական են այնքան ժամանակ, քանի դեռ մենք հավատում ենք դրանց։ Չե՞ք նկատել, որ այն մարդկանց վրա, որոնք նախապաշարմունքներ չունեն, դրանք չեն ազդում։Եվ եթե մարդը վստահ է իր ուժերին, ապա նրա հաջողությանը ոչ մի նախապաշարմունք էլ չի կարող խանգարել։





Ճիշտ է, շատ նախապաշարմունքներից էլ ազատվել եմ։ Օրինակ՝ սև կատվի հանդիպելուց արդեն վաղուց չեմ վախենում, որովհետև արդեն քանի անգամ համոզվել եմ, որ սուտ է։
Այսինքն՝ սև կատվի հանդիպելուց հետո ոչ մի վատ բան, ոչ մի անհաջողություն չի եղել։
Եվ ընդունելության քննություններին, և մնացած բոլոր քննություններին միշտ նույն շորերն էի հագնում, որ իբր լավ լինի։
Էդ էլ որ կարդացի... կանաչ բլուզս անմիջապես նվիրեցի քրոջս։
Եվ եթե մարդը վստահ է իր ուժերին, ապա նրա հաջողությանը ոչ մի նախապաշարմունք էլ չի կարող խանգարել։
Մեջբերել
:

Էջանիշներ