Եթե լուրջ, ապա լվացվելը բացի ֆիզիկական մաքրումը կապում են նաև հոգեկան մաքրումի հետ: Ջրին միշտ էլ օժտել են գերբնական կարողություններով: Այն միշտ խորհրդանշել է մաքրում, լուսավորում..... հիշենք մկրտվելը կամ այլ սուրբ արարողությունները, որոնց ժամանակ առաջատար է ջրի դերը: Հենց այս բոլորի համար էլ կարծիք կա, որ լվացվում ենք որպեսզի ազատվենք վատ երազներից, բացասական լիցքերից, որոշ առումով հոգեպես մաքրվենք ու քանի որ անցյալում գիշերը կամ խավարը կապել են չարիքի հետ, նաև որոշակի առումով այդ «չարիքից» ազատվենք:

Էջանիշներ