User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 103 հատից

Թեմա: Սնահավա՞տ ես արդյոք դու.

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    A big-big heart Malu-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    357
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սնահավա՞տ ես արդյոք դու.

    Չկա այնպիսի մի մարդ, որ նախապաշարմունք չունենա: Ուրեմն եկեք կիսվենք միմյանց հետ, թե ինչ նախապաշարմունքներ մենք ունենք, որտեղից են դրանք սկզիբ առել, և պետք է արդյոք հավատալ դրանց

    Ավելացվել է 5 րոպե անց
    Բոլորս էլ ուզենք, թե չուզենք սնահավատ ենք և ունենք նախապաշարմունքներ:
    Օրինակ բերեմ: Ասենք, երբ ես ընդունելության քննությունների էր մասնակցում տարիներ առաջ, իմ մեջ կար համոզմունք, որ եթե բոլոր 3 քննություններին էլ նույն շորը հագնեմ, ապա հաջող կհանձնեմ: Եվ նման շատ նախապաշարմունքներ: Իսկ դուք ի՞նչ կասեք:

  2. #2
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    36
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սնահավա՞տ ես արդյոք դու.

    Հա, իմ մոտ էլ ա տենց մի քանի անգամ եղել. ասել եմ, որ տվյալ տոմսը չսովորեմ՝ հաստատ քննության ժամանակ ինձ կընկնի ու տենց էլ եղավ, ամեն քննության մի հատ, թե երկու հատ տոմս կամ չէի սովորում կամ էլ վատ էի սովորում ու հենց էդ տոմսն էլ ընկնում էր :
    Դե օրինակ հավատում եմ, որ եթե երկնքում աստղի ընկնելու ժամանակ մի բան մտահապես, ապա այն կիրականանա, բայց որ ասում են սև կատուն եթե փողոցն անցնի, ապա անհաջողություն ա սպասվում կամ նման բաներ… դրանց չեմ հավատում:
    Ես էլ մեկ-մեկ պայմաններ եմ դնում, բայց ասեմ, որ դրանք վտանգավոր են, рискованно…
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  3. #3
    Մշտական անդամ Angelina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2006
    Հասցե
    Ֆրանսիայում
    Տարիք
    41
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սնահավա՞տ ես արդյոք դու.

    Ոչ, ես այդպիսին չեմ, թեպետ ունեմ ինքնազգացողություն:
    Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:

  4. #4
    Լիարժեք անդամ Fantazy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2007
    Հասցե
    Հայելու ետևում
    Գրառումներ
    139
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սնահավա՞տ ես արդյոք դու.

    Մեջբերում Arisol-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, իմ մոտ էլ ա տենց մի քանի անգամ եղել. ասել եմ, որ տվյալ տոմսը չսովորեմ՝ հաստատ քննության ժամանակ ինձ կընկնի ու տենց էլ եղավ, ամեն քննության մի հատ, թե երկու հատ տոմս կամ չէի սովորում կամ էլ վատ էի սովորում ու հենց էդ տոմսն էլ ընկնում էր :
    Դե օրինակ հավատում եմ, որ եթե երկնքում աստղի ընկնելու ժամանակ մի բան մտահապես, ապա այն կիրականանա, բայց որ ասում են սև կատուն եթե փողոցն անցնի, ապա անհաջողություն ա սպասվում կամ նման բաներ… դրանց չեմ հավատում:
    Ես էլ մեկ-մեկ պայմաններ եմ դնում, բայց ասեմ, որ դրանք վտանգավոր են, рискованно…
    Տոմսերի պահով իմ մոտ հակառակն ա եղել, օրինակ սովորել եմ տոմսերի կեսից ավելին, բայց ոչ բոլորը, մտածել եմ, որ հարցերից մեկը «սա» կլինի ու այդպես էլ եղել ա, բայց միշտ մի հարցի ճշտությամբ եմ գուշակել:

    Աստղի ընկնելուն ես էլ եմ հավատում, բայց երբեք երազանքս չի իրականացել, երևի թե շատ «երկնային» երազանքներ եմ պահել: Սև կատվի վատությանը միայն փոքր ժամանակ եմ հավատացել, որովհետև դեռ չէի հասկանում թե դա ինչ է: Մի հատ խոսք կա. "բոլորը վազեցին ես էլ վազեցի", էդ պահերն էին մոտս: Հիմա էլ չեմ հավատում, որովհետև երբեք ոչ մի վատ բան չի պատահել, կամ էլ ես չեմ մտաբերում, կամ էլ դա նրանից ա, որ կենդանիներ շատ եմ սիրում ու չեմ կարողանում նրանց վատ բանի մեջ մեղադրել, իսկ իմ անհաջողությունների մեջ մեղադրում եմ միայն ինձ:

    Ես էլ եմ երբեմն իմ առաջ պայմաններ դնում, բայց միշտ ձգտում եմ լավ բաների վերաբերյալ լինեն դրանք:

    Ու մի բան հաստատ գիտեմ. ինչքան շատ վատի մասին մտածես ու պեսսիմիստ լինես, այնքան շատ վատ բաներ կբերես քո գլխին, դրա համար էլ պետք է լավատես լինել:

    Ռուսները մի հատ լավ խոսք ունեն՝ (ու քանի որ չեմ կարողանում այստեղ ռուսերեն գրել, նորից ստիպված եմ անգլերեն տառերով գրել) bedu naklikaesh'.
    Այն ինչի մեջ չկա առեղծվածություն զուրկ է հմայքից

  5. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սնահավա՞տ ես արդյոք դու.

    Մեջբերում MALU-ի խոսքերից
    Չկա այնպիսի մի մարդ, որ նախապաշարմունք չունենա: Ուրեմն եկեք կիսվենք միմյանց հետ, թե ինչ նախապաշարմունքներ մենք ունենք, որտեղից են դրանք սկզիբ առել, և պետք է արդյոք հավատալ դրանց
    Լիքը նախապաշարմունքներ ունեմ, որոնք ինձ շատ են խանգարում։ Ճիշտ է, շատ նախապաշարմունքներից էլ ազատվել եմ։ Օրինակ՝ սև կատվի հանդիպելուց արդեն վաղուց չեմ վախենում, որովհետև արդեն քանի անգամ համոզվել եմ, որ սուտ է։ Այսինքն՝ սև կատվի հանդիպելուց հետո ոչ մի վատ բան, ոչ մի անհաջողություն չի եղել։
    Բոլորս էլ ուզենք, թե չուզենք սնահավատ ենք և ունենք նախապաշարմունքներ:
    Օրինակ բերեմ: Ասենք, երբ ես ընդունելության քննությունների էր մասնակցում տարիներ առաջ, իմ մեջ կար համոզմունք, որ եթե բոլոր 3 քննություններին էլ նույն շորը հագնեմ, ապա հաջող կհանձնեմ: Եվ նման շատ նախապաշարմունքներ: Իսկ դուք ի՞նչ կասեք:
    Վայ, ես էլ ճիշտ նույն նախապաշարմունքից ունեմ։ Եվ ընդունելության քննություններին, և մնացած բոլոր քննություններին միշտ նույն շորերն էի հագնում, որ իբր լավ լինի։
    Հետո մի շոր ունեմ, որը, նկատել եմ, ինչքան հագնում եմ, էդ օրը հեչ հաջող չեն լինում գործերս...
    Մեկ էլ մի բլուզ ունեի՝ կանաչ գույնի, որ օրը դա հագնեի, անհաջող էր լինում, հետո սկսեցի նկատել, որ ընդհանրապես կանաչ գույնն է ինձ համար անհաջող, իսկ դրանից հետո էլ ոնց որ ինադու մի աստղագուշակի մեջ կարդացի, որ Երկվորյակների համար (ես Երկվորյակ եմ) կանաչ գույնն անհաջող է։ Էդ էլ որ կարդացի... կանաչ բլուզս անմիջապես նվիրեցի քրոջս։ Ինքը համ Երկվորյակ չի, համ էլ տենց բաների չի հավատում։
    Բայց էս վերջերս սկսել եմ կանաչ գույնի հետ լեզու գտնել։ Ախր էդ գույնը միշտ սիրել եմ, բայց դե որ մեր սերը փոխադարձ չէր, ի՞նչ անեի...

    Մի խոսքով, բոլոր նախապաշարմունքներս չթվարկեմ, թե չէ հաստատ էսօր չեմ պրծնի։ Բայց մի բանում համոզված եմ. նախապաշարմունքներն իրական են այնքան ժամանակ, քանի դեռ մենք հավատում ենք դրանց։ Չե՞ք նկատել, որ այն մարդկանց վրա, որոնք նախապաշարմունքներ չունեն, դրանք չեն ազդում։ Եվ եթե մարդը վստահ է իր ուժերին, ապա նրա հաջողությանը ոչ մի նախապաշարմունք էլ չի կարող խանգարել։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 05.12.2006, 16:29:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (02.05.2012)

  7. #6
    A big-big heart Malu-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    357
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սնահավա՞տ ես արդյոք դու.

    Այնքան նախապաշարմունքներ կան, որ չգիտես էլ որ մեկն ասես:
    Ասենք ծննդյան օրը ասում են շուտ չի կարելի շնորհավորել, իսկ ինչու՞:

  8. #7
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սնահավա՞տ ես արդյոք դու.

    Դրանք ընդամենը հոգեբնական ճնշվածության արդյունքում առաջացած նախապաշարմունքներ են, իլյուզիաներ, որ սուք ինքներդ ստեղծում եք ձեր համար:

    Ես տենց բաները ընդհանրապես չեմ ընդունում, ամեն մարդ իր ճակատագրի տերն է:
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  9. #8
    Բարև ձեզ Aida-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.09.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    142
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սնահավա՞տ ես արդյոք դու.

    Ես էլ էի քննություններիս նույնը հագնում, մազերս նույն ձև հավաքում: Ինձ էլ տենց մամայիս ընկերուհին էր ասել ես էլ իրան լսեցի: Լսել եմ նաև, որ քննության նախօրյակին չի կարելի գլուխը լվանալ: Եթե տնից դուրս ես եկել հետ գալը վատ նշանա, բայց մի քանի անգամ ես հետ եմ եկել ոչ մի բան էլ չի եղել:
    Կա՛նգ առ, վայրկյա՛ն, չքնաղ ես դու:

  10. #9
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    36
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սնահավա՞տ ես արդյոք դու.

    Մեջբերում Aida-ի խոսքերից
    Ես էլ էի քննություններիս նույնը հագնում, մազերս նույն ձև հավաքում: Ինձ էլ տենց մամայիս ընկերուհին էր ասել ես էլ իրան լսեցի: Լսել եմ նաև, որ քննության նախօրյակին չի կարելի գլուխը լվանալ: Եթե տնից դուրս ես եկել հետ գալը վատ նշանա, բայց մի քանի անգամ ես հետ եմ եկել ոչ մի բան էլ չի եղել:
    Ամեն քննության նախորյակին լողանում էի: Ամեն անգամ տնից դուրս գալուց հետո վերադառնում եմ տուն, միշտ ինչ-որ բան եմ մոռացած լինում, կամ էլ ասում են, որ գնամ համոզվեմ, որ ջրերը փակ են ու մինչև հիմա դրանցից հետո վատ բան չի եղել :
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  11. #10
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սնահավա՞տ ես արդյոք դու.

    Մեջբերում Malu-ի խոսքերից Նայել գրառումը
    Չկա այնպիսի մի մարդ, որ նախապաշարմունք չունենա:
    Կա, ես եմ։
    Ախր նախապաշարմունքներն ավելորդ կապանքներ են, որոնք մեզ չեն թողնում հանգիստ ապրել։ Ինձ հետ էլ է պատահել, որ մի քանի տոմս չեմ սովորել, ու քննության ժամանակ հենց դրանցից մեկն էլ ընկել է, բայց ես դա չեմ փորձել կապել ինչ–որ բանի հետ, իսկ ինչո՞ւ պիտի չընկներ որ... Երբեմն էլ հակառակն է եղել. իմ ամենալավ իմացած տոմսն է բաժին հասել։ Պարզապես պատահականություն է։
    Մարդն ինչքան շատ իմանա նման նախապաշարմունքների մասին ու մի քիչ էլ դրանց հավատալու հակում ունենա, կամա, թե ակամա կսկսի դրանցից խուսափել կամ վախենալ։
    Ես ժողովրդի մեջ տարածված շատ նախապաշարմունքների մասին տեղյակ էլ չեմ, ճիշտ է՝ տարբեր մարդիկ մեկ–մեկ փորձում են ինձ «լուսավորել». «Վա՜յ, էս ի՞նչ ես անում, սեղանը թղթով մի՛ սրբիր, չգիտեմ ինչ կլինի, սեղանի այս մասում մի՛ նստիր, այսպես մի՛ կանգնիր, այսպես մի՛ արա, այնպես մի՛ արա...»։ Բայց այս խոսքերը կարծես կողքովս անցնեն։

  12. #11
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Սնահավա՞տ ես արդյոք դու.

    Չկա այնպիսի մի մարդ, որ նախապաշարմունք չունենա: Ուրեմն եկեք կիսվենք միմյանց հետ, թե ինչ նախապաշարմունքներ մենք ունենք, որտեղից են դրանք սկզիբ առել, և պետք է արդյոք հավատալ դրանց
    Ես սնահավատ չեմ, ճիշտն ասած մի ժամանակ էի, ուրեմ պատմեմ թե ինչպես այդ սնահավատությունն անցավ միջիցս, երբ գնացի Խոր Վիրապ եկեղեցին, երբ մտա այն խուցը, որտեղ Գրիգոր Լուսավորիչն էր եղել բանտարկված 13 տարի, աչքս ընկավ մի թղթի կտորի վրա, որտեղ գրված էին Աստծո հենց սնահավատության հետ կապված բառերը, << Աստված չի ողորմում այն օջախը, որտեղ պղծում են Իր (Աստծո) անունը, որտեղ փորձում են գուշակություններ անել Իմ անունից, ... և պատկերացնու՞մ եք այդ օրվանից միանգամից անհետացավ այդ ամենը, նույնիսկ ես եմ զարմանում, այդպես միանգամից... իսկ դրանից առաջ ամեն անգամ, նույնիսկ օրվա մեջ 3 բաժակ սուրճ խմելուց, 4 անգամ էլ թեքում էի բաժակս, ամաչում եմ, որ ասւմ եմ նույնիսկ Կարևորն այն է, որ հիմա ամեն ինչ լավ է երբեմն էլ ես եմ ազդում ուրիշների վրա, փորձում եմ հասկացնել, որ լավ բան չեն անում, չնայաց համոզված եմ, որ այդ բաժակ նայելն էլ ուղղակի ժամանակ անցկացնելու միջոց է (հուսով եմ... )
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Shushan-87 (06.12.2009)

  14. #12
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սնահավա՞տ ես արդյոք դու.

    Մեջբերում Vive L'Armenie-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես սնահավատ չեմ, ճիշտն ասած մի ժամանակ էի, ուրեմ պատմեմ թե ինչպես այդ սնահավատությունն անցավ միջիցս, երբ գնացի Խոր Վիրապ եկեղեցին, երբ մտա այն խուցը, որտեղ Գրիգոր Լուսավորիչն էր եղել բանտարկված 13 տարի, աչքս ընկավ մի թղթի կտորի վրա, որտեղ գրված էին Աստծո հենց սնահավատության հետ կապված բառերը, << Աստված չի ողորմում այն օջախը, որտեղ պղծում են Իր (Աստծո) անունը, որտեղ փորձում են գուշակություններ անել Իմ անունից, ... և պատկերացնու՞մ եք այդ օրվանից միանգամից անհետացավ այդ ամենը, նույնիսկ ես եմ զարմանում, այդպես միանգամից... իսկ դրանից առաջ ամեն անգամ, նույնիսկ օրվա մեջ 3 բաժակ սուրճ խմելուց, 4 անգամ էլ թեքում էի բաժակս, ամաչում եմ, որ ասւմ եմ նույնիսկ Կարևորն այն է, որ հիմա ամեն ինչ լավ է երբեմն էլ ես եմ ազդում ուրիշների վրա, փորձում եմ հասկացնել, որ լավ բան չեն անում, չնայաց համոզված եմ, որ այդ բաժակ նայելն էլ ուղղակի ժամանակ անցկացնելու միջոց է (հուսով եմ... )
    Ճիշտ ես
    Հենց այդ նույն պատճառով ես եմ հրաժարվել դրանցից և ուրախ եմ որ հիմա ազատ եմ
    Յուրաքանչյուր նախապաշարմունք զրկում է մարդուն որոշակի ազատությունից պահում է վախի ու գերության մեջ չնայած որ երբեմն մարդկանց թվում է թե այդպես չէ....
    Love has an enemy, but it is already defeated!

  15. #13
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սնահավա՞տ ես արդյոք դու.

    Ես համաձայն եմ Ձեր հետ, սակայն կուզենաի ավելացնել.
    սնահավատությունը արմատ է պապենական տարվեր սովորությունների, որոնք միայն հոգնեցնում են նրանց անձնատուր եղողներին:
    Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...

  16. #14
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,197
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենք էսօր գնում ենք նշելու ուրբաթ 13ը)
    The cake is a lie.

  17. #15
    plancton Ռեյ սամա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2014
    Տարիք
    33
    Գրառումներ
    293
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենք էսօր գնում ենք նշելու ուրբաթ 13ը)
    հահահահա ՃՃՃ ես էլ հենց նոր իմացա որ էսօր ուրբաթ 13 ա, մնում ա բացակա դնեն ու գինեկոլոգիան լիկվիդ գնամ, լրիվ ուրբաթ 13 կլինի ՃՃՃ ովքերով եք նշում, Ռուբ? կարողա մերոնցով հավաքվելու ենք, կանաչ թեյ խմենք? ՃՃՃՃ
    La tristesse durera toujours...

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գո՞հ եք արդյոք ձեր աշխատավարձից
    Հեղինակ՝ _DEATH_, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 22
    Վերջինը: 25.06.2014, 09:39
  2. Արդյոք ովքե՞ր են
    Հեղինակ՝ Armeno, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 152
    Վերջինը: 28.12.2013, 17:57
  3. Ատո՞ւմ եք արդյոք թուրքերին
    Հեղինակ՝ Sagittarius, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 302
    Վերջինը: 27.12.2012, 20:39
  4. «Արդյոք ովքե՞ր են»
    Հեղինակ՝ Adam, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 22.11.2007, 02:41
  5. Կհասցնե՞մ արդյոք…
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 18.04.2007, 19:26

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •