Մեղապարտ: Մեծ Հայքը, ներկայիս Հայաստանի Հանրապետության համեմատ, ահռելի չափերի է եղել, ու նույնիսկ զարմանալի չէր լինի, եթե ներկա ՀՀ տարածքում որևէ մեհյանի փլատակ չլիներ: Զորօրինակ` Վահագնի գլխավոր մեհյանը Տարոնի Աշտիշատ ավանում է եղել, Քարքե լեռան լանջին, էստեղ են եղել նաև Անահիտի և Աստղիկ դիցուհու մեհյանները: Մեհյաններ են եղել նաև Վարագա լեռան մոտ, Ահևական գյուղում, Բարձր Հայքի Դերջան գավառում և այլն: Հիմա քեզ որտեղից բերենք էդ մեհյանների փլատակները? Եթե դու այնպիսի հայտնի հայագետ ես, որպիսին քեզ ներկայացնում է մեր բարեկամ Լիոնը, ապա պետք է որ ծանոթ լինես էդ պատմագիտական աղբյուրներին, որոնց վրա ես հիմնվել եմ: Ու ինձնից էլ ավելի լավ: Ինչու ես ուզում ապացուցել, որ քառակուսի անիվներով հեծանիվն ավելի արագընթաց է?