իմ փորձից ելնելով ասեմ, որ այս ռիթմերի տակ մեքենա վարելը բավականին օգտավետ է, այն իմաստով որ ամենաներվային երթեվեկության մեջ անգամ օգնում է պահել հոգեկան հավասարակշռությունը, և ամենակարևորը ՝ օգնում է ենթագիտակցորեն - վարել մեքենան հասավասրաչափ /դանդաղ/ արագությամբ, միևնույն ժամանակ օգնելով պահպանել երթևեկության նկատմամբ լավագույն հսկողություն: Բոլոր վարորդներին խորհուրդ եմ տալիս: բայց մի կարևոր պայման - ձայնի հզորությունը շատ չբացել: թողնել որ երգի մի տեսակ որպես ֆոն:
նաև շատ օգտակար է ֆիտնեսում, երբ անում ես այսպես կոչված "տաժանակիր" կարդիո պարապմունքներ - հեծանիվերի, վազքի տրենաժոռներ և մնացած 30-և ավել րոպե պահանջող տրենաժորային մարզումները: նորից օգնում է ապահովվել մկանների հավասարաչափ աշխատանքը, որը անչափ օգտակար է երկարատև ժամանակ պահանջող պարապմունքների ընթացքում:
Էջանիշներ