Մեկ քո մոտ է այդպես, մեկ էլ անգլիացիների
Լիդսի համալսարանի անցկացրած հետազոտության համաձայն՝ հորանջելը կարող է լինել սոցիալական կարեկցանքի, ուրիշի վարքագծին և հոգեբանական վիճակին հավանություն տալու նշան:
Չնայած նրան, որ մարդիկ և կենդանիների տարբեր տեսակներ հորանջում են, միայն մարդիկ և նրանց նման որոշ կենդանիներ են «վարակվում են» հորանջելով, ինչը ցույց է տալիս, որ սա զուտ հոգեբանական երևույթ է: Պարտադիր չէ լսել կամ տեսնել հորանջելը, բավական է նույնիսկ կարդալ դրա մասին և կարող ես «վարակվել»: Հետազոտությունները ցույց են տվել, որ ուղեղի միևնույն հատվածն է պատասխանատու տեսողության և ուրիշների հորանջելուն արձագանքելու համար:
Նրանք այսպիսի մի փորձ են անցկացրել. մի սենյակում հավաքել են հոգեբան և տեպնիկական մասնագիտությունների ուսանողների և ցուցադրել են տեսահոլովակ, որում նրանց գործընկերներն են նկարահանված՝ աշխատելիս: Ընդ որում նկարահանվածները 10 րոպեի ընթացքում 10 անգամ հորանջել են: Հետո «փորձվողներին» առաջարկել են թեստ՝ նրանց կարեկցելու ունակությւոնները ստուգելու համար: Պարզվել է, որ նրանք, ովքեր կարեկցելու մեծ ունակություն ունեն, տեսահոլովակը նայելիս ավելի շատ են հորանջել: Բացի դրանից պարզվել է, որ մասնագիտությունն էլ նշանակություն ունի. տեխնիկական մասնագիտությունների ուսանողներն ավելի քիչ են արձագանքել ուրիշների հորանջելուն (դե չոր, անսիրտ բաներ ենք էլի...)
Էջանիշներ