User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Ինչո՞ւ է հորանջելը «վարակիչ»

  1. #1
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ինչո՞ւ է հորանջելը «վարակիչ»

    Փորձեք հորանջել սենյակում, որտեղ մի քանի հոգի կա, և մի քանի րոպեից նրանց մեծամասնությունը կսկսի հորանջել: Կամ էլ երբ վիդեոկադրեր ես դիտում, որտեղ հորանջում են, դու էլ ես սկսում հորանջել: Անգամ հեռախոսով խոսելիս, երբ զրուցակիցդ հորանջում է, քո հորանջելն էլ է գալիս:

    1. Ինչո՞ւ ենք մենք հորանջում ընդհանրապես:
    2. Ինչո՞ւ է հորանջելը «վարակիչ»:

    Փորձենք այս թեմայում լուսաբանել այս հետաքրքիր հարցը:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  2. #2
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2008
    Գրառումներ
    18
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ է հորանջելը «վարակիչ»

    Ըստ կենսաբանների հորանջելը միջոց է հանդիսանում գանգի ճնշումն իջեցնելու և այն հովացնելու համար:

  3. #3
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ է հորանջելը «վարակիչ»

    Մեջբերում chutik-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըստ կենսաբանների հորանջելը միջոց է հանդիսանում գանգի ճնշումն իջեցնելու և այն հովացնելու համար:
    Հա, այդպիսի վարկած կա: Բա մնացածնե՞րն ինչու են սկսում հորանջել: Բոլորի գանգերի ճնշումները միանգամից բարձրանո՞ւմ են:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  4. #4
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2008
    Գրառումներ
    18
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ է հորանջելը «վարակիչ»

    Ըստ մեկ այլ վարկածի հորանջելով մարդ մեծ քանակությամբ թթվածին է շնչում, որն էլ թարմացնում և բարձրացնում է ուղեղի և օրգանիզմի աշխատունակությունը: Իսկ ինչ վերաբերվում է, թե ինչու է հորանջելը վարակիչ, ապա նույն կենսաբանները պնդում են, որ դա ենթագիտակցական ռեֆլեքս է, որը վերջնական բացատրություն չի ստացել:

  5. #5
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ է հորանջելը «վարակիչ»

    Մարդիկ հորանջում են երբ թթվածնի պակաս է լինում,դրա համար էլ միաժամանակ նույն վայրում գտնվող մարդկանց մոտ կարող է առաջանալ թթվածնի պակաս, ու սկսեն հորանջել...
    Վերջին խմբագրող՝ Լուսաբեր: 01.12.2008, 15:14:

  6. #6
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2008
    Գրառումներ
    18
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ է հորանջելը «վարակիչ»

    Ես համամիտ չեմ, քանի որ նույնիսկ թթվածնով հարուստ միջավայրում մարդիկ հորանջում են նույն հաճախությամբ, ինչոր թթվածնի պակասի դեպքում

  7. #7
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ է հորանջելը «վարակիչ»

    նույնիսկ եթե չես նկատում, որ շուջդ մեկը հորանջեց, էլի վարակվում ես… իմ հետ շատ ա եղել տենց…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  8. #8
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ է հորանջելը «վարակիչ»

    Վարակիչի հետ կապված.
    Օրգանիզմը վարակվում է մի բանով, եթե այն ընդունում է այդ բանը, չկան հակամարմիններ: Հաճույքի դեմ հակամարմին ոչ մի օրգանիզմ չի արտադրում: Ճիշտ հակառակը. հաճույքին դիմադրելն է խնդիր: Հորանջելը ազդակ է մի շաաատ հաճելի, ես կասեի՝ երանելի վիճակի. ոչ թե քնի, այլ քնին անմիջապես նախորդող վիճակն է դա, երբ որ ուղիղ քնի շեմին ես կանգնած, նիրվանային վիճակ Օրգանիզմը "ճանաչում", հիշում է այդ վիճակը, երբ ազդակ է ստանում հորանջողից, ու ինչպես ցանկացած հաճույքի հանդեպ անդիմադրելիություն, անմիջապես վարակվում է: Նմանապես վարակիչ են ծխելու ցանկությունը, երբ տեսնում ես ծխող /եթե ծխող ես, իհարկե /, կամ օրինակ լիաթոք, անկեղծ, բուռն ծիծաղը նույնպես վարակիչ ա

  9. #9
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ է հորանջելը «վարակիչ»

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Փորձեք հորանջել սենյակում, որտեղ մի քանի հոգի կա, և մի քանի րոպեից նրանց մեծամասնությունը կսկսի հորանջել: Կամ էլ երբ վիդեոկադրեր ես դիտում, որտեղ հորանջում են, դու էլ ես սկսում հորանջել: Անգամ հեռախոսով խոսելիս, երբ զրուցակիցդ հորանջում է, քո հորանջելն էլ է գալիս:

    1. Ինչո՞ւ ենք մենք հորանջում ընդհանրապես:
    2. Ինչո՞ւ է հորանջելը «վարակիչ»:

    Փորձենք այս թեմայում լուսաբանել այս հետաքրքիր հարցը:
    Փորձեք գտնվել մի սենյակում, որտեղ քնած մարդ կա, կտեսնեք, որ մի քանի րոպեից ձեր քունն էլ կտանի: Գտնվեք մի տարածքում, որտեղ խուճապ է, դուք էլ արագ կընկնեք խուճապի մեջ՝ առանց անգամ իմանալու, թե ինչն է պատճառը: Հայտնվեք շրջապատում, ուր բոլորը ծիծաղում են, անգամ եթե նրանց հաղորդակցման լեզուն չեք հասկանում, ակամայից ժպիտ կհայտնվի դեմքին, տրամադրությունն էլ կբարձրանա: Վարակման այս տեսակը զուտ հոգեբանական է, և այն վերաբերվում է ոչ միայն հորանջելուն...

  10. #10
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ է հորանջելը «վարակիչ»

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Փորձեք գտնվել մի սենյակում, որտեղ քնած մարդ կա, կտեսնեք, որ մի քանի րոպեից ձեր քունն էլ կտանի: Գտնվեք մի տարածքում, որտեղ խուճապ է, դուք էլ արագ կընկնեք խուճապի մեջ՝ առանց անգամ իմանալու, թե ինչն է պատճառը: Հայտնվեք շրջապատում, ուր բոլորը ծիծաղում են, անգամ եթե նրանց հաղորդակցման լեզուն չեք հասկանում, ակամայից ժպիտ կհայտնվի դեմքին, տրամադրությունն էլ կբարձրանա: Վարակման այս տեսակը զուտ հոգեբանական է, և այն վերաբերվում է ոչ միայն հորանջելուն...
    Մի հետաքրքիր հոդված այսօր աչքովս ընկավ, որ ժամանակ լինի, կտեղադրեմ այստեղ: Հոդվածում գրված էր, որ չափահաս մարդիկ սովորաբար «չեն վարակվում» երեխաների հորանջելուց, կամ կենդանիների (օրինակ՝ շների) հորանջելուց: Այսինքն՝ հարցն այնքան էլ միջավայրի ազդեցության մեջ չէ:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  11. #11
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ է հորանջելը «վարակիչ»

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Փորձեք հորանջել սենյակում, որտեղ մի քանի հոգի կա, և մի քանի րոպեից նրանց մեծամասնությունը կսկսի հորանջել: Կամ էլ երբ վիդեոկադրեր ես դիտում, որտեղ հորանջում են, դու էլ ես սկսում հորանջել: Անգամ հեռախոսով խոսելիս, երբ զրուցակիցդ հորանջում է, քո հորանջելն էլ է գալիս:
    Հետաքրքիր ա, հորանջելու մասին կարդալիս էլ ա հորանջելը գալիս
    Чеширский КотЭ

  12. #12
    մերթ ընդ մերթ Քամի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.04.2008
    Գրառումներ
    407
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ է հորանջելը «վարակիչ»

    Ամերիկացի հոգեբանները հետաքրքիր փորձերի շարք են անցկացրել պարզելու համար այդ՝ առաջին հայացքից տարօինակ հարցը։

    Նրանք փորձը անցկացրել են համալսարաններից մեկի լսարանում որտեղ հավաքել են տարբեր տարիքի ուսանողների։
    Սկզբում նրանք ցուցադրել են հորանջող մարդու վիդեո։ Այդ փորձից հետո, պարզվել է, որ լսարանի 55% «վարակվել» է ու սկսել հորանջել։ Նրանք փակել են տեսահոլովակում հորանջողի աչքերը ու նորից լսարանի 55% սկսել է հորանջել։ Ապա նրանք ցուցադրել են միայն հորանջող բերան, կարծելով որ դա բերանի յուրահատուկ արտահայտությունն է հորանջելու ընթացքում, որ պատասխանատու է նրա «վարակիչ» լինելու համար։ Սակայն ի զարմանս նրանց շեշտակի անգամ նվազել է հորանջողների թիվը։ Այսինքն ստացվում է, որ հորանջելը դա կոմպլեքս շարժում է և այն կարելի է դիտել որպես այդպիսին միայն ամբողջությամբ՝ դեմքի ու բերանի արտահայտության ու մարմնի ձգումների մի ամբողջություն։ Որոշ գիտնակաների կարծիքով հորանջելու հանդեպ մեր թուլությունը գալիս է նրանից, որ սաղմը դեռ կազմավորման ընթացքում կատարում է հորանջելուն հատկանշական շարժումներ ու ձգումներ ամբողջ մարմնով։ Չնայաց տարբեր տեսակի համադրություններով կատարված հետագա փորձերին, չի հաջողվել գերազանցել 55% սահմանագիծը։

    Ինչպես գիտենք կենդանիներին ել է հատուկ հորանջելը։ Օրինակ կատուները, շները, օձերն ու այլ կենդանիներ բավական հաճախ են հորանջում։ Հիմա հարց է ծագում, եթե մարդու հորանջելը վարակիչ է մեկ այլ մարդու համար, ապա արդյոք այն նաև վարակիչ է կենդանիների համար։ Որոշ փորձերում կենդանիները ցուցաբերել են միևնույն «վարակվածության» հատկանիշներ ինչ մարդը։

  13. #13
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ է հորանջելը «վարակիչ»

    Նույնիսկ մտածելիս «հորանջելու մասին» հորանջելս գալիս ա, հուսով եմ մենակ իմ մոտ չի
    Чеширский КотЭ

  14. #14
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ է հորանջելը «վարակիչ»

    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Նույնիսկ մտածելիս «հորանջելու մասին» հորանջելս գալիս ա, հուսով եմ մենակ իմ մոտ չի
    Մեկ քո մոտ է այդպես, մեկ էլ անգլիացիների

    Լիդսի համալսարանի անցկացրած հետազոտության համաձայն՝ հորանջելը կարող է լինել սոցիալական կարեկցանքի, ուրիշի վարքագծին և հոգեբանական վիճակին հավանություն տալու նշան:
    Չնայած նրան, որ մարդիկ և կենդանիների տարբեր տեսակներ հորանջում են, միայն մարդիկ և նրանց նման որոշ կենդանիներ են «վարակվում են» հորանջելով, ինչը ցույց է տալիս, որ սա զուտ հոգեբանական երևույթ է: Պարտադիր չէ լսել կամ տեսնել հորանջելը, բավական է նույնիսկ կարդալ դրա մասին և կարող ես «վարակվել»: Հետազոտությունները ցույց են տվել, որ ուղեղի միևնույն հատվածն է պատասխանատու տեսողության և ուրիշների հորանջելուն արձագանքելու համար:
    Նրանք այսպիսի մի փորձ են անցկացրել. մի սենյակում հավաքել են հոգեբան և տեպնիկական մասնագիտությունների ուսանողների և ցուցադրել են տեսահոլովակ, որում նրանց գործընկերներն են նկարահանված՝ աշխատելիս: Ընդ որում նկարահանվածները 10 րոպեի ընթացքում 10 անգամ հորանջել են: Հետո «փորձվողներին» առաջարկել են թեստ՝ նրանց կարեկցելու ունակությւոնները ստուգելու համար: Պարզվել է, որ նրանք, ովքեր կարեկցելու մեծ ունակություն ունեն, տեսահոլովակը նայելիս ավելի շատ են հորանջել: Բացի դրանից պարզվել է, որ մասնագիտությունն էլ նշանակություն ունի. տեխնիկական մասնագիտությունների ուսանողներն ավելի քիչ են արձագանքել ուրիշների հորանջելուն (դե չոր, անսիրտ բաներ ենք էլի... )
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  15. #15
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,708
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ է հորանջելը «վարակիչ»

    Մեջբերում chutik-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըստ մեկ այլ վարկածի հորանջելով մարդ մեծ քանակությամբ թթվածին է շնչում, որն էլ թարմացնում և բարձրացնում է ուղեղի և օրգանիզմի աշխատունակությունը: Իսկ ինչ վերաբերվում է, թե ինչու է հորանջելը վարակիչ, ապա նույն կենսաբանները պնդում են, որ դա ենթագիտակցական ռեֆլեքս է, որը վերջնական բացատրություն չի ստացել:
    Այ էս տարբերակին եմ կողմ: Բայց և այնպես անհրաժեշտ է կարդալ բժշկական հոդված հորանջելու մասին Միգուցե օգնի ավելի ճիշտ հասկանալ երևույթը

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Միշտ տղան... Ինչո՞ւ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 26
    Վերջինը: 29.12.2012, 21:03
  2. Ինչո՞ւ են մարդիկ ստում
    Հեղինակ՝ Angelina, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 170
    Վերջինը: 19.04.2011, 17:18
  3. Ինչո՞ւ ենք վախենում ուրիշների կարծիքներից
    Հեղինակ՝ Werning, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 18.09.2010, 21:54
  4. Ինչո՞ւ են հայերը «ազգը փոխում»
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 19
    Վերջինը: 15.04.2010, 22:20
  5. Ի՞նչ է մեղքը և ինչո՞վ է դա բացատրվում
    Հեղինակ՝ Հայ Քրիստոնյա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 12.10.2007, 23:28

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •