User Tag List

Էջ 1 21-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 315 հատից

Թեմա: Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր

  1. #1
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր

    Առաջարկում եմ այս թեմայում բանավեճեր կազմակերպել տարբեր փիլիսոփայական հարցերի շուրջ: Բանավեճի թեմա կարող են առաջ քաշել բոլորը: :
    Խնդրում եմ, որ բոլոր կարծիքները հիմանավորվեն:

    Որպես սկիզբ առաջարկում եմ քննարկել այս երկու մոտեցումը

    1. Սիրո արվեստը դիմացինիդ թերությունները չնկատելու մեջ է:
    2. Սիրո արվեստը դիմացինիդ թերությունները գիտակցելով նրան սիրելու մեջ է:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  2. #2
    Սկսնակ անդամ Tigran1989-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.10.2008
    Գրառումներ
    58
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր

    Ախր ոնց եմ ես ԶԸԶՎԸՄ էդ փիլիսոփաներից:
    Հիմա ինչ? Ասենք համաձայն ենք էս մտքի հետ, թե չէ?
    Միանշանակ`ոչ,երկրորդն էլ ոչ մի փիլիսոփա էնպիսի բան չի ասել, որ մարդ միանշանակ ասի համաձայն եմ, կամ չէ:

    Սիրում են թերություններով հանդերձ,լավ գիտակցելով թերությունները, եթե վերջիններս չեն խախտում բարոյական նորմերն ու էլի մի քանի բաներ:

  3. #3
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր

    Մեջբերում Tigran1989-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախր ոնց եմ ես ԶԸԶՎԸՄ էդ փիլիսոփաներից:
    Հիմա ինչ? Ասենք համաձայն ենք էս մտքի հետ, թե չէ?
    Միանշանակ`ոչ,երկրորդն էլ ոչ մի փիլիսոփա էնպիսի բան չի ասել, որ մարդ միանշանակ ասի համաձայն եմ, կամ չէ:

    Սիրում են թերություններով հանդերձ,լավ գիտակցելով թերությունները, եթե վերջիններս չեն խախտում բարոյական նորմերն ու էլի մի քանի բաներ:
    Ես չեմ ասում, թե ինչ որ փիլիսոփաների ասածների շուրջ բանավիճենք, այլ ասում են տարբեր փիլիսոփայական հարցերի շուրջ:
    Ես չեմ խնդրել նաեւ, որ դուք ասեք, համաձայն եք այդ մտքի հետ, թե ոչ, ընդհակառակը, խնդրել եմ զերծ մնալ դատարկ ես համաձայն եմ կամ ես համաձայն չեմ արտահայտություններից եւ գրել թե դուք ինչ եք մտածում այս կամ այն հարցի շուրջ եւ ինչու եք այդպես մտածում/ պետք էր ուշադիր կարդալ թեմայի վերնագիրը/:
    Եվ վերջապես, ես ոչ ոքի չեմ ստիպել էս թեմայում գրառում անի:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  4. #4
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր

    Ես կառաջարկեի թեմային ծանոթ մարդկանց էստեղ մի քանի սոփեստություններ ու պարադոքսներ դնել՝ որպես սկզբի համար ավելի հետաքրքիր նյութեր:
    DIXI
    carpe noctem

  5. #5
    Սկսնակ անդամ Tigran1989-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.10.2008
    Գրառումներ
    58
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես չեմ ասում, թե ինչ որ փիլիսոփաների ասածների շուրջ բանավիճենք, այլ ասում են տարբեր փիլիսոփայական հարցերի շուրջ:
    Ես չեմ խնդրել նաեւ, որ դուք ասեք, համաձայն եք այդ մտքի հետ, թե ոչ, ընդհակառակը, խնդրել եմ զերծ մնալ դատարկ ես համաձայն եմ կամ ես համաձայն չեմ արտահայտություններից եւ գրել թե դուք ինչ եք մտածում այս կամ այն հարցի շուրջ եւ ինչու եք այդպես մտածում/ պետք էր ուշադիր կարդալ թեմայի վերնագիրը/:
    Եվ վերջապես, ես ոչ ոքի չեմ ստիպել էս թեմայում գրառում անի:
    Դատարկ համաձայն եմ կամ չէ չեմ ասել, գրել եմ թե ինչ եմ մտածում այդ հարցի շուրջ և թե ինչու եմ այդպես մտածում, թեմայի վերնագիրը պատահականորեն կարդալուց հետո:
    Ինձ ոչ ոք չի ստիպում որ գրառում անեմ, գրառում անում եմ երբ ուզում եմ և որտեղ ուզում եմ, ոչ ոք ոչ կարա ստիպի որ անեմ, ոչ էլ որ չանեմ:
    Էդ վերջի նախադասության իմաստը չեմ ընկալում:

  6. #6
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Սիրո արվեստը դիմացինիդ թերությունները չնկատելու մեջ է:
    2. Սիրո արվեստը դիմացինիդ թերությունները գիտակցելով նրան սիրելու մեջ է:
    սկզբից գիտակցում ես թերությունները, հետո ընդունում ես, հետո սիրում ես հենց էդ թերությունները, այ վերջում կարող ա արդեն չնկատես էլ… )))
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  7. #7
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջարկում եմ այս թեմայում բանավեճեր կազմակերպել տարբեր փիլիսոփայական հարցերի շուրջ: Բանավեճի թեմա կարող են առաջ քաշել բոլորը: :
    Խնդրում եմ, որ բոլոր կարծիքները հիմանավորվեն:

    Որպես սկիզբ առաջարկում եմ քննարկել այս երկու մոտեցումը

    1. Սիրո արվեստը դիմացինիդ թերությունները չնկատելու մեջ է:
    2. Սիրո արվեստը դիմացինիդ թերությունները գիտակցելով նրան սիրելու մեջ է:
    Նախ, ես սերը արվեստ չեմ համարում
    Երկրորդը ճիշտ է, բայց իմ կարծքով կան այնպիսի թերություններ, որոնց սիրելու դեպքում էլ անհնար է հաշտվել դրանց առկայության հետ և պետք է փոխել դրանք, շատ հմտորեն, որ սիրելի էակդ նույնիսկ չզգա
    Чеширский КотЭ

  8. #8
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր

    1. Սիրո արվեստը դիմացինիդ թերությունները չնկատելու մեջ է:
    2. Սիրո արվեստը դիմացինիդ թերությունները գիտակցելով նրան սիրելու մեջ է:

    Նախ սիրելը արվերս չէ այլ կյանքի կրող սյուներից մեկն է :
    Արվեստով սիրելը կամասուտրան է,որտեղ դրված է պահի գեղեցկությունը :
    Սերը անսկիզբ է և անվերջ է իսկ «Արվեստով սիրելը կամ Սիրո արվեստը» կոնկրետ սահմանափակումներ ունի և պայմանավորված է որոշակի գործոններով:
    Մարդը սիրում է այն ինչ ունի և ատում է այն ինչ ունի: Մնացածը ժամանակի խնդիր է
    Վերջին խմբագրող՝ Մեղապարտ: 02.12.2008, 02:12:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    յոգի (08.02.2010)

  10. #9
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջարկում եմ այս թեմայում բանավեճեր կազմակերպել տարբեր փիլիսոփայական հարցերի շուրջ: Բանավեճի թեմա կարող են առաջ քաշել բոլորը: :
    Խնդրում եմ, որ բոլոր կարծիքները հիմանավորվեն:

    Որպես սկիզբ առաջարկում եմ քննարկել այս երկու մոտեցումը

    1. Սիրո արվեստը դիմացինիդ թերությունները չնկատելու մեջ է:
    2. Սիրո արվեստը դիմացինիդ թերությունները գիտակցելով նրան սիրելու մեջ է:
    Վայ, էս իմ երեկվա գրած աֆորիզմի հակաճառու՞մն ա։
    Փորձեմ իմ տեսակետն արտահայտել.
    1. Սիրո արվեստը դիմացինիդ թերությունները չնկատելու մեջ է:
    Իմ ընկալմամբ, վերը նկարագրվածը ոչ թե սիրո արվեստն է, այլ անլուրջ, անհիմն ու վախենալու չափ խախուտ հիացմունքի ... չէ, էդ արվեստ չի ամեն դեպքում, ես կասեի՝ փինաչիությունը։ Եթե որպես հիմք ընդունենք այն փաստը, որ թերություններ ամեն դեպքում կան ցանկացած մարդու մեջ՝ անկախ դիմացինի նկատել–չնկատելուց, ապա դրանք չնկատելը մարդուն չճանաչելու նշան է, իսկ, իմ խորին համոզմամբ, սիրել կարելի է միայն նրան, ում ճանաչում ես (ի դեպ, ճանաչելը կարող է լինել նաև ինտուիտիվ, ենթագիտակցաբար), հակառակ դեպքում էդ «սերը» նման է ավազի վրա կառուցած ամրոցի, որը վաղ թե ուշ փլվելու է՝ արժանիքներն էլ հետը թողնելով փլատակների տակ։

    2. Սիրո արվեստը դիմացինիդ թերությունները գիտակցելով նրան սիրելու մեջ է:
    Էս մտքին լիովին համաձայն եմ (ոչինչ, չէ՞, որ «համաձայն եմ» արտահայտությունն օգտագործեցի ) Ու սրա տակ ես չեմ հասկանում թերություններն էլ սիրել։ Չէ, էդպիսի բան չկա ինձ համար։ Թերությունները սիրելու բան չեն՝ անկախ ամեն ինչից։ Իսկական սերը թերություններով հանդերձ, այսինքն՝ թերություններին հակառակ սիրելն է, այսինքն՝ թերությունները չեն խոչընդոտում սիրելուն, բայց դա չի նշանակում, որ նպաստում են։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. #10
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Սիրո արվեստը դիմացինիդ թերությունները չնկատելու մեջ է:
    2. Սիրո արվեստը դիմացինիդ թերությունները գիտակցելով նրան սիրելու մեջ է:
    երկու պնդումներն էլ, միանշանակ, ճիշտ են..
    միայն թե..
    առաջին պնդումը ճիշտ է, հիմնականում, պատանի հասակում սիրահարվողներին..
    իսկ երկրորդը, հիմնականում, երիտասարդ..
    մի հին ու ճշմարիտ խոսք էլ, նույնիսկ, գոյություն ունի..
    թե՝ տարիքի հետ մարդ ավելի «քթի մազ» է դառնում ընտրյալի որոնման հարցերում..

    ճիշտ է նաև, որ պատանի հասակում սիրահարը չի նկատում կամ պարզապես չի ուզում նկատել այն բոլոր թերությունները, որոնք առկա են իր սիրո առարկայի մոտ..
    եթե, նույնիսկ, մեկն էլ կողքից դրանք մատնացույց անի դրանք՝ պատանին կուրծքը ծեծելով կհակառակի.. միաժամանակ համոզելով ավելի շատ ինքն իրեն, քան դիմացինին..
    բայց մարդ արարածին միշտ չէ, որ հաջողվում է խաբել սեփական եսին..
    և պատանին ինքն իրեն կսկսի համոզել, որ այդ թերություններին նա դեռ կհասցնի անդրադառնալ.. հետո.. դեռ մի ողջ կյանք կա դիմացը..

    իսկ ավելի հասուն տարիքում արդեն մարդը, չնայած իր սիրուն, իրեն կարող է թույլ տալ ծանր ու թեթև անել ամեն մի մանրուք և իր ընտրյալի ամեն մի թերություն..
    և եթե, վերջիվերջո, նա որոշի ընտանիք կազմել..
    ուրեմն՝ արդեն գտել է այդ թերությունների դեմ պայքարելու, դրանք շտկելու բանալին.. կամ պարզապես հաշտվել է դրանց հետ..
    Վերջին խմբագրող՝ Գաղթական: 02.12.2008, 03:16:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  12. #11
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    50
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր


    1. Սիրո արվեստը դիմացինիդ թերությունները չնկատելու մեջ է:
    2. Սիրո արվեստը դիմացինիդ թերությունները գիտակցելով նրան սիրելու մեջ է:
    Առաջին մտքի հետ համամիտ չեմ. Անահիտը շատ լավ ներկայացրել է և լիովին համամիտ եմ այստեղ նրա հետ

    Երկրորդ մտքի տված Անահիտի մեկնաբանության հետ էլ եմ համամիտ. այսինքն հենց երկրորդ մտքի հետ էլ եմ համամիտ ու ասեմ ինչու՞. նախ սկզբից ասեմ, որ ինչ ծանոթացել եմ մեծանուն հոգեբան Էրիխ Ֆրոմմի «Սիրելու արվեստը» գրքին և դրա հիման վրա կուրսային աշխատանք գրել համամիտ եմ այն մտքին, որ Սիրելը նաև արվեստ է. Սերը լինելով մարդու Էությունը նա չի կարող չսիրել՝ իհարկե ամեն մարդ գուցե իր ուրույն ձևով ու նաև ելնելով իր այսպես ասած հոգու առաջխաղացման, զարգացման մակարդակից, եթե կուզեք նաև սրտի ու հոգու մաքրության մակարդակից, որը որքան որ մաքուր է՝ այնքան մեր մեջ եղած Սիրո Լույսը էլ ավելի պայծառ է ու հենց այստեղ է, որ մարդ իզորու է մաքրելով իր սիրտն ու հոգին ճամփա բացի Սիրո Լույսին ու հենց այստեղ է արվեստի գաղտնիքն ու թե ինչու կարելի է ասել, որ Սերն արվեստ է, որին տիրապետելու համար էլ աշխարհ ենք գալիս ու կյանքի ամեն վարկյանն էլ մեր այդ Սիրո արվեստին տիրապետելու համար է տրված՝ Սիրո կրակին նպաստե՞ց այս միտքս, այս խոսքս, այս վարմունքս կամ քայլս, թե՞ հակառակն։ Այ այսպես կարող ենք ստուգել մեզ, թե մենք գնում ենք այդ արվեստի տիրապետմանը, թե՞ հեռանում նրանից ու լցնում մեր կյանքը սիրո կեղծ տեսակներով, քանզի դատարկություն չկա, տեղն պետք է լցվի։

    «Սերն արժե ճիշտ այնքան, որքան արժե հենց այն մարդը, որն այն զգում է» Ռոմեն Ռոլանի այս միտքն էլ պարզ ցույց է տալիս, որ Սերն արվեստ է և մարդ կարող է զարգացնել ու տիրապետել այն և անշուշտ այդ ուղին անցնում է հենց մարդու միջով՝ նրա սրտի ու հոգու միջով՝ նրա մտքերի, զգացմունքների, խոսքի ու արարքի միջոցով դրսևորվում է այն աշխարհում՝ ինչպես նկարիչը կյանքի կկոչեր մի նկար օգտվելով գույներից ներդաշնակ կամ ոչ մի նկար ստեղծելով՝ կախված այն բանից, թե որքան է նա հմտացել այդ արվեստում։ Սիրո հետ կապված այստեղ դա որպես խաղ չպետք է ընկալվի, այլ հենց սրտի ու հոգու պարզ դրսևորում որպես։ Որքան էլ որ մեր բոլորի մեջ Լույս վառվի, եթե մենք մեր մտքերով, զգացմունքներով, խոսքով ու արարքով այդ Լույսի դիմացը փակենք, ապա մեր ուղին էլ մութ կլինի ու զուրկ գեղեցկությունից, սիրուց...։

    Վերջին հաշվով, կարծում եմ ամենակարևորն այն է, թե անկախ ամեն բանից դու կարողանու՞մ ես Սիրո եղած Լույսն քո մեջ վառ պահես, թե՞ ամեն մի խաբուսիկ ու վաղանցուկ բաներից Լույսդ միջի տատանվում է ու ստվերներ առաջացնում։

    Չգիտեմ պարզ գրեցի՞, թե՞ ոչ...
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  13. #12
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր

    Հետաքրքիր էր կարդալ գրառումները

    Սերը ու թերությունները նկատելը անհամատեղելի են: Ով որ սիրում է, նրա համար իր սերը իդեալական է, անթերի՝ սիրո ժամանակ: Ասեմ, որ սերը մի հարատև վիճակ չէ, այլ անցողիկ, գնացող ու եկող վիճակ անգամ նույն օրվա մեջ:
    եթե գիտակվցում ես ու հասկանում դիմացինետ թերությունները, ապա դա արդեն սեր չէ, այլ հաշվարկ, տրամաբանություն, լավ ու վատ կողմերի չափում, կշռում ու կշռադատում: իսկ սիրո պահին / պահին/ թերությունները չքանում եմ, ու մնում է քո դիմաց քո իդեալը /իդեալը/: իսկ իդեալ - թերություներ չունի

  14. #13
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր

    Թերությունները հեշտությամբ չեն նկատվում, եթե բանի տեղ չեն դրվում կամ անտեսվում են: Իսկ դա այն դեպքում է լինում, երբ պարզապես սեր է պետք:

  15. #14
    Մշտական անդամ WhiteSmoke{F}-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.11.2008
    Գրառումներ
    152
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր

    Լրիվ համամիտ եմ, 2 ասույթների հետ էլ: Քանի որ, երբ բաժանվում են, չեն բաժանվում բնավորության լավ կողմերի համար, այլ թերությունների պատճառով: Եթե ընդունես, ու կարողանաս մի բան էլ ավել, սիրել թերությունները, կամ էլ հումորով վերաբերվել դրանց, ուրեմն ամեն ինչ կստացվի: Ասում են չէ, իմաստությունը կայանում է, ոչ միայն երևույթները նկատելու, այլ շատ հաճախ դրանք չնկատելու մեջ: Չգիտեմ հասկանալի թարգմանեցի՞: Մի առակ պատմե՞մ, կարծում եմ տեղին կլինի.
    Աստված տեսնելով, որ Ադամը տխուր է, ու մենակ դրախտում, որոշում է նրան ընկեր տալ: Ստեղծում է Եվային: Ու երբ մի օր անցնում է դրախտով, տեսնում է Ադամին շատ տխուր նստած, իսկ Եվան թռվռում է ծաղիկների մեջ, երգում ու ծիծաղում: Ադամին ասում է. « Ինչու՞ էս տխուր, չէ որ հիմա այսպիսի գեղեցիկ ընկեր ունես, վայելի նրան և դրախտը» : Ադամը պատասխանում է. «Այո հիմա ընկեր ունեմ, դու ճիշտ ես, էլ մենակ չեմ» : « Միթե նա գեղեցիկ չէ՞». հարցնում է Աստվածը: Ադամն էլ պատասխանում է. « Այո գեղեցիկ է, բայց ինչու՞ է այդքան հիմար»: Աստվածն էլ պատասխանում է .« Որ քեզ սիրի»:

  16. #15
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր

    Մեջբերում WhiteSmoke{F}-ի խոսքերից Նայել գրառումը
    Լրիվ համամիտ եմ, 2 ասույթների հետ էլ: Քանի որ, երբ բաժանվում են, չեն բաժանվում բնավորության լավ կողմերի համար, այլ թերությունների պատճառով: Եթե ընդունես, ու կարողանաս մի բան էլ ավել, սիրել թերությունները, կամ էլ հումորով վերաբերվել դրանց, ուրեմն ամեն ինչ կստացվի: Ասում են չէ, իմաստությունը կայանում է, ոչ միայն երևույթները նկատելու, այլ շատ հաճախ դրանք չնկատելու մեջ:
    Իսկ ինչ՞ կապ ունի իմաստությունը Սիրո հետ:
    Քվազիմոդոն աշխարհի ամենահզոր սերն ունեցավ: Ու ինչ, նա իմաստության տիպա՞ր էր

Էջ 1 21-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռուսական ռոքային, կամ փիլիսոփայական երաժշտություն
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 12
    Վերջինը: 23.03.2014, 21:19
  2. Հարրի Փոթերը և Փիլիսոփայական Քարը։
    Հեղինակ՝ Գալաթեա, բաժին` Թարգմանություններ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 14.02.2014, 18:47
  3. Հարրի Փոթերը և Փիլիսոփայական Քարը։ (Քննարկումներ)
    Հեղինակ՝ Բարեկամ, բաժին` Թարգմանություններ
    Գրառումներ: 18
    Վերջինը: 27.01.2014, 01:12
  4. Քննարկումներ մրցանակաբաշխության շուրջ
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 11.04.2008, 15:41
  5. Բանավեճեր
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 13.09.2006, 16:09

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •