User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 315 հատից

Թեմա: Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր

    Առաջարկում եմ այս թեմայում բանավեճեր կազմակերպել տարբեր փիլիսոփայական հարցերի շուրջ: Բանավեճի թեմա կարող են առաջ քաշել բոլորը: :
    Խնդրում եմ, որ բոլոր կարծիքները հիմանավորվեն:

    Որպես սկիզբ առաջարկում եմ քննարկել այս երկու մոտեցումը

    1. Սիրո արվեստը դիմացինիդ թերությունները չնկատելու մեջ է:
    2. Սիրո արվեստը դիմացինիդ թերությունները գիտակցելով նրան սիրելու մեջ է:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  2. #2
    Սկսնակ անդամ Tigran1989-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.10.2008
    Գրառումներ
    58
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր

    Ախր ոնց եմ ես ԶԸԶՎԸՄ էդ փիլիսոփաներից:
    Հիմա ինչ? Ասենք համաձայն ենք էս մտքի հետ, թե չէ?
    Միանշանակ`ոչ,երկրորդն էլ ոչ մի փիլիսոփա էնպիսի բան չի ասել, որ մարդ միանշանակ ասի համաձայն եմ, կամ չէ:

    Սիրում են թերություններով հանդերձ,լավ գիտակցելով թերությունները, եթե վերջիններս չեն խախտում բարոյական նորմերն ու էլի մի քանի բաներ:

  3. #3
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր

    Մեջբերում Tigran1989-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախր ոնց եմ ես ԶԸԶՎԸՄ էդ փիլիսոփաներից:
    Հիմա ինչ? Ասենք համաձայն ենք էս մտքի հետ, թե չէ?
    Միանշանակ`ոչ,երկրորդն էլ ոչ մի փիլիսոփա էնպիսի բան չի ասել, որ մարդ միանշանակ ասի համաձայն եմ, կամ չէ:

    Սիրում են թերություններով հանդերձ,լավ գիտակցելով թերությունները, եթե վերջիններս չեն խախտում բարոյական նորմերն ու էլի մի քանի բաներ:
    Ես չեմ ասում, թե ինչ որ փիլիսոփաների ասածների շուրջ բանավիճենք, այլ ասում են տարբեր փիլիսոփայական հարցերի շուրջ:
    Ես չեմ խնդրել նաեւ, որ դուք ասեք, համաձայն եք այդ մտքի հետ, թե ոչ, ընդհակառակը, խնդրել եմ զերծ մնալ դատարկ ես համաձայն եմ կամ ես համաձայն չեմ արտահայտություններից եւ գրել թե դուք ինչ եք մտածում այս կամ այն հարցի շուրջ եւ ինչու եք այդպես մտածում/ պետք էր ուշադիր կարդալ թեմայի վերնագիրը/:
    Եվ վերջապես, ես ոչ ոքի չեմ ստիպել էս թեմայում գրառում անի:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  4. #4
    Սկսնակ անդամ Tigran1989-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.10.2008
    Գրառումներ
    58
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես չեմ ասում, թե ինչ որ փիլիսոփաների ասածների շուրջ բանավիճենք, այլ ասում են տարբեր փիլիսոփայական հարցերի շուրջ:
    Ես չեմ խնդրել նաեւ, որ դուք ասեք, համաձայն եք այդ մտքի հետ, թե ոչ, ընդհակառակը, խնդրել եմ զերծ մնալ դատարկ ես համաձայն եմ կամ ես համաձայն չեմ արտահայտություններից եւ գրել թե դուք ինչ եք մտածում այս կամ այն հարցի շուրջ եւ ինչու եք այդպես մտածում/ պետք էր ուշադիր կարդալ թեմայի վերնագիրը/:
    Եվ վերջապես, ես ոչ ոքի չեմ ստիպել էս թեմայում գրառում անի:
    Դատարկ համաձայն եմ կամ չէ չեմ ասել, գրել եմ թե ինչ եմ մտածում այդ հարցի շուրջ և թե ինչու եմ այդպես մտածում, թեմայի վերնագիրը պատահականորեն կարդալուց հետո:
    Ինձ ոչ ոք չի ստիպում որ գրառում անեմ, գրառում անում եմ երբ ուզում եմ և որտեղ ուզում եմ, ոչ ոք ոչ կարա ստիպի որ անեմ, ոչ էլ որ չանեմ:
    Էդ վերջի նախադասության իմաստը չեմ ընկալում:

  5. #5
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր

    Ես կառաջարկեի թեմային ծանոթ մարդկանց էստեղ մի քանի սոփեստություններ ու պարադոքսներ դնել՝ որպես սկզբի համար ավելի հետաքրքիր նյութեր:
    DIXI
    carpe noctem

  6. #6
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Սիրո արվեստը դիմացինիդ թերությունները չնկատելու մեջ է:
    2. Սիրո արվեստը դիմացինիդ թերությունները գիտակցելով նրան սիրելու մեջ է:
    սկզբից գիտակցում ես թերությունները, հետո ընդունում ես, հետո սիրում ես հենց էդ թերությունները, այ վերջում կարող ա արդեն չնկատես էլ… )))
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  7. #7
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջարկում եմ այս թեմայում բանավեճեր կազմակերպել տարբեր փիլիսոփայական հարցերի շուրջ: Բանավեճի թեմա կարող են առաջ քաշել բոլորը: :
    Խնդրում եմ, որ բոլոր կարծիքները հիմանավորվեն:

    Որպես սկիզբ առաջարկում եմ քննարկել այս երկու մոտեցումը

    1. Սիրո արվեստը դիմացինիդ թերությունները չնկատելու մեջ է:
    2. Սիրո արվեստը դիմացինիդ թերությունները գիտակցելով նրան սիրելու մեջ է:
    Վայ, էս իմ երեկվա գրած աֆորիզմի հակաճառու՞մն ա։
    Փորձեմ իմ տեսակետն արտահայտել.
    1. Սիրո արվեստը դիմացինիդ թերությունները չնկատելու մեջ է:
    Իմ ընկալմամբ, վերը նկարագրվածը ոչ թե սիրո արվեստն է, այլ անլուրջ, անհիմն ու վախենալու չափ խախուտ հիացմունքի ... չէ, էդ արվեստ չի ամեն դեպքում, ես կասեի՝ փինաչիությունը։ Եթե որպես հիմք ընդունենք այն փաստը, որ թերություններ ամեն դեպքում կան ցանկացած մարդու մեջ՝ անկախ դիմացինի նկատել–չնկատելուց, ապա դրանք չնկատելը մարդուն չճանաչելու նշան է, իսկ, իմ խորին համոզմամբ, սիրել կարելի է միայն նրան, ում ճանաչում ես (ի դեպ, ճանաչելը կարող է լինել նաև ինտուիտիվ, ենթագիտակցաբար), հակառակ դեպքում էդ «սերը» նման է ավազի վրա կառուցած ամրոցի, որը վաղ թե ուշ փլվելու է՝ արժանիքներն էլ հետը թողնելով փլատակների տակ։

    2. Սիրո արվեստը դիմացինիդ թերությունները գիտակցելով նրան սիրելու մեջ է:
    Էս մտքին լիովին համաձայն եմ (ոչինչ, չէ՞, որ «համաձայն եմ» արտահայտությունն օգտագործեցի ) Ու սրա տակ ես չեմ հասկանում թերություններն էլ սիրել։ Չէ, էդպիսի բան չկա ինձ համար։ Թերությունները սիրելու բան չեն՝ անկախ ամեն ինչից։ Իսկական սերը թերություններով հանդերձ, այսինքն՝ թերություններին հակառակ սիրելն է, այսինքն՝ թերությունները չեն խոչընդոտում սիրելուն, բայց դա չի նշանակում, որ նպաստում են։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. #8
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2014
    Գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հարց կարելի՞ է
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 06.06.2014, 01:02: Պատճառ: Տրանսլիտի փոխարկում

  9. #9
    Պատվավոր անդամ insider-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2014
    Գրառումներ
    641
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Karina321-ի խոսքերից Նայել գրառումը
    mi harc kareli e
    Կարինա ջան, ակումբում գրում ենք միայն հայատառ: Հարցեր էլ, առաց հարցնելու, կարելի է: Սա ֆորում է:
    Վերջին խմբագրող՝ insider: 05.06.2014, 21:26:

  10. #10
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջարկում եմ այս թեմայում բանավեճեր կազմակերպել տարբեր փիլիսոփայական հարցերի շուրջ: Բանավեճի թեմա կարող են առաջ քաշել բոլորը: :
    Խնդրում եմ, որ բոլոր կարծիքները հիմանավորվեն:

    Որպես սկիզբ առաջարկում եմ քննարկել այս երկու մոտեցումը

    1. Սիրո արվեստը դիմացինիդ թերությունները չնկատելու մեջ է:
    2. Սիրո արվեստը դիմացինիդ թերությունները գիտակցելով նրան սիրելու մեջ է:
    Նախ, ես սերը արվեստ չեմ համարում
    Երկրորդը ճիշտ է, բայց իմ կարծքով կան այնպիսի թերություններ, որոնց սիրելու դեպքում էլ անհնար է հաշտվել դրանց առկայության հետ և պետք է փոխել դրանք, շատ հմտորեն, որ սիրելի էակդ նույնիսկ չզգա
    Чеширский КотЭ

  11. #11
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր

    1. Սիրո արվեստը դիմացինիդ թերությունները չնկատելու մեջ է:
    2. Սիրո արվեստը դիմացինիդ թերությունները գիտակցելով նրան սիրելու մեջ է:

    Նախ սիրելը արվերս չէ այլ կյանքի կրող սյուներից մեկն է :
    Արվեստով սիրելը կամասուտրան է,որտեղ դրված է պահի գեղեցկությունը :
    Սերը անսկիզբ է և անվերջ է իսկ «Արվեստով սիրելը կամ Սիրո արվեստը» կոնկրետ սահմանափակումներ ունի և պայմանավորված է որոշակի գործոններով:
    Մարդը սիրում է այն ինչ ունի և ատում է այն ինչ ունի: Մնացածը ժամանակի խնդիր է
    Վերջին խմբագրող՝ Մեղապարտ: 02.12.2008, 02:12:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    յոգի (08.02.2010)

  13. #12
    Մշտական անդամ WhiteSmoke{F}-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.11.2008
    Գրառումներ
    152
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր

    Մեջբերում Վանական-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Սիրո արվեստը դիմացինիդ թերությունները չնկատելու մեջ է:
    2. Սիրո արվեստը դիմացինիդ թերությունները գիտակցելով նրան սիրելու մեջ է:

    Նախ սիրելը արվերս չէ այլ կյանքի կրող սյուներից մեկն է :
    Արվեստով սիրելը կամասուտրան է,որտեղ դրված է պահի գեղեցկությունը :
    Սերը անսկիզբ է և անվերջ է իսկ «Արվեստով սիրելը կամ Սիրո արվեստը» կոնկրետ սահմանափակումներ ունի և պայմանավորված է որոշակի գործոններով:
    Մարդը սիրում է այն ինչ ունի և ատում է այն ինչ ունի: Մնացածը ժամանակի խնդիր է
    Վանական , իհարկե ընդումում և հարգում եմ քո սեփական կարծիք արտահայտելու իրավունքը: Սակայն մի հարց եմ ուզում տալ քեզ, չես կարծու՞մ, որ արվեստ ասելով, եստեղ բառացի իմաստը չի դրվում: Արվեստ բառի մեջ ոչ մի արհեստական, սարքովի բան չկա, բալետն էլ է արվեստ, Շեքսպիրն էլ է արվեստ: Արվեստը պետք չէ խառնել արհեստավարժության հետ: Ամեն երևույթի գեղեցիկը դա արվեստ է: Նույնիսկ եթե դու կարողանում էս մտքերդ գեղեցիկ շարադրել, դա էլ է արվեստ: Համ էլ ինչու՞ էս առանձնացնում կամասուտրան: Դա տղամարդ և կին սիրո բաղկացուցիչ մասերից է: Վատ է՞ երբ սիրող զույգերը սովորում են իրար մաքսիմում հաճույք պատճառել

    Ավելացվել է 4 րոպե անց
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինչ՞ կապ ունի իմաստությունը Սիրո հետ:
    Քվազիմոդոն աշխարհի ամենահզոր սերն ունեցավ: Ու ինչ, նա իմաստության տիպա՞ր էր
    Չէ, չէ, չէ: Ես իմաստություն ի նկատի ունեի, սա: Այսինքն ունենալ իմաստություն որոշ բաներ չնկատելու: Գիտես չէ՞ կան մարդիկ որ անիմաստ բաների վրա խորանում են: Այդքան բան
    Վերջին խմբագրող՝ WhiteSmoke{F}: 02.12.2008, 05:27: Պատճառ: Գրառման ավելացում

  14. #13
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր

    Մեջբերում WhiteSmoke{F}-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, չէ, չէ: Ես իմաստություն ի նկատի ունեի, սա: Այսինքն ունենալ իմաստություն որոշ բաներ չնկատելու: Գիտես չէ՞ կան մարդիկ որ անիմաստ բաների վրա խորանում են: Այդքան բան
    Պատասխանը նայիր վերևի Ուլուանային գրածիս մեջ:
    Եթե սեր, ապա խելքը, իմաստություն, տրամաբանություն և այլն դառնում են զրոին ձգտող մի բան:
    Եթե այդպես չլիներ, ապա մենք չէինք խոսա զգացնմունքի մասին

  15. #14
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ ես պնդում եմ, որ Սերը հենց այդ պահերն են, և ոչ թե մի ինչ որ անընդհատ ժամանակաշրջան: Անընդհատությունը սիրո դեպքում հաստատ տեղի չունի: Սերը խզվող ֆունկցիա է, Նույնիսկ խզման կետերում կարող է վերածվել ՝ խանդի, ատելության, վրեժի… և այն, հետո նորից սիրո կորը կշարունակվի…

    իմ համոզմամբ, մարդիկ խոշոր սխալ են կատարում, սերը դիտարկելով որպես անընդհատ ֆունկցիա:
    Դիվ, ինձ թվում է՝ քո ասածն ուղղակի ուրիշ դիտակետից է ճիշտ։ Քո ասածը սիրո մեջ զգացմունքների խտացման, պոռթկման պահերն են, բայց արի խոստովանենք, որ սերը շատ խղճուկ զգացմունք կլիներ, եթե մենակ էդ պահերով սահմանափակվեր։ Պարզ է, որ ոչ ոք իր սիրելիին անընդհատ, ամեն պահի չի կարող սիրել նույն խենթ, ինքնամոռաց ձևով, ինչպես որ կոնկրետ պահերի է սիրում։ Դրա դեմ ոչինչ չեմ կարող ասել։ Բայց սիրող մարդը միշտ, թեկուզ ոչ բոլոր պահերին գիտակցված ու ոչ ուղղակիորեն, բայց իր մեջ պարտադիր կրում ա սեր։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. #15
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Դիվ, ինձ թվում է՝ քո ասածն ուղղակի ուրիշ դիտակետից է ճիշտ։ Քո ասածը սիրո մեջ զգացմունքների խտացման, պոռթկման պահերն են, բայց արի խոստովանենք, որ սերը շատ խղճուկ զգացմունք կլիներ, եթե մենակ էդ պահերով սահմանափակվեր։ Պարզ է, որ ոչ ոք իր սիրելիին անընդհատ, ամեն պահի չի կարող սիրել նույն խենթ, ինքնամոռաց ձևով, ինչպես որ կոնկրետ պահերի է սիրում։ Դրա դեմ ոչինչ չեմ կարող ասել։ Բայց սիրող մարդը միշտ, թեկուզ ոչ բոլոր պահերին գիտակցված ու ոչ ուղղակիորեն, բայց իր մեջ պարտադիր կրում ա սեր։
    Ուլուանա: Դուք նորապսակ եք, և հասկանալի է քո մտքերը որպես մարդու մտքեր, որի մոտ այդ խզման կետերը լինում են մինիմալ: Սակայն տարիների հետ նրանք սկսում են ավելի շատանալ, հաճախակիանալ: Սակայն այդ խզման կետերը նորմալ զույգերի մոտ լցված են լինում այլ բաներով՝ ընկերություն, հարազատություն … նույնիսկ քուր ախպերություն

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռուսական ռոքային, կամ փիլիսոփայական երաժշտություն
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 12
    Վերջինը: 23.03.2014, 21:19
  2. Հարրի Փոթերը և Փիլիսոփայական Քարը։
    Հեղինակ՝ Գալաթեա, բաժին` Թարգմանություններ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 14.02.2014, 18:47
  3. Հարրի Փոթերը և Փիլիսոփայական Քարը։ (Քննարկումներ)
    Հեղինակ՝ Բարեկամ, բաժին` Թարգմանություններ
    Գրառումներ: 18
    Վերջինը: 27.01.2014, 01:12
  4. Քննարկումներ մրցանակաբաշխության շուրջ
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 11.04.2008, 15:41
  5. Բանավեճեր
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 13.09.2006, 16:09

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •