Մեջբերում afr-ի խոսքերից Նայել գրառումը
Ինձ երկու հարցի պատասխան ա հետաքրքրում`
1. Դուք կդավաճանե՞ք ձեր ամուսնուն/կնոջը եթե նենց պատահի, որ նա անտարբեր լինի ձեր այդ արարքին (ոչ մի ատելություն ու ոչ մի կռիվներ կամ բաժանվել ուղղակի ինքը դա նորմալ համարի)
2. Եթե դուք մտնեք հանրային զուգարան ու գտնեք այնտեղ մի հաստ դրամապանակ փողերով լի, ի՞նչ կանեք: (Դրա մասին երբեք ոչ ոք չի իմանա եթե դուք վերցնեք)

Խնդրում եմ երկու հարցին էլ պատասխանելուց հետո ասեք թե ինչու հենց այդպես կվերաբերվեք:
Ես առաջին հարցին չեմ կարողանում պատասխանեմ, իսկ երկրորդ հարցին կուզենայի պատասխանեմ ոչ, քանի որ կարող եմ մարդուն "արդար" ձևով խաբեմ, խաբեմ ինչ որ մի բանի համար, օրինակ ասենք եթե քիչ գումար եմ վաստակում ու համարում եմ, որ անարդար ա, ես կարող եմ թեկուզ թաքուն բայց վաստակեմ իմ գործատուի հաշվին, բայց երևի չեմ կարողանա ուղղակի գողություն անեմ` վերցնեմ ուրիշինը... միգուցե առաջինը մեղք համարեմ, իսկ երկրորդը` ոչ, ինքս իմ մեջ, ոչ Աստծո առաջ, քանի որ երկու դեպքում էլ, գիտեմ, Աստծո կողմից ես մեղք եմ գործում:
Երկրորդ հարցին միայն կպատասխանեմ, առաջինին բավականաչափ պատասխանել եմ: Կախված է մի քանի հանգամանքներից. ինչքա՞ն փող կա մեջը (եթե շատ է, կաշվիցս էլ դուրս գամ՝ կգտնեմ, թե ով է կորցրել), մեջը կա՞ անձը հաստատող կամ հուշող փաստաթուղթ կամ անձնական իրեր, որոնցով կարելի է պարզել տիրոջը (վերադարձնելու նպատակով), մոտակայքում կա՞ ինչ-որ մեկն, ով դրամապանակն է փնտրում:
Եթե երեք հարցերին էլ պատասխանը բացասական լինի, ու դուրս գա, կարող է՝ վերցնեմ որպես հուշանվեր (չնայած՝ ավելի հավանական է, որ զուգարանի պահակին հանձնեմ): Բայց եթե վրան ինչ-որ սիմվոլիկա լինի, որն ինձ ձգի, հաստատ կվերցնեմ ինձ (եթե վերևի հարցերի պատասխանը բացասական լինի):