Գոյություն ունի գիտելիք, որի շնորհիվ մարդ իր կյանքը ավելի կատարելագործում է, լինի դա նյութական գիտելիք թե Հոգևոր, կա նաև բնության օրենք, ֆիզիկայի կամ մաթեմատիկայի օրենք, կա պետության օրենք և կա նաև մարմնական օրենք, որը հետևյալն է, մարմինը ծնվում է մեծանում, արտադրանքներ տալիս և հետո ծերանում հիվանդանում ու վախճանվում: Չգիտենալու արդյունք է մարմինը շփոթել Անձի հետ, ես արդեն մի քանի անգամ բացատրել եմ այդ տարբերությունը, որ մարմնինը պարզապես հագուստ է Ապրող Էակի համար և հագուստը չի կարող ունենալ ցանկություն, որովհետև դա անկենդան նյութ է առանց Հոգու, դա Հոգու ուժն է, որ տարածվում է ամբողջ մարմնով որպես գիտակցություն, կոպիտ օրինակ՛ եթե մարդու թևը կտրել ապա մարդ ահավոր ցավ կզգա, բայց կտրված թևը ոչինչ չի զգա, որովհետև թևը անջատվել է մարմնից, որի մեջ տարածված է Էակի Գիտակցությունը...Կարեւորել է պետք մարմնի ցանկացած ցանկություն, դրանից վնաս չի լինի, դրա շնորհիվ կլինի հոգին:
Շատերին թվում է թե Հոգին մի ինչ որ աբստրակտ երևույթ է, և սխալմամբ Իր Իրական Ես-ը համարում են ժամանակավոր ստացած մարմինը և մահից հետո ««հոգի»» կոչվածը մարմնից դուրս է գալիս և գնում է մի ինչ որ աբստրակտ աներևույթական աշխարհ և թափառում է օդում... Բաց իրականում դա շատ Իրական երևույթ է և անիրականը դա մարմինն է, պարզապես մարդիկ վախենում են դա հասկանալ և ընդունել, որ Հոգին կամ Ես-ը և Ապրող էակը մենք ինքներս ենք և բոլլոր ցանկությունները բխում են Հոգուց և ոչ թե մարմնից, պարզապես այդ ցանկությունները որակաորվում են ըստ մեր ապրելակերպի, միջավայրի, անցյալում մեր կատարած գործողղությունների, որոնց արդյունքը ստանում ենք ներկայում և ապագայում...
Քո թվարկածները ««Ազատություն»» չե, այլ հենց Հոգուն Կաղապարող երևույթներ են, Հոգին պարփակվել է մարմնի մեջ, որը ազատ չե և չի կարող լինել նյութական բնության օրենքներից, որոնք ժամացույցի պես ճշգրիտ աշխատում են Բարձրագույն Բանականության ներքո, ուզում ես ընունի ուզում էս ոչ, դա քո կամքն է... Կա գործողություն և կա նրա հակազդեցությունը, դա նաև ֆիզիկայի պարզ օրենք է, ազդեցություն և հակազդեցություն, որը ««Կարմա»» կոչվածն է, (ինչ ցանես այդ էլ կհնձես), եթե քեզ այյդպես է դուր գալիս ապա դա քո գործն է, բայց դա ոչ մի ազատության չի բերի... Հանցագործին բանտ են գցում իր հանցանքի համար, բարեգործին հարգանքներ են մատուցում, նույն օրենքը, Ազատ չես, ինքնախաբություն է այդպես մտածելը...Ուզում ես սպանել, սպանիր, ուզում ես հարվածել, հարվածիր, ուզում ես ինքնասպան լինել, ինքնասպան եղիր, ուզում ես մարդուն լավություն անել, լավություն արա, սիրում ես, սիրիր, ծնվել ես, ապրիր: Ազատ է պետք լինել հոգու ձեւավորած կաղապարներից, ձեւական մտքերից, վեր-վեր բառերից:Ամեն ինչ շատ ավելի պարզ կարող է ու պետք է լինի: Չկա հոգի, չկա հոգու կատարելություն. լիներ, չէինք լինի մենք:
Այո ծնվել ես ապրի, չ՞ե որ մարդը պատահական բջիջների միացում է և գոյություն է ունենում մի անգամ այն էլ պատահական, ինչպես ամեն ինչը, որը նույնպես պատահականության արդյունք է, ինչպես ասում են մեր աշխարհի Աթեիստ ««գիտնականները»»...
Ինչն՞ է պատճառը, ինչու՞ էս ստեղծվել, որն՞ է նպատակը և ինչի՞ էնք հասնելու այդպես շարունակելով, գոնե մի անգամ չհարցնելով ինքներս մեզ, ինչի՞ համար ենք ծնվել այս տառապանքով լի աշխարհում և պետք է մեռնենք առանց գիտակցելու թե ինչն էր նպատակը... Դրա պատասխանը տալիս է Յոգա Սուտրայի հեղինակ Պատանջալի Մունին, ««Իշվարահ Պրանադհանա»» ...Ստեղծվել ես ցանկություններով, նյութական մտքերով, շարունակիր այդպես:
Հ.Գ. Տենց ա ճիշտը
Էջանիշներ