Վտանգավոր ու՞մ համար...Կա բանականություն, որը ավելի ուժեղ ու վտանգավոր զենք է:
Վտանգավոր ու՞մ համար...Կա բանականություն, որը ավելի ուժեղ ու վտանգավոր զենք է:
Իհարկե, դա այդպես է..., բայց որբանականությունը ավելի վտանգավոր է, դրա հետ համաձայն չեմ, չի կարելի խառնել ««միտքը»» բանականության հետ, որովհետև երբ մարդ սխալվում է ապա դա իր մտքից է, իսկ բանականությունը միյայն ճիշտ որոշում կայացնողն է...Կա բանականություն, որը ավելի ուժեղ ու վտանգավոր զենք է:
Հարցը դրանում է, որ կա ցածր էներգյա և բարձր, ցածրը դա նյութն է և մարդու մարմինը կազմված է նյութից՛ այսինքը հինգ կոպիտ տարրերից, հինգ զգայարաններից և հինգ զգայական օբյեկտներից, բացի սրանք' երեք նուրբ տարրերից՛ մտիտք, բանականություն և կեղծ ես-ից և բարձր Էներգյայից, որը Ապրող էակն է, Հոգին, իրական Ես-ը, որը Վերանցական է և ոչ մի կապ չունի նյութական մարմնի կամ զգայարանների հետ: Էակի դերը դա միյայն ցանկանալն է, նա ցանկանում է և դիտում է և բնության գոյավիճակները կատարում են նրա ցանկությունները... Այս բոլորը շատ սերտորեն կապված են իրար հետ: Հոգու որակներից մեկը դա վայլքի ցանկությունն է, որովհետև նա հավերժ երանավետ է և գիտելիքով լի, բայց քանի որ նա պարփակված է նյութական մարմնով և զգայարաններով, նա ընկնում է բնության երեք գոյավիճակների ազդեցության տակ և նրան թվում է թե Նա ու նրա մարմինը մեկ են... Զգայարանները շփվելով արտաքին աշխարհի հետ կապվածություն է առաջանում և փորձում է իշխել, վայելել, բայց ինչքան մարդ փորձում է այնքամ խճճվում է և մոռանում է Իր Իրական Ես-ի մասին և գործում է միյայն նրա կեղծ ««Ես»»-ը, որը հենց իր մարմինն է ժամանակավոր, նուրբ մարմինն է, այսինքը՛ միտքը, կեղծ ես-ը և բանականությունը, որոնք նույնպես ժամանակավոր են և նյութական: Մարդ ուղեվորվում է իր մտքի ցանկություններով, որովհետև զգայարաննհերն են նրան թելադրում, բանականությունը, որին հաղթում է միտքը (շատ ժամանակ դա այդպես է) ոչինչ չի կարողանում անել, ենթարկվում է մտքին այնքան ժամանակ մինչև մարդ մի փորձանքի մեջ է ընկնում և նոր սկսում է դատել արդեն բանականությամբ և հաղթում է մտքին...
Բանականությունը միշտ կանգնած է Հոգու կողքին և գործում է հոգու թելադրանքներով, բայց դրան խանգառում է կեղծ ««ես»»-ը և անղեկավար միտքը, որոնք իրենց հերթին դառել են զգայարանների գերին...
Միթե՞: Իսկ միտքը ինչի արդյունքն է:Չկա բանականություն, չկա միտք:
Չեմ պատկերացնում Հոգին առանց զգայարանների: Սա լրիվ արեւելյան փիլիսոփայություն է, որը ինչ խոսք շատ գեղեցիկ է, ին-յանը, 5 տարրերը եւն, բայց Հոգու գաղափարը ինքնանպատակ չի ստեղծվել: Դրա միակ նպատակը ներդաշնակությունն է մարմնի հետ, այլ ոչ թե մարմնի ստորացումը:![]()
[QUOTE=Whyspher Whisper;1947622]Ստացվում է, որ հենց Էակը, Հոգին է ցանկանում, որ, օրինակ, "մաքուր սերը վերածվի կրքի"
Հարգելի Whyspher Whisper, Հոգին ցանկանում է վայելել, սիրել, սիրվել և այտահայտել իր հրաշալի որակները... հոգին (մենք) երբեք չի ցանկանում տառապել և քանի, որ կիրքը բերում է տառապանքի, ապա դա նրա ցանկությունը չի, այլ նրա աղավաղված ցանկության դրսեվորումն է, որը գտնվում է բնության գոյավիճակների ազդեցության տակ, այսինքը՛ երբ ցանկությունները արտահայտվում են տգիտության, կրքի կամ առաքինի գոյավիճակների ազդեցությունների ներքո, ապա սերը վերածվում է կրքի, նախանձի, և այլի...
Հոգու մաքուր վիճակը արտահայտվում է այդ ժամանակ, երբ մարդ դուրս է գալիս այդ գոյավիճակների ազդեցություններից և հաստատվում է իր իրական Ես-ի մեջ, այսինքը' գիտակցում է նյութական աշխարհը, իրեն և իր շրժապատը և գիտակցում է, որ նյութականը ժամանակավոր է, բայց ինքը հավերժ է և գտնվում է նյութի ազդեցության տակ...
E-la Via (11.03.2010)
Ախր ես նույն բանը կարող եմ ասել մարմնի վերաբերյալ. մարմինը չի ցանկանում տառապել, ի հակառակ դրա, ինչքան հաճախ մենք կարող ենք մեզ ստիպել /որոշակի աստիճանի տառապանք ապրելով/ անել մի բան, ինչը էդքան էլ հաճելի չի` հենց անելու պահին, բաըց գիտենք, որ դա, օրինակ, առաքինի է, կամ, այլ կերպ ասած, բերելու է դրական արդյունքների ապագայում, կամ էլ` ուղղակի "լավ է":
Այս միտքը ճիշտ հասկանալու համար պետք է իմանալ թե ինչ է մարմին և ին՞չ է հոգի: Մարմինը դա կազմված է միս, ոսկոր, այրուն և մնացածը, առանց Հոգու մարմինը մի մեռած նյութ է: Հոգին դուրս է գալիս մարմնից, մարմինը ընկնում է անկենդան և ոչինչ չի ձգում և դա բոլորս էլ գիտենք, որ ճշմարտությունն է, այդ դեպքում ինչպես՞ կարելի է ասել թե մարմինն էլ չի ցանկանում տառապել: Մարմինը առանց Հոգու չի կարող ոչինչ ցանկանալ, կամ տառապել, բոլոր զգացմունքները զգում է Էակը, Հոգին և արտահայտում է հոգին մարմնի միջոցով, որովհետև Հոգին գտնվում է նյութական աշխարհում և նյութական մարմնում, այլ կերպ չի կարող արտահայտել իրեն, մինչև չվերաճանաչի իրեն իր իրական Հոգևոր վիճակում...Whyspher Whisper
Ախր ես նույն բանը կարող եմ ասել մարմնի վերաբերյալ. մարմինը չի ցանկանում տառապել, ի հակառակ դրա, ինչքան հաճախ մենք կարող ենք մեզ ստիպել /որոշակի աստիճանի տառապանք ապրելով/ անել մի բան, ինչը էդքան էլ հաճելի չի` հենց անելու պահին, բաըց գիտենք, որ դա, օրինակ, առաքինի է, կամ, այլ կերպ ասած, բերելու է դրական արդյունքների ապագայում, կամ էլ` ուղղակի "լավ է":
Իսկ մնացած հարցիտ կպատասխանեմ, որ ինչ որ կատարել էնք անցյալում, ապա ստանալու ենք դրա արդյունքը (կարմա) ««ինչ ցանես այն էլ կհնձես»»
E-la Via (11.03.2010), Whyspher Whisper (04.03.2010)
Շնորհակալություն` իսկապես: Տարաձայնությունները հենց էդ հիմնական հարցի շուրջ էին. ինչ է հոգին ու ինչ է մարմինը:
Գուցե ասածներս սոփեստության էին նման, բայց փորձում էի ցույց տալ հակասությունը իրականության հետ հենց Ձեր խոսքերի վրա հիմնվելով: Եթե ընդունել մարմինը որպես իսկապես "մեռած նյութ", որը շարժվում է միայն հոգու շնորհիվ,ապա ինչպես կարող է այն` այդ մեռած նյութը, որըազդել հոգու վրա:չի կարող առանց հոգու ոչինչ ցանկանալ
Հասկանում եմ Ձեր կարծիքն ու ընդունում այն, թեև չեմ կարող լիովին համաձայնվել: Կարծում եմ, ոչ ոք պարտավոր չի փոխել տեսակետը![]()
յոգի (04.03.2010)
Հոգին ունի հոգևոր զգայարաններ, հոգևոր միտք և բանականություն, նաև Ձև, ձեռքեր, ոտքեր, քիթ բերան և մնացածը և էակի կոպիտ մարմինը դա Հոգու ձևի վրա է ստեղծվում, ինչպես հագուստը մարդ հագնում է ըստ իր ձևի, չափսի...Katka ջան, միտքը դա նյութական նուրբ տարր է, որը գտնվում է նյութական տիեզերքում, ինչպես նաև բանականությունը, այս երկուսը և կեղծ ««ես»»-ը միասին կազմում են Էակի նուրբ մարմինը...
Չեմ պատկերացնում Հոգին առանց զգայարանների: Սա լրիվ արեւելյան փիլիսոփայություն է, որը ինչ խոսք շատ գեղեցիկ է, ին-յանը, 5 տարրերը եւն, բայց Հոգու գաղափարը ինքնանպատակ չի ստեղծվել: Դրա միակ նպատակը ներդաշնակությունն է մարմնի հետ, այլ ոչ թե մարմնի ստորացումը:![]()
Կատկա ջան ին՞չ է նշանակում ««արևելյան փիլիսոփայություն»», ինչ կապ ունի դա, եթե ճշմարտությունն է և եթե ճանապարհն է ցույց տալիս դեպի ազատագրում, ինքնաիրականացում ապա ինչ կապ ունի որտեղից է աղբյուրը, նույն կարելի է ասել, որ դեղորյաքը, կամ բժշկությունը արևելյան են, բայց քանի որ օգնում են ցանկացած ազգության, չենք ասում թէ արևելյան է...
Եթե մի քանի հազար տարի հետ գնանք կտեսնենք, որ ոչ միյայն արևելյան է, այլ նաև հին Հայկական փիլիսոփայություն է, որը Հայաստանում հիմա չի կիրառվում և չի կիրառվել մի երկուհազար տարի...
Մարմնին ոչ ոք չի ստորացնում, մարմինը շատ կարևոր է այս նյութական աշխարհում և դա Հոգու արտացոլումն է կամ հագուստը, ասելով թե մարմինը հագուստ է, կամ ժամանակավոր է, դա չի նշանակում ստորացնել այն: Հոգին առանց մարմնի չի կարող գոյություն ունենալ այս նյութական աշխարհում, շատ ճիշտ ես ասում, ներդաշնակություն մարմնի հետ, բայց ոչ միակ նպատակը, որովհետև վերջնական նպատակը դա դուրս գալն է այս նյութական տիեզերքից և վայելողը դա Էակն է, որը մարմնի մեջ է, մարմինը զգում է բոլոր համերը, զգացմունքները, ցավերը իսկ Հոգին ««վայելում»» է...5 տարրերը եւն, բայց Հոգու գաղափարը ինքնանպատակ չի ստեղծվել: Դրա միակ նպատակը ներդաշնակությունն է մարմնի հետ, այլ ոչ թե մարմնի ստորացումը
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ