User Tag List

Էջ 6 23-ից ԱռաջինԱռաջին ... 234567891016 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 331 հատից

Թեմա: Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր

  1. #76
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Մասնավորապես հաշվի չի առնում ամուսնու հեղինակազրկվելու հանգամանքը շրջապատի աչքերում եւ շատ ու շատ նման բաներ:
    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրա համար էլ նորից եմ կրկնում հարցս՝
    Մեջբերում:
    Իսկ ո՞վ ա որոշում, թե ինչն ա դիմացանիդ համար լավ, ինչը վատ
    Ճիշտն ասած շատ հետաքրքիր հարց եք տալիս։ Էտ որոշողը երևի թե նույն «անձնավորությունն է», ով որոշում է, թե
    թե ինչնա հեղինակազրկում ամուսնուն և ինչը ոչ, կամ ով որ որշումա թե ինչու է մատը շտեփսելի մեջ մտցնելը վատ ու վտանգավոր դիմացինի համար

    Վիրավորելու համար չեմ ասում, բայց թվում է, որ դուք Morpheus_NS, փորձում եք չնայել հարցին գործնական լուծում տալու եղանակները։ Ձեզ հետ համաձայն եմ, որ աշխարհում չկա մի մարդ ով կարող է որոշումներ կայացնել և սահմանել թե ինչն է լավ կամ վատ։ Ինչպես վերևի գրառմանս մեջ այնպես էլ հիմա նշում եմ, որ ամուսինական փոխհարաբերություններում այս հարցը որոշելը խիստ անձնական հարց է։ Եվ եթե ձեր սկզբունքով նայենք, ապա ծնողները չպետք է դաստիարակեն իրենց երեխաներին։ Գիտեք ինչո՞ւ։ Որովհետև ո՞վ է որոշում ինչն է դիմացինի համար լավ և ինչն է վատ.... Պատկերացնում եք այդ դեպքում ինչպիսին կլիներ աշխարհը...

    Ես Ձեզ հետ լիովին համաձայն եմ որ մարդիկ շատ հաճախ կարող են սխալվել թե ինչն է լավ կամ վատ դիմացինի համար։ Ես Ձեզ հետ լիովին համաձայն եմ որ կան մարդիկ որ դիմացինի լավն ու վատը որոշում են իրենց անձնական տեսանկյունից՝ ելնելով իրենց սեփական շահերից։ Բայց խնդրում եմ Ձեզ մի ժխտեք, որ կան մարդիկ, որոնք ինչպես նշել եմ վերևի գրառմանս մեջ՝ նույն բանը անում են, բացարձակապես չունենալով որևէ շահ։ Յուրաքանչյուր մարդ ինքը գիտի, թե ինչն է իրեն մղում անելու ինչ որ բան, անգամ առաջին հայացքից լավ թվացող բան։ Այնպես որ ես համաձայն եմ ձեզ հետ, որ կան նման մարդիկ, բայց եկեք չժխենք, որ կան նաև մարդիկ, ովքեր պատրաստ են դիմացինին սիրելու թերությունները տեսնելով, և որ նրանք կարող են օգնել վերացնելու այդ թերությունները՝ չունենալով ոչ մի անձնական օգուտ կամ շահ։

    Եթե ասածս ամփոփեմ երկու խոսքով, ապա յուրաքանչյուր ընտանիքում ամուսիններն են իրար հետ միասին որոշում թե ինչն է լավ ու ինչն է վատ միմյանց համար։

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (10.07.2009), Tig (05.06.2009), Ուլուանա (01.02.2009)

  3. #77
    Սկսնակ անդամ Շողիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.11.2009
    Հասցե
    Օդեսա
    Տարիք
    46
    Գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր

    Չեմ կարող անտարբեր մնալ այս թեմայի նկատմամբ,:
    Ի՞նչ կասեք այն մասին, երբ ատում ես դիմացինիդ թերությունները, տառապում ես դրանց համար, ամաչում ես.... Չէ՞ որ եթե անտարբեր լինեիր այդ մարդու հանդեպ, քեզ համար մեկ կլիներ այդ ամենը: Կթքեիր, ու կգտնեիր մեկին, ով զերծ է դրանցից: Բայց չէ, դու մնում ես նրա կողքին, ու ամեն օր չարչարվում ես, մտածում, թե էլ ինչպես, ինչ բառերով, կամ ինչ մեթոդներով ազդել նրա վրա ու փոխել նրան: Դու զգում ես, որ նա երջանիկ չի, ու դու հասկանում ու գիտակցում ես, որ նրա անշխարհընկալումը պիտի փոխվի, որ նա երջանիկ դառնա: Հա, ընդունում եմ, ասեք, որ իմ շահի համար եմ անում: Ես ուզում եմ, որ իմ կողքին երջանիկ մարդ ունենամ, այլապես ես չեմ կարող միայնակ վայելել իմ երջանկությունը: Բայց ինչո՞ւ ես չեմ լքում նրան, և գտնում ուրիշ, երջանիկ մեկին: Ես կյանքի նպատակ եմ սարքում նրան երջանիկ դարձնելը: Ինչու՞: Սիրու՞մ եմ:
    It's better to be hated for what you are, than to be loved for what you are not !!!

  4. #78
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր

    Մեջբերում Շողիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ինչո՞ւ ես չեմ լքում նրան, և գտնում ուրիշ, երջանիկ մեկին: Ես կյանքի նպատակ եմ սարքում նրան երջանիկ դարձնելը: Ինչու՞: Սիրու՞մ եմ:
    Գիտես պատճառը ասելը դժվար է, քանի որ մարդուց մարդ պատճառները տարբերվում են։

    Միայն մի բան կարող եմ հաստատ ասել ու խնդրել։ Երբեք մի կարծիր որ դա էգոիզմ է և որ դու դա անում ես միայն այն պատճառով, որ ուզում ես, որ քեզ լավ լինի։

    Մարդը ստեղծված է երջանիկ ապրելու համար, հավատարիմ, սիրող ու գնահատող մարդկանցով շրջապատված լինելու համար։ Սա Երկիր մոլորակի վրա ապրող յուրաքանչյուր մարդու ցանկությունն է։

    Այնպես որ քո պայքարը խոսում է քո մարդկային հատկությունների մասին։ Եթե դու էգոիստ լինեիր ուրիշ լուծումներ կգտնեիր։

    Ու նաև ասեմ, որ քո վերաբերմունքը արտացոլում է սիրո ամենակարևոր երեսակներից երկուսը՝ հավատարմություն և նվիրվածություն։ Իսկակական սերը մնում է նույնիսկ անբարենպաստ պայմաններում։ Եթե դիմացինին սիրում են միայն այն ժամանակ, երբ ամեն ինչ նորմալ է, դա դեռ երաշխիք չէ, որ այդ մարդկանց միջև սեր կա։ Սերը, ինչպես և մնացած հատկությունները, երևում է դժվարությունների ժամանակ։

    Իհարկե կարող է գալ մի պահ, որ պայքարելը դառնա անիմաստ, սակայն նույնիսկ այդ ժամանակ, դու հանգիստ կլինես, որ հեշտությամբ բաց չես թողել քեզ սիրելի անձնավորությանը և որ ամեն բան արել ես նրան երջանիկ դարձնելու համար, բայց նա չի ուզել։

    Ամենկարևորն այն է, որ նման պայքար մղող մարդը պիտի երջանիկ լինի, որ ունակ է նման անձնուրաց սեր ունենալու։

  5. #79
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.11.2009
    Գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջարկում եմ այս թեմայում բանավեճեր կազմակերպել տարբեր փիլիսոփայական հարցերի շուրջ: Բանավեճի թեմա կարող են առաջ քաշել բոլորը: :
    Խնդրում եմ, որ բոլոր կարծիքները հիմանավորվեն:

    Որպես սկիզբ առաջարկում եմ քննարկել այս երկու մոտեցումը

    1. Սիրո արվեստը դիմացինիդ թերությունները չնկատելու մեջ է:
    2. Սիրո արվեստը դիմացինիդ թերությունները գիտակցելով նրան սիրելու մեջ է:
    Սրանք իրականում հրաշալի խոսքեր են, բայց երբ այս ամենը լինում է փոխադարձ:

  6. #80
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.11.2009
    Գրառումներ
    52
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր

    Մեջբերում hasulik-ի խոսքերից Նայել գրառումը
    Սրանք իրականում հրաշալի խոսքեր են, բայց երբ այս ամենը լինում է փոխադարձ:
    Սիրո արվեստը ներդաշնակություն ստեղծելու կարողության մեջ է, լինեն թերություններով, թե առավելություններով, այնպես, ինչպես իսկական ստեղծագործողի համար չկա անպիտան ստեղծագործական հումք։

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (10.02.2010)

  8. #81
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր

    Ամուսնանալիս մարդիկ մոլորություններ ունեն.Կինը կարծում է,թե ժամանակի հետ տղամարդը կփոխվի(բնավորությամբ)…Տղամարդն էլ մտածում է,թե կինը չի փոխվի(արտաքինով)…Երկուսն էլ չարաչար սխալվում են…

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Դեկադա (20.01.2010)

  10. #82
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր

    առաջին հերթին եկեք պարզենք թե ինչ է սերը.....

    Սերը անձի անմնացորդ նվիրումն է մեկ այլ անձի` նրան ամբողջովին տիրանալու նպատակով......
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayl (20.01.2010)

  12. #83
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր

    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    առաջին հերթին եկեք պարզենք թե ինչ է սերը.....

    Սերը անձի անմնացորդ նվիրումն է մեկ այլ անձի` նրան ամբողջովին տիրանալու նպատակով......
    Էհ, My World My Space ջան, փիլիսոփաները, հանճարեղ մտածողները, գրողները, արվեստագետները, գիտնականները, ֆիզիկոսները, քիմիկոսները, կենսաբանները, ինքը Աստված հազարավոր տարիներ չեն կարողանում պարզել, թե ինչ է սերը, մենք ակումբեցիների ֆորումասեր մակարդակով ո՞նց ենք կարողանալու գտնել այդ հարցի պատասխանը: Ինձ թվում ա սերը դա այն է, ինչ մենք զգում են սիրելի մարդկանց հանդեպ: Ընդամենը այդքանը, ավելի խորանալ աս հարցում պետք չի, ի վերջո սիրելը և սիրվելը այնքան հաճելի բաներ են, որ Աստված մի արասցե, խորանանք ու պարզենք, որ այդ երևույթի բաղադրիչները այնքան էլ դրական բաներ չեն, բա մեզ պե՞տք ա, ավելի լավ չի՞ պարզապես սիրել…)

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (20.01.2010)

  14. #84
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Էհ, My World My Space ջան, փիլիսոփաները, հանճարեղ մտածողները, գրողները, արվեստագետները, գիտնականները, ֆիզիկոսները, քիմիկոսները, կենսաբանները, ինքը Աստված հազարավոր տարիներ չեն կարողանում պարզել, թե ինչ է սերը, մենք ակումբեցիների ֆորումասեր մակարդակով ո՞նց ենք կարողանալու գտնել այդ հարցի պատասխանը: Ինձ թվում ա սերը դա այն է, ինչ մենք զգում են սիրելի մարդկանց հանդեպ: Ընդամենը այդքանը, ավելի խորանալ աս հարցում պետք չի, ի վերջո սիրելը և սիրվելը այնքան հաճելի բաներ են, որ Աստված մի արասցե, խորանանք ու պարզենք, որ այդ երևույթի բաղադրիչները այնքան էլ դրական բաներ չեն, բա մեզ պե՞տք ա, ավելի լավ չի՞ պարզապես սիրել…)
    Համաձայն եմ քո հետ, բայց երբեմն էլ կարելի է կիսվել տեսակետներով, գուցե գտնվի՞ ոսկե չափանիշը.............
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  15. #85
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր

    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    առաջին հերթին եկեք պարզենք թե ինչ է սերը.....

    Սերը անձի անմնացորդ նվիրումն է մեկ այլ անձի` նրան ամբողջովին տիրանալու նպատակով......
    Լավ տարբերակ էր, ամեն մարդ յուրովի է ասում ինչ է սերը, փորձում է բառերով բացատրել թե ինչ է սերը, բայց ինձ թվում է որ զգացմունքը բառերով չես կարող արտահայտել նույնը ատելությունն է, ով կարող է ասել ինչ է ատելությունը:

  16. #86
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր

    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    առաջին հերթին եկեք պարզենք թե ինչ է սերը.....

    Սերը անձի անմնացորդ նվիրումն է մեկ այլ անձի` նրան ամբողջովին տիրանալու նպատակով......
    Սերը զոհաբերություններին պատրաստ լինելն:Մանավանդ երիտասարդ տղաներին է սա վերաբերվում:Երբ ասում են՝«սիրում եմ»,ի նկատի ունեն «մազերդ,ոտքերդ,աչքերդ…և այլն սիրուն են,ուզում եմ,որ իմը լինես,հաց դնես՝ուտեմ,շորերս լվաս»…Դժվար մեկի գլխով անցնի «սիրում եմ»ասելու պահին մտածել,թե՝«ինձ ավտո գնելուց առաջ քեզ մուշտակ կգնեմ կամ կհրաժարվեմ գարեջուր խմելուց,որ քեզ համար փոքրիկ ծաղկեփունջ գնեմ»…Կամ էլ ամենանանհավանականը՝«ամանները կլվանամ…կանեմ այն,ինչ ուրիշ ոչ մեկի համար չէի անի…Միայն քեզ համար հաճելի լինի»…

  17. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (10.02.2010), Բարեկամ (21.01.2010), Շինարար (22.01.2010), Ուլուանա (22.01.2010)

  18. #87
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր

    Մեջբերում արեւածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սերը զոհաբերություններին պատրաստ լինելն:Մանավանդ երիտասարդ տղաներին է սա վերաբերվում:Երբ ասում են՝«սիրում եմ»,ի նկատի ունեն «մազերդ,ոտքերդ,աչքերդ…և այլն սիրուն են,ուզում եմ,որ իմը լինես,հաց դնես՝ուտեմ,շորերս լվաս»…Դժվար մեկի գլխով անցնի «սիրում եմ»ասելու պահին մտածել,թե՝«ինձ ավտո գնելուց առաջ քեզ մուշտակ կգնեմ կամ կհրաժարվեմ գարեջուր խմելուց,որ քեզ համար փոքրիկ ծաղկեփունջ գնեմ»…Կամ էլ ամենանանհավանականը՝«ամանները կլվանամ…կանեմ այն,ինչ ուրիշ ոչ մեկի համար չէի անի…Միայն քեզ համար հաճելի լինի»…

    Շատ ես կենցաղայնացնում սերը, ես էլ հակառակը կասեմ,հաստատ ոչ մի տղա "Սիրում եմ" ասելուց չի մտածի ավտո առնելու, մուշտակ գնելու, կամ ամաններ լվանալու մասին։

    Առաջին հերթին մի մոռացի, որ սերը` իմա ընտանիք կազմելը, բնազդ է. սերունդ տալու,տեսակի շարունակման, իսկ էդ կենցաղային հարցերը, որ նկարագրել ես, դարերով պահպանված ու կարծրացած ստերեոտիպ է ընտանիքի մասին, որտեղ էդ "սիրելուց" հետո, ամեն մեկն ունենում է իր տեղը, դերը, ներդրումը.....

    քո տրամաբանությամբ աղջիկն էլ "սիրում եմ " ասելով մտածում ա "գլուխդ պատին ես տվել թե մեքենա կառնես, մինչև ինձ մուշտակ չառնես......."

    Զոհաբերությունների պատրաստ լինելն էլ կբացատրեմ հետևյալ կերպ. Ընտանիքում , ուր ամեն մեկն ունի իր դերը բոլորն են զոհաբերում / զոհաբերվում/ հանուն սերնդի շարունակման գաղափարի.............. մեկը զոհաբերում է իր մանիկյուրը` ամաններ լվանալիս, մյուսը բանվորություն է անում հաց վաստակելու համար................
    Վերջին խմբագրող՝ My World My Space: 21.01.2010, 00:40:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  19. #88
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ տարբերակ էր, ամեն մարդ յուրովի է ասում ինչ է սերը, փորձում է բառերով բացատրել թե ինչ է սերը, բայց ինձ թվում է որ զգացմունքը բառերով չես կարող արտահայտել նույնը ատելությունն է, ով կարող է ասել ինչ է ատելությունը:

    Ատելությունն էլ կարելի է բացատրել.
    Նախ սկսենք նրանից թե մարդիք ում են ատում.
    1. այն մարդուն, որին սիրել են և հիասթափվել
    2. այն մարդուն, ումից ունեցել են սպասում, որը չի իրականացել,
    3. այն մարդու, ով տեսակետով, պահվածքով, իդեալներով տարբերվում է իրենից / սա ավելի շատ հակակրանքն է/.
    մնացած դեպքերը պարզապես կարող են բնորոշվել այդ բառով, թեև այդպիսին չեն իրականում.

    հիմա տանենք մի զւոգահեռ ատելության ու արհամարանքի միջև.
    մարդիկ արհամարհում են.
    1. այն մարդուն, ով ըստ իրենց չունի արժանիքներ իրենց կողմից սիրվելու.
    2. այն մարդուն, ով իրենց ոչնչով չի կարող օգնել բայց կարող է խանգարել / դիստանցիա պահելու մի ձև ա էտ/

    հիմա գանք ընդհանուր հայտարարի մարդիկ ատում են նրանց, ում չեն կարող արհամարել, որովհետև սիրած մարդուն արհամարել կարող են միայն ուժեղները, իսկ կամքով թույլերը սկսում են ատել, քանի որ նրանք չարացած են......... չարությունը ստեղծում է սիրելուն հակառակ զգացում, իսկ արհամարանքի համար կարևոր են որակները..........
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  20. #89
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր

    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ ես կենցաղայնացնում սերը, ես էլ հակառակը կասեմ,հաստատ ոչ մի տղա "Սիրում եմ" ասելուց չի մտածի ավտո առնելու, մուշտակ գնելու, կամ ամաններ լվանալու մասին։

    Առաջին հերթին մի մոռացի, որ սերը` իմա ընտանիք կազմելը, բնազդ է. սերունդ տալու,տեսակի շարունակման, իսկ էդ կենցաղային հարցերը, որ նկարագրել ես, դարերով պահպանված ու կարծրացած ստերեոտիպ է ընտանիքի մասին, որտեղ էդ "սիրելուց" հետո, ամեն մեկն ունենում է իր տեղը, դերը, ներդրումը.....

    քո տրամաբանությամբ աղջիկն էլ "սիրում եմ " ասելով մտածում ա "գլուխդ պատին ես տվել թե մեքենա կառնես, մինչև ինձ մուշտակ չառնես......."

    Զոհաբերությունների պատրաստ լինելն էլ կբացատրեմ հետևյալ կերպ. Ընտանիքում , ուր ամեն մեկն ունի իր դերը բոլորն են զոհաբերում / զոհաբերվում/ հանուն սերնդի շարունակման գաղափարի.............. մեկը զոհաբերում է իր մանիկյուրը` ամաններ լվանալիս, մյուսը բանվորություն է անում հաց վաստակելու համար................
    Կենցաղայնացնում եմ,որովհետեւ շատ սերեր են փշրվում կենցաղին բախվելով…Մի փոքր նկատառում եւս՝Եթե երկուսը ինչ-ինչ պատճառներով չեն կարող իրագործել «սերնդի շարունակման գաղափարը»,ուրեմն նրանց սերը դատապարտվա՞ծ է…Երեւի միշտ չէ ,որ սիրո զգացմունքը կապվում է երեխա ունենալու բնազդին…

  21. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (21.01.2010), E-la Via (10.02.2010), Շինարար (22.01.2010), Ուլուանա (22.01.2010)

  22. #90
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր

    Մեջբերում արեւածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կենցաղայնացնում եմ,որովհետեւ շատ սերեր են փշրվում կենցաղին բախվելով…
    Սերը էսպես թե էնպես ստարտային իրավիճակ է, որը ժամանակի ընթացքում վերածում է, պահանջմունքի /կախվածության/, կապվածության և սովորական վիճակի..... իսկ սիրո շարժիչ ուժը ուղեք թե չուզեք սերունդ տալու գաղափարն է։
    Անընդհատ սեր չի լինում, ինչպես և չի լինում անընդատ երջանկություն, ցավոք սրտի..... ժամանակն է հեքիաթն ու իրականությունը տարբերելու.......... Սերը փշրվում է, երբ ի սկզբանե կա նախակարծիք, որ այն մնալու է հավերժ, իսկ երբ չկա նման սպասում, այն շատ հանգիստ ու "պլավնի" վերաճում է խոր կապվածության ու հարգանքի................

    Մեջբերում արեւածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի փոքր նկատառում եւս՝Եթե երկուսը ինչ-ինչ պատճառներով չեն կարող իրագործել «սերնդի շարունակման գաղափարը»,ուրեմն նրանց սերը դատապարտվա՞ծ է…Երեւի միշտ չէ ,որ սիրո զգացմունքը կապվում է երեխա ունենալու բնազդին…
    դա ևս իր բացատրությունն ունի։ Շատ դեպքերում ամուսինները համակերպվում են այն մտքին, որ երեխա չեն ունենա ու ապրում են միասին. սա մի վիճակ է, որը կախված է` իրար սովորելուց, իրար կողք լինելու պահանջից, որովհետև որպես կանոն նրանք մի քանի տարի հաստատ ապրել են իրար հետ, ու էդ մարդկանց մոտ /գիտականորեն ապացուցված է/, կա ֆոբիա, հնին վերադառնալու, կամ ավելի ճիշտ ներկան փոխելու, դրա համար էլ նրանք չեն բաժանվում, իսկ ովքեր բաժանվում են, ապա հիմնականում բաժանվում են երեխա ունենալու մի քանի "անհաջող" փորձերից հետո............
    Վերջին խմբագրող՝ My World My Space: 21.01.2010, 23:10:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

Էջ 6 23-ից ԱռաջինԱռաջին ... 234567891016 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռուսական ռոքային, կամ փիլիսոփայական երաժշտություն
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 12
    Վերջինը: 23.03.2014, 21:19
  2. Հարրի Փոթերը և Փիլիսոփայական Քարը։
    Հեղինակ՝ Գալաթեա, բաժին` Թարգմանություններ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 14.02.2014, 18:47
  3. Հարրի Փոթերը և Փիլիսոփայական Քարը։ (Քննարկումներ)
    Հեղինակ՝ Բարեկամ, բաժին` Թարգմանություններ
    Գրառումներ: 18
    Վերջինը: 27.01.2014, 01:12
  4. Քննարկումներ մրցանակաբաշխության շուրջ
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 11.04.2008, 15:41
  5. Բանավեճեր
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 13.09.2006, 16:09

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •