Չեմ կարող անտարբեր մնալ այս թեմայի նկատմամբ,:
Ի՞նչ կասեք այն մասին, երբ ատում ես դիմացինիդ թերությունները, տառապում ես դրանց համար, ամաչում ես.... Չէ՞ որ եթե անտարբեր լինեիր այդ մարդու հանդեպ, քեզ համար մեկ կլիներ այդ ամենը: Կթքեիր, ու կգտնեիր մեկին, ով զերծ է դրանցից: Բայց չէ, դու մնում ես նրա կողքին, ու ամեն օր չարչարվում ես, մտածում, թե էլ ինչպես, ինչ բառերով, կամ ինչ մեթոդներով ազդել նրա վրա ու փոխել նրան: Դու զգում ես, որ նա երջանիկ չի, ու դու հասկանում ու գիտակցում ես, որ նրա անշխարհընկալումը պիտի փոխվի, որ նա երջանիկ դառնա: Հա, ընդունում եմ, ասեք, որ իմ շահի համար եմ անում: Ես ուզում եմ, որ իմ կողքին երջանիկ մարդ ունենամ, այլապես ես չեմ կարող միայնակ վայելել իմ երջանկությունը: Բայց ինչո՞ւ ես չեմ լքում նրան, և գտնում ուրիշ, երջանիկ մեկին: Ես կյանքի նպատակ եմ սարքում նրան երջանիկ դարձնելը: Ինչու՞: Սիրու՞մ եմ:
Էջանիշներ