Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
Բայց օրինակ կարո՞ղ եք ասել, եթե կինը տեսնում է, որ ամուսինը շատ նվիրաված է իրեն, որ կնոջը իրենից շատ է սիրում, բայց ահավոր բորբոքվում և բռնկվում է (ֆազերը գցում է, երբ դրսում ինչ որ մեկը վատ ռեպլիկա է անում իր կնոջը։ Եթե կինը խորհուրդ է տալիս ամուսնուն, որ նա փոխվի, չլինի այդքան բորբոքվող, քանի որ կինը հասկանում է, որ այդ հիմարը, որ այդպես արտահայտվեց անհասկացողի մեկն է, ու ինչքան էլ բացատրես չի մտնելու գլուխը և որ մի օր դրանց պես խփնվածներից մեկը կարող է վնաս պատճառել իր ամուսնուն։ Այստեղ շատ ջա՞նք է պետք թափել, որ հասկանանք, որ ամուսնու այդ խասյաթը կարող է վնասել հենց իրեն։ Կամ ո՞րն է այստեղ կնոջ շահը։ Ես կասեի հակառակը, կինը շահ կունենար, եթե քաջալերեր ամուսնում, որ իրեն վիրավորող մարդկանց հարցերը ընենց լուծի, որ վերջիններս մինչև կյանքի վերջ չմոռանային։
Քո հենց այս գրածի մեջ էլ կայանում է իմ ասածի ճշմարտացիության ապացույցը: Կինը որոշում է, որ այդպես իր ամուսնու համար լավ կլինի ու այդ որոշումը կայացնում է իր տեսանկյունից՝ չգիտակցելով, որ այս ամենը գուցե այնքան էլ լավ չէ, կամ ընդհանրապես լավ չէ ամուսնու համար: Մասնավորապես հաշվի չի առնում ամուսնու հեղինակազրկվելու հանգամանքը շրջապատի աչքերում եւ շատ ու շատ նման բաներ:
Դրա համար էլ նորից եմ կրկնում հարցս՝
Իսկ ո՞վ ա որոշում, թե ինչն ա դիմացանիդ համար լավ, ինչը վատ