Morpheus_NS-ի խոսքերից
Սիրած էակիդ թերությունները չնկատել, չի նշանակում, որ ասենք նրա մի ոտքը չլինի, դու չտեսնես, որ նա մեկ ոտք ունի: Պարզապես նրա ոտքի բացակայությունը դու որպես թերություն չես ընկալի: Սերը հենց դրանով է սեր...
Իսկ ինչու են ասում, որ սովորաբար ամուսնական զույգերի սիրո ժամանակահատվածը 1-2 տարին է, հետո կարծես սերը վերածվում է միմյանց հետ կապնվածության զգացման: Պատճառը իմ կարծիքով այդ այսպես կոչված թերությունները կամաց-կամաց նկատելու մեջ է: Իհարկե երջանիկ բացառություններ էլ լինում, լինում են զույգեր, որոնք մինչեւ խոր ծերություն սիրում են միմյանց, որի պատճառը.... որի պատճառն այն է, որ միմյանց մեջ թերություն չեն տեսնում, միմյանց համար միշտ կատարյալ են ու սիրելի:
Էջանիշներ