Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
իսկ ես պնդում եմ, որ Սերը հենց այդ պահերն են, և ոչ թե մի ինչ որ անընդհատ ժամանակաշրջան: Անընդհատությունը սիրո դեպքում հաստատ տեղի չունի: Սերը խզվող ֆունկցիա է, Նույնիսկ խզման կետերում կարող է վերածվել ՝ խանդի, ատելության, վրեժի… և այն, հետո նորից սիրո կորը կշարունակվի…

իմ համոզմամբ, մարդիկ խոշոր սխալ են կատարում, սերը դիտարկելով որպես անընդհատ ֆունկցիա:
Դիվ, ինձ թվում է՝ քո ասածն ուղղակի ուրիշ դիտակետից է ճիշտ։ Քո ասածը սիրո մեջ զգացմունքների խտացման, պոռթկման պահերն են, բայց արի խոստովանենք, որ սերը շատ խղճուկ զգացմունք կլիներ, եթե մենակ էդ պահերով սահմանափակվեր։ Պարզ է, որ ոչ ոք իր սիրելիին անընդհատ, ամեն պահի չի կարող սիրել նույն խենթ, ինքնամոռաց ձևով, ինչպես որ կոնկրետ պահերի է սիրում։ Դրա դեմ ոչինչ չեմ կարող ասել։ Բայց սիրող մարդը միշտ, թեկուզ ոչ բոլոր պահերին գիտակցված ու ոչ ուղղակիորեն, բայց իր մեջ պարտադիր կրում ա սեր։