Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
Առաջարկում եմ այս թեմայում բանավեճեր կազմակերպել տարբեր փիլիսոփայական հարցերի շուրջ: Բանավեճի թեմա կարող են առաջ քաշել բոլորը: :
Խնդրում եմ, որ բոլոր կարծիքները հիմանավորվեն:

Որպես սկիզբ առաջարկում եմ քննարկել այս երկու մոտեցումը

1. Սիրո արվեստը դիմացինիդ թերությունները չնկատելու մեջ է:
2. Սիրո արվեստը դիմացինիդ թերությունները գիտակցելով նրան սիրելու մեջ է:
Վայ, էս իմ երեկվա գրած աֆորիզմի հակաճառու՞մն ա։
Փորձեմ իմ տեսակետն արտահայտել.
1. Սիրո արվեստը դիմացինիդ թերությունները չնկատելու մեջ է:
Իմ ընկալմամբ, վերը նկարագրվածը ոչ թե սիրո արվեստն է, այլ անլուրջ, անհիմն ու վախենալու չափ խախուտ հիացմունքի ... չէ, էդ արվեստ չի ամեն դեպքում, ես կասեի՝ փինաչիությունը։ Եթե որպես հիմք ընդունենք այն փաստը, որ թերություններ ամեն դեպքում կան ցանկացած մարդու մեջ՝ անկախ դիմացինի նկատել–չնկատելուց, ապա դրանք չնկատելը մարդուն չճանաչելու նշան է, իսկ, իմ խորին համոզմամբ, սիրել կարելի է միայն նրան, ում ճանաչում ես (ի դեպ, ճանաչելը կարող է լինել նաև ինտուիտիվ, ենթագիտակցաբար), հակառակ դեպքում էդ «սերը» նման է ավազի վրա կառուցած ամրոցի, որը վաղ թե ուշ փլվելու է՝ արժանիքներն էլ հետը թողնելով փլատակների տակ։

2. Սիրո արվեստը դիմացինիդ թերությունները գիտակցելով նրան սիրելու մեջ է:
Էս մտքին լիովին համաձայն եմ (ոչինչ, չէ՞, որ «համաձայն եմ» արտահայտությունն օգտագործեցի ) Ու սրա տակ ես չեմ հասկանում թերություններն էլ սիրել։ Չէ, էդպիսի բան չկա ինձ համար։ Թերությունները սիրելու բան չեն՝ անկախ ամեն ինչից։ Իսկական սերը թերություններով հանդերձ, այսինքն՝ թերություններին հակառակ սիրելն է, այսինքն՝ թերությունները չեն խոչընդոտում սիրելուն, բայց դա չի նշանակում, որ նպաստում են։