Ստացվում է, որ հենց Էակը, Հոգին է ցանկանում, որ, օրինակ, "մաքուր սերը վերածվի կրքի"
Ճիշտն ասած, ապրումներ, վերաբերմունք, դրանց համապատասխան վարքի կազմակերպում ևն ասելով, հենց բանականությունն էի ենթադրում...
բայց, ամեն դեպքում, ընդունում եմ մարդու հոգեկանի էն բովանդակությունը, որն անկախ էդ ամեն ինչից գոյություն ունի ու հենց էությունն է կազմում մարդու: Դա էլ կարելի է հոգի անվանել, իսկ բանականությունը արդեն ստացվում է մի տեսակ միջանկյալ օղակ հոգու ու մարմնի միջև:
Միևնույն ժամանակ համարում եմ, որ հոգին մարմնից տարանջատել էդքան կտրուկ, քանի դեռ նրանք միասին են, բոլորովին չի կարելի: Մեկը մյուսի միջոցով է ճանաչվում ու արտահայտվում:
Էջանիշներ