Շատ ես կենցաղայնացնում սերը, ես էլ հակառակը կասեմ,հաստատ ոչ մի տղա "Սիրում եմ" ասելուց չի մտածի ավտո առնելու, մուշտակ գնելու, կամ ամաններ լվանալու մասին։
Առաջին հերթին մի մոռացի, որ սերը` իմա ընտանիք կազմելը, բնազդ է. սերունդ տալու,տեսակի շարունակման, իսկ էդ կենցաղային հարցերը, որ նկարագրել ես, դարերով պահպանված ու կարծրացած ստերեոտիպ է ընտանիքի մասին, որտեղ էդ "սիրելուց" հետո, ամեն մեկն ունենում է իր տեղը, դերը, ներդրումը.....
քո տրամաբանությամբ աղջիկն էլ "սիրում եմ " ասելով մտածում ա "գլուխդ պատին ես տվել թե մեքենա կառնես, մինչև ինձ մուշտակ չառնես......."
Զոհաբերությունների պատրաստ լինելն էլ կբացատրեմ հետևյալ կերպ. Ընտանիքում , ուր ամեն մեկն ունի իր դերը բոլորն են զոհաբերում / զոհաբերվում/ հանուն սերնդի շարունակման գաղափարի.............. մեկը զոհաբերում է իր մանիկյուրը` ամաններ լվանալիս, մյուսը բանվորություն է անում հաց վաստակելու համար................
Էջանիշներ