User Tag List

Էջ 3 21-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 315 հատից

Թեմա: Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր

  1. #31
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր

    Մեջբերում dvgray-ի խոսքերից
    Քվազիմոդոն աշխարհի ամենահզոր սերն ունեցավ: Ու ինչ, նա իմաստության տիպա՞ր էր
    իսկ ո՞վ է չափել Քվազիմոդոլի սերը։
    Ցանկացած մարդու համար ի՜ր սերն է ամենահզորը։
    Վերջին խմբագրող՝ Selene: 12.01.2009, 23:20: Պատճառ: Մեջբերման ուղղում

  2. #32
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր

    Որպես սկիզբ առաջարկում եմ քննարկել այս երկու մոտեցումը

    1. Սիրո արվեստը դիմացինիդ թերությունները չնկատելու մեջ է:
    2. Սիրո արվեստը դիմացինիդ թերությունները գիտակցելով նրան սիրելու մեջ է:
    Առաջին անհամաձայնություն`- սերը՝արվեստ չէ. այլ զգացմունք։
    Վերջին խմբագրող՝ Selene: 16.01.2009, 20:30:

  3. #33
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջին անհամաձայնություն`- սերը՝արվեստ չէ. այլ զգացմունք։
    Համաձայն չեմ: Սերը իսկապես արվեստ է, բացատրեմ ինչու, քանի դեռ մարդը չի սիրում ինքն իրեն, չի կարող սիրել նաեվ դիմացինին: Իսկ այն մարդը ով չի սիրում ինքն իրեն, չի կարող մեկ օր արթնանալ եվ որոշել, որ այսօրվանից պիտի սկսի սիրել ինքն իրեն: Սիրել պետք է սովորել, քանի որ կան բազմաթիվ խոչընդոտներ սիրել սովորելու ճանապարհին, որոնք մարդու մեջ արմատացած են դեռ մանուկ հասակից: Այո, սիրել սովորելու մասին կան գիտելիքի բազմաթիվ աղբյուրներ, բայց ոչ բոլորն են կարողանում այդ ինֆորացիան ընկալել ճիշտ կերպով, հետագայում կյանքում կիրառելու նպատակով:

    Երբեմն մարդիկ սիրելով, հետո ընտանիք կազմելով, սկսում են սահմանափակել դիմացինի ազատությունը, ստիպում են զուգընկերոջը վարվել այնպես, ինչպես իրեն է հարմար, պատճառը կրկին սեփական անձի հանդեպ սիրո պակասն է, չէ որ քանի դեռ չես գնահատում սեփական անձը, դիմացինին չես գնահատի:

    Երբեմն ընտանիք կազմելով, մարդիկ սկսում են անհիմն մեղադրանքներ ներկայացնել, խանդի տեսարաններ սարքել, կրկին սեփական անձի հանդեպ սիրո պակասից է, չէ որ երբ արժանի չես համարում ինքդ քեզ սիրել, ինչպես կարող ես ակնկալել լինել սիրված:

    Սերը արվեստ է, եվ սիրել սովորում են դեռ գտնվելով մայրական արգանդում:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (16.01.2009)

  5. #34
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր

    հուսով եմ .սեր ասելով. նկատի չունենք միայն կնոջ և տղամարդու սերը(սերերի շարքում այն առաջինը չէ) ամենա անաղարտ օրինակներից մեկը՝ դա մանկական սերն է ։ կարծում եմ նորածնին ոչ ոք հասցրած չի լինի սովորեցնել սիրել։սերը դա Աստվածային շնորհ է .գերագույն պարգև .և երբեք. չի կարող սովորեցնովի լինել. կամ արվեստ համարվել։
    քանզի բոլոր արվեստները պետք է հաճոյանան սիրուն .ուստի սերը առավել է քան արվեստը։
    Վերջին խմբագրող՝ Կտրուկ: 16.01.2009, 20:15:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    REAL_ist (17.01.2009)

  7. #35
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    հուսով եմ .սեր ասելով. նկատի չունենք միայն կնոջ և տղամարդու սերը(սերերի շարքում այն առաջինը չէ) ամենա անաղարտ օրինակներից մեկը՝ դա մանկական սերն է ։ կարծում եմ նորածնին ոչ ոք հասցրած չի լինի սովորեցնել սիրել։սերը դա Աստվածային շնորհ է .գերագույն պարգև .և երբեք. չի կարող սովորեցնովի լինել. կամ արվեստ համարվել։
    քանզի բոլոր արվեստները պետք է հաճոյանան սիրուն .ուստի սերը առավել է քան արվեստը։
    Բայց սերն արվեստ անվանելով՝ բնավ չենք նսեմացնում այն։ Չեմ հասկանում, թե ինչով է պայմանավորված դրան էդպես կտրուկ հակառակվելու պահանջը։
    Ուրիշները՝ չգիտեմ, բայց ես սիրո մասին խոսելիս, որպես կանոն, նկատի եմ ունենում սերն ընդհանրապես՝ լայն իմաստով, ոչ թե զուտ տղամարդու և կնոջ միջև։ Իսկ սիրել, այո, երբեմն պետք է նաև սովորել։ Դա, իհարկե, չի նշանակում, որ ի ծնե սիրել հնարավոր չէ։ Բնավ։ Պարզապես մարդիկ երբեմն ինչ–ինչ պատճառներով կարծես հետ են վարժվում սիրելուց, հատկապես իրենք իրենց, իսկ նման դեպքերում անհրաժեշտ է լինում նորից սովորել։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Սելավի (18.01.2009)

  9. #36
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր

    ձեզ ուղղակի պետք է ՙձերը ասե՞լ՚ թե ինչ որ բան սխալ եմ գրել։
    չի լինում այնպես .որ սիրելը սովորեն։ դա բնատուր է։
    սերը գիտություն չէ.սերը ապվեստ չէ .սերը արհեստ չէ որ սովորեն։սիո արվեստ արտահայտությունը լսելիս. մտաբերում եմ կամասուտրան։սերը պղձություն չէ։
    Վերջին խմբագրող՝ Կտրուկ: 16.01.2009, 22:09:

  10. #37
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    հուսով եմ .սեր ասելով. նկատի չունենք միայն կնոջ և տղամարդու սերը(սերերի շարքում այն առաջինը չէ) ամենա անաղարտ օրինակներից մեկը՝ դա մանկական սերն է ։ կարծում եմ նորածնին ոչ ոք հասցրած չի լինի սովորեցնել սիրել։սերը դա Աստվածային շնորհ է .գերագույն պարգև .և երբեք. չի կարող սովորեցնովի լինել. կամ արվեստ համարվել։
    քանզի բոլոր արվեստները պետք է հաճոյանան սիրուն .ուստի սերը առավել է քան արվեստը
    իսկապես, երեխայի աչքերի մեջ կարելի է տեսնել անաղարտ սեր, անսահման հիացմունք շրջապատող աշխարհի հանդեպ, այո նորածնին ոչ ոք չի սովորեցնում սիրել, սակայն եթե նա մեծանում է մի ընտանիքում որտեղ չի տիրում սիրո, փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտը, այսինքն մեծահասակները չգիտեն սիրել, երեխան սկսում է աստիճանաբար կորցնել անաղարտ սիրելու իր աստվածային պարգեվը: Այո երեխան անվերապահորեն սիրում է իրեն, սիրում է կյանքի ցանկացած դրսեվորում, բնությունը, տիեզերքը: Տիեզերքը այլ կերպ կարելի է կոչել գիտակցական համակարգ, եվ ինչպես ցանկացած համակարգ ունի իր ծրագիրը եվ օրենքները, տիեզերական համակարգը նույնպես շարժվում է որոշակի օրենքներով, իր անխափան աշխատանքը ապահովելու համար:եվ այդ օրենքների իմացությունն է որ կարող է օգնել մարդկանց պահպանել սերը իր անաղարտությամբ:


    Հավանաբար կարելի է ասել այլ կերպ, այո սերը բարձրագույն պարգեվ է, որը պետք է կարողանալ պահպանել, կարելի է շարունակել սիրել բնազդաբար, բայց գիտակցված սերն է այն սերը որը իրավամբ կարելի է կոչել սիրելու արվեստ:

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ihusik (17.01.2009), Ուլուանա (16.01.2009)

  12. #38
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր

    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    նորածնին ոչ ոք չի սովորեցնում սիրել, սակայն եթե նա մեծանում է մի ընտանիքում որտեղ չի տիրում սիրո, փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտը, այսինքն մեծահասակները չգիտեն սիրել, երեխան սկսում է աստիճանաբար կորցնել անաղարտ սիրելու իր աստվածային պարգեվը
    շատ հաճախ. երեխայի մոտ. առավել վառ են ընդգծվում այն հատկանիշները.որոնց պակասը նա զգում է իր ընտանիքում։
    Վերջին խմբագրող՝ Կտրուկ: 16.01.2009, 22:37:

  13. #39
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    շատ հաճախ. երեխայի մոտ. առավել վառ են ընդգծվում այն հատկանիշները.որոնց պակասը նա զգում է իր ընտանիքում։
    Այս կյանքում ամեն բան պատահում է,սակայն սերը պիտի ծառայի երջանիկ դառնալու համար: Հնարավոր է որ երեխայի մոտ ընդգծվեն այն հատկանիշները որոնց պակասը նա զգացել է ընտանիքում, սական ինչպես հայտնի է երջանիկ երեխաներ դաստիարակվում են երջանիկ ընտանիքներում:

  14. #40
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    հուսով եմ .սեր ասելով. նկատի չունենք միայն կնոջ և տղամարդու սերը(սերերի շարքում այն առաջինը չէ) ամենա անաղարտ օրինակներից մեկը՝ դա մանկական սերն է ։ կարծում եմ նորածնին ոչ ոք հասցրած չի լինի սովորեցնել սիրել։սերը դա Աստվածային շնորհ է .գերագույն պարգև .և երբեք. չի կարող սովորեցնովի լինել. կամ արվեստ համարվել։
    քանզի բոլոր արվեստները պետք է հաճոյանան սիրուն .ուստի սերը առավել է քան արվեստը։
    Կոնկրետ այս դեպքում խոսքը վերաբերում էր տղամարդու եւ կնոջ միջեւ սիրուն:
    Էն, ինչ կոչված է մանկական սեր, միանդամայն ուրիշ զգացմունք է, քան թե տղամարդու եւ կնոջ միջեւ առաջացող սերը: Եթե մենք այդ երկու զգացմունքներին նույն անունն ենք տվել, չի նշանակում, որ դրանք նույնն են: Իսկ սիրո արվեստը կամասուտրայի հետ հավասարեցնողներին հիշեցնեմ, որ սերը ոչ միայն արվեստ է, այլեւ արվեստ է ծնում: Սերը արվեստ է նաեւ իր արտահայտման մեջ, իր դրսեւորման մեջ: Մենք բոլորս միանման չենք սիրում ու միանման չենք արտահայտում ու դրսեւորում մեր զգացմունքները:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  15. #41
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոնկրետ այս դեպքում խոսքը վերաբերում էր տղամարդու եւ կնոջ միջեւ սիրուն:
    Էն, ինչ կոչված է մանկական սեր, միանդամայն ուրիշ զգացմունք է, քան թե տղամարդու եւ կնոջ միջեւ առաջացող սերը: Եթե մենք այդ երկու զգացմունքներին նույն անունն ենք տվել, չի նշանակում, որ դրանք նույնն են: Իսկ սիրո արվեստը կամասուտրայի հետ հավասարեցնողներին հիշեցնեմ, որ սերը ոչ միայն արվեստ է, այլեւ արվեստ է ծնում: Սերը արվեստ է նաեւ իր արտահայտման մեջ, իր դրսեւորման մեջ: Մենք բոլորս միանման չենք սիրում ու միանման չենք արտահայտում ու դրսեւորում մեր զգացմունքները:
    կարծում եմ իմ խոսքերը տեղին չեք մեջ բերել։ամեն դեպքում իմ մեջբերումը.իր կոնտեքստում տեղին էր և զրուցակիցներիս հասկանալի։
    ձեզ համար չեմ զլանա ու նորից կկրկնեմ՝ եթե սերը արվեստ է ծնում.դա չի նշանակում որ ինքնել է արվեստ։
    ինչևե. մտածեք ոնց ուզում եք ։

  16. #42
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    50
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    կարծում եմ իմ խոսքերը տեղին չեք մեջ բերել։ամեն դեպքում իմ մեջբերումը.իր կոնտեքստում տեղին էր և զրուցակիցներիս հասկանալի։
    ձեզ համար չեմ զլանա ու նորից կկրկնեմ՝ եթե սերը արվեստ է ծնում.դա չի նշանակում որ ինքնել է արվեստ։
    ինչևե. մտածեք ոնց ուզում եք ։
    Այո, հենց սերն էլ արվեստ է՝ դիմացինիդ ճիշտ հասկանալու, ընդունելու, նրա հետ ներդաշնակ ամբողջություն կազմելու արվեստ, որի համար շատ ավելի բաներ պետք է սովորել ու ձեռք բերել քան բոլոր այլ արվեստների դեպքում։

    Մոդերական. խնդրում եմ թեման չվերածել երկխոսության ու այն էլ թեմայից շեղվելով։
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  17. #43
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր

    Կարող եմ բերել մի շատ պարզ օրինակ,--------------- ժամանակակից աշխարհում,հատկապես կանայք, խիստ տարված են տարբեր դիետաներով, պլաստիկ վիրաբուժության միջամտությամբ այս կամ այն « թերությունները շտկեու» գաղափարներով: Եվ շատ հաճախ այս բոլոր երեվույթներով տարվելը ձեռք է բերում հիվանդագին դրսեվորումներ: պատճառը մեկն է -------այսպիսի մարդիկ չեն ընդունում իրենց այնպիսին ինչպիսին որ կան, նրանք իրենք իրենց չեն սիրում, նրանց պարզապես չեն սովորեցրել սիրել սեփական անձը: Իսկ սովորեցնելը դուք բառացի մի հասկացեք, երեխաները սեփական անձի մասին հիմնավոր կարծիք ձեվավորում են հիմնվելով մեծահասակների վերաբերմունքից:
    Վերջին խմբագրող՝ ihusik: 17.01.2009, 15:29: Պատճառ: ջնջված գրառումից մեջբերված հատվածի ջնջում

  18. #44
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր

    եթե ուզում եք համեմեմատել սերը արվեստի հետ՝խնդրեմ . ձեր գործն է .չեմ առարկում . սակայն ըստ իս դա արժեքազրկող համեմատություն է ։
    բայց ինչ մնում է ուղղակի պնդել. որ սերը դա արվեստ է .երբեք ՛։
    հուսով եմ. կարիք չունեք հիշելու.որ արվեստ են՝ կինոն թատրոնը.նկարչությունը.երաժշտությունը և այլն։
    այսինքն. արվեստը մարդկային ծնունդ ունի .իսկ սերը Աստվածային։
    ցանկացած արվեստ ցուցադրական նպատակ ունի։իսկ ցուցադրական սերը. մեղմ ասած ծիծաղելի է։
    Վերջին խմբագրող՝ Կտրուկ: 17.01.2009, 15:13:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Second Chance (18.01.2009)

  20. #45
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջին անհամաձայնություն`- սերը՝արվեստ չէ. այլ զգացմունք։
    Սերը էներգիա է սիրելի Կտրուկ, դա ուժա, ամենամեծ ուժը ողջ տիեզերքի:
    Ինչպես նաև էներգիաներ են ատելությունը, թշնամությունը, ամբարիշտությունը և այլն, որոնք Աստվածաշնչում նկարագրվում են փոխաբերական դևերի տեսքով, որոնցով՝ այսինքը այդ էներգիաներով լցված են մարդիկ, կարծում եմ գիտեիր սա:
    Վերջին խմբագրող՝ Սելավի: 18.01.2009, 02:46:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

Էջ 3 21-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռուսական ռոքային, կամ փիլիսոփայական երաժշտություն
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 12
    Վերջինը: 23.03.2014, 21:19
  2. Հարրի Փոթերը և Փիլիսոփայական Քարը։
    Հեղինակ՝ Գալաթեա, բաժին` Թարգմանություններ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 14.02.2014, 18:47
  3. Հարրի Փոթերը և Փիլիսոփայական Քարը։ (Քննարկումներ)
    Հեղինակ՝ Բարեկամ, բաժին` Թարգմանություններ
    Գրառումներ: 18
    Վերջինը: 27.01.2014, 01:12
  4. Քննարկումներ մրցանակաբաշխության շուրջ
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 11.04.2008, 15:41
  5. Բանավեճեր
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 13.09.2006, 16:09

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •