Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
հուսով եմ .սեր ասելով. նկատի չունենք միայն կնոջ և տղամարդու սերը(սերերի շարքում այն առաջինը չէ) ամենա անաղարտ օրինակներից մեկը՝ դա մանկական սերն է ։ կարծում եմ նորածնին ոչ ոք հասցրած չի լինի սովորեցնել սիրել։սերը դա Աստվածային շնորհ է .գերագույն պարգև .և երբեք. չի կարող սովորեցնովի լինել. կամ արվեստ համարվել։
քանզի բոլոր արվեստները պետք է հաճոյանան սիրուն .ուստի սերը առավել է քան արվեստը։
Կոնկրետ այս դեպքում խոսքը վերաբերում էր տղամարդու եւ կնոջ միջեւ սիրուն:
Էն, ինչ կոչված է մանկական սեր, միանդամայն ուրիշ զգացմունք է, քան թե տղամարդու եւ կնոջ միջեւ առաջացող սերը: Եթե մենք այդ երկու զգացմունքներին նույն անունն ենք տվել, չի նշանակում, որ դրանք նույնն են: Իսկ սիրո արվեստը կամասուտրայի հետ հավասարեցնողներին հիշեցնեմ, որ սերը ոչ միայն արվեստ է, այլեւ արվեստ է ծնում: Սերը արվեստ է նաեւ իր արտահայտման մեջ, իր դրսեւորման մեջ: Մենք բոլորս միանման չենք սիրում ու միանման չենք արտահայտում ու դրսեւորում մեր զգացմունքները: