Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
Դե բայց բաներ էլ կա, որ ինչ որ սահմաններում գիտենք ։Դ Երբ ձեռքդ վառվում ա, դու չես մտածում չէ՞՝ ի՞նչ գիտեմ ես, որ սա իմ օրգանիզմին վնաս ա, դու էդ հետ ես քաշում
Իսկ եթե ես թիթեռի երազ եմ, թիթեռն էդ երազում էվոլյուցիա էլ ա տեսել ։դ


քուանշ


Էս պահին կա, դու էլ էս պահին ես ապրում թիթեռի երազում
Ֆրիման ջան, նախնական թեման մարդու ծագումն էր, որը էս պահին չի, այլ մի քանի միլիոն տարի առաջ էր՝ ըստ դարվինիստների, ու մի 6-7 հազար տարի առաջ, արարչության վեցերրորդ օրն էր՝ ըստ կրոնավորների։
Ու մեր վեճի առարկան՝ այս թեզերի ապացուցվածությունն էր, ես համեստորեն շարունակում եմ առաջարկել, ապացուցված բառը փոխարինել «վայթե»-ով:
Ինչու՞՝ երկու պատճառով:
1․ Էվոլյուցիոն հետազոտությունները պարունակում են լայնամասշտաբ կողմնակալ ենթադրություններ, միակողմանի արված պատճառահետևանքային կապերի վերլուծություններ, արհամարված բաց հարցեր։ Կարող ես արհեստական բանականությանը խնդրել՝ մանրամասնի
2․ Հաշի առնելով առաջին հանգամանքը, Աստծու հիփոթետիկ գոյությունը շարունակում է մնալ, դրա համար ամեն գիտական հետազոտությունից առաջ ու հետո ցանկալի է «Հայր մեր»-ն արտասանել, նա վսյակի