Այժմ կխնդրեմ պատասխանել մի քանի հարցերի:

Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
"Ժամանակ" հասկացությունը տիեզերքում ընդհանրապես գոյություն չունի: Չկա:
Նախ` ժամանակն ի՞նչ է հլը որ մի հատ էլ "Չկա": Երկրորդը` ի՞նչ ի նկատի ունես ասելով "տիեզերքում": Այն տպավորությունն է, որ ի նկատի ունես "աին տեղը, որտեղ ապրում են կանաչ մարդուկները":

Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
Դա ածանցիալ մեծություն է, ստեղծված մարդու կողմից, որպեսզի նկարագրվի շարժումը:
Բոլոր մեծությունները ստեղծված են մարդու կողմից, որպեսզի նկարագրեն այն, ինչի համար ստեղծված են` դրամ հաշվելու, կարտոֆիլի կշիռ չափելու, արագություն չափելու և այլն: Համաձայնվեք անհարմար կլիներ ամեն անգամ 1 մետր ցույց տալու համար ձեռքեր պարզել

Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
Սակայն… Քանի որ շարժումը դա էներգիայի տրանսֆորմացիայի ձև է, ապա շարժման ուսումնասիրությունը ճիշտ կլինի բերել հետ՝ էներգիայի չափաքանակի գնահատմանը, ինչ և որ արել են հանճարեղ և բացարձակ մեծություն հանդիսացող Նյուտոնը և Էյնշեյնը : /պարադոքս /
Շարժումը` դա ընդհամենը շարժում է: Այն կապ չունի էներգիայի տրանսֆորմացիայի հետ: Հենց էներգիայի տրանսֆորմացիան ոչ մի կապ չունի շարժման հետ:

Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
Կարևոր է հասկանալ, որ Հարաբերականության տեսությունը ՝ դա ապարատ է, և ոչ նյութ, / արժեք /:
Այն փաստը, որ հարաբերականության տեսությունը նյութ չէ, ինձ թվում է, ոչ ոգու մոտ այստեղ կասկած չի առաջացնում:

Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
Ավելի ճիշտ է սկզբի համար ֆիզիկական պրոցեսները դիտարկենք բացարձակ /ինչ-որ մի/ զրոյից սկսած :
Դեեե: Բա շուտ ասեիր: Էս կլինի մի 3-րդ հազարամյակն ա, մարդկությունը չի ֆայմում էդ զրոն գտնի:

Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
Տիեզերքը մեր համար լեցուն է պարադոքսներով, և էտ պարադոքների թիվը կրճատելու համար պետք է ժամանակը հանել որպես սկիզբ, աքսիոմատիկ պարամետր, և սկսել դիտարկել կոնկրետ մարմնի շարժումները, նրա էներգետիկան: Դա կօգնի մեզ խորությամբ մոտենալ "սկզբին", "ակունքին":
Ով աշխատի` նա ուտի: