User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 26 հատից

Թեմա: Ինտերնետային խաբեություններ

  1. #1
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ինտերնետային խաբեություններ

    Կարծում եմ բոլորդ էլ մոտավոր հասկացաք թե ինչի մասին պետք է գնա խոսքը:
    Խոսքս ինտերնետային խաբեությունների մասին է: Տարբեր տեսակի:
    Գրեք ձեզ հետ պատահած խաբեություններից մեկը: Դե պարզ է, որ դուք չեք դառել դրա զոհը, սակայն ով գիտե: Ամեն դեպքում, գրեք:

    Վերջերս, ամերիկյան dating սայթերից մեկում (որտեղ և գրանցված եմ), ինձ գրում է մի աղջիկ: Անունը՝ Անիտա, 19 տարեկան, Գանա -ից: Նամակի մեջ աղջիկը գրում է երկար մի պատմություն, կապված իր և ծնողների հետ: Գրում է, որ իրենց երկրում քաղաքացիական պատերազմ է և, որ իր ընտանիքը (հայր, մայր, երկու քույրեր) զոհվել են այդ պատերազմում: Եվ որ իր հայրը 2004 թվականին Գանայի բանկերից մեկում իր անունով մեծ գումար է թողել, մոտավորապես 8.5 միլիոն դոլար: Պայմանագրում նշելով, որ իր աղջիկը՝ Անիտան, այդ գումարը կարող է հանել բանկից միայն 25 տարեկանը լրանալուց հետո: Սակայն աղջիկը 19 տարեկան է, միայնակ, առանց ընտանիքի: Իր ասելով, ապրում է վրանում և չունի հացի փող և որ լինում են օրեր, որ անգամ ջուր չի կարողանում խմել: (սակայն չես հասկանա, թե ոնց է ինտերնետ մտնում)
    Մի խոսքով, իր նամակի բովանդակությունը շատ երկար էր, կապված ծնողների կորստի, իր մենակ մնալու հետ... բնականաբար նամակում կար խնդրանք: Նա խնդրում էր իր համար խնամակալ գտնել, որից հետո խնամակալը կարող էր վերցնել այդ գումարը բանկից և տալ նրան, որոշակի տոկոս վերցնելով: Դա էր աղջկա բուն խնդրանք-առաջարկը:
    Հետաքրքրությունից դրդված, ինքս ինձ վրա ծիծաղելով, գրեցի այդ աղջկան:
    Գրեցի և ասացի, որ կա մեկը, ով կցանկանա անել այդ գործարքը և այդ մարդը իմ ընտանիքի անդամներից մեկն է: Անիտան գրեց ինձ նամակ, որում «մի քանի տեսակ» շնորհակալություններ էր հայտնում իրեն ուշադրություն դարձնելու համար և ամբողջ նամակը հեղեղված էր Աստծո օրհնանքը ինձ վրա իջեցնելու բովանդակությամբ տողերով: Մի խոսքով, իր կողմից հուզումնառատ մի նամակ, որ վերջապես ինքը կփրկվի այդ ահավոր վիճակից:
    Նորից, ինձ վրա ծիծաղելով, նամակում տվեցի տան հեռախոսիս համարը: Համարը տալու բուն նպատակն այն էր, որ անգլերեն «կպած» սովորելու փուլում եմ և մտածեցի «ինչ լավ առիթ ա, հեսա մեկը կզանգի, օտարերկրացի ու հետը անգլերեն կխոսեմ»: Բուն նպատակը դա էր: Նույնիսկ նշանակություն չէի տալիս իր գրածին: Եվ այսպես, համարս տվեցի, չանցած 5-6 ժամ, աղջիկը զանգեց մեր տուն: Միանգամից մանթրաժ ընկա, որովհետև իմ պատկերացրած անգլերենով չէր խոսում, ու դժվար կարողանայի իր հետ խոսելով «բացել» անգլերենս : Անգլերեն խոսում էր աֆրիկացու ակցենտով ու հազիվ էի հասկանում, թե ինչ էր ասում: 1 րոպեում սկսեց պատմել նույն պատմությունը ինչ գրել էր նամակում: Ես նրան ասացի, որ ուզում ենք սկսել այդ գործընթացը և հետագա քայլերը թող մեյլով գրի: Պայմանավորվեցինք, մեյլս տվեցի:
    1 օր հետո մեյլ գրեց, նույնպիսի շնորհակալություններով և այլն: Ես նրան գրել էի, որ խնամակալը լինելու է մայրս: (1 օր հետո արդեն սկսեց նամակներ գրել ուղղված իր ապագա մորը: Հուզումնառատ տողեր, Mummy, I love you... և այլն): Նամակում գրեց հետագա քայլերը, որն էլ Բանկի աշխատակիցներից մեկի հետ կապվելն էր: Գրեց այդ մարդու անունը, մեյլը, մի քանի խոսք այդ մարդու մասին և այլն: Գրեցի նամակ այդ մարդուն:
    From the Desk of Mr.Frank Osei
    Foreign Remittance Officer,
    International Commercial Bank.(ICB).
    Makola Branch.
    Accra Ghana.
    ---
    Գրեցի նամակ այդ մարդուն, վերջինս էլ տվեց մեկ ուրիշի մեյլը, որն էլ զբաղվում է այդպիսի հարցերով:

    Այդ ընթացքում ամեն օր շարունակ, Անիտան զանգահարում էր և հարցնում, թե ինչ եղավ այդ գործը և հենց մի տեղեկություն իմանամ, անպայման տեղեկացնեմ իրեն: dating սայթում Անիտան դրել էր նաև իր նկարը (գեղեցկուհի սևամորթ, մոդելի նման), բնականաբար կարծում եմ, որ դա ինքը չէ: Մի խոսքով, տվեց հաջորդ փաստաբանի կոնտակնտները, որն էլ վերջնական պետք է իրականացնի խնամակալ դառնալու և գումարը մեր հաշվի վրա փոխանցելու գործը: Իրենց կենտրոնական բանկի փաստաբան՝

    BARRISTER ARMEED SADIQ.(ESQ)
    ARMEED SADIQ CHAMBERS.
    ACCRA GHANA

    Գրեցի նաև նրան: Եվ այդտեղից էլ սկսվեց ինձ համար ծիծաղահանելուկային օրերը: Այդ մարդը ինձ գրեց ամբողջ պայմանները, թե ինչ պետք է արվի աղջկա խնամակալը դառնալու համար և գրեց, որ իր ծառայության համար, մենք նրան պետք է վճարենք 350$ , որից հետո ամեն ինչ կլինի նորմալ, գումարի փոխանցումը կլինի նորմալ և այլն:
    Այ էդտեղից ես ասացի «հոպ»: Չնայած մինչ այդ էլ համոզված էի, որ ինչ-որ գումար է ուզելու: Գրեցի նրան, որ չունեմ ոչ մի փող և չեմ կարող ուղարկել: Ասացի, եթե կարող եք, դուք ձեր գրպանից վճարեք, հետո երբ գումարն իմ ձեռքում լինի, ես ձեզ ավելին կտամ, քան 350$ -ն է: Եվ եթե հանկարծ վստահելու կամ չվստահելու խնդիր չառաջանա, ապա կարող եմ պայմանագիր ստորագրել, որից հետո գումարը չվերադարձնելու դեպքում, կարող եք ինձ դատի տալ:
    Չհամաձայնվեց ոչ մի պայմանի, տարբեր պատճառաբանություններով և այլն: Ասաց, որ «ինձ չի հետաքրքրում ձեր 8.5 միլիոնը, ինձ միայն հետաքրքրում է 350 դոլարը՝ իմ ծառայության վարձը: Եթե չունեք փող ուղարկելու, ապա մեկ ուրիշին գտեք, որ կկարողանա վճարել:
    Այդ ընթացքում, մինչ առ այսօր, Անիտան 2 օրը մեկ ինձ է զանգահարում և հարցնում, թե ինչ եղավ այդ գործը: Զանգում է և լաց լինում, ասելով, որ սովից մեռնում է, իր մոտ ահավոր վիճակ է և որ մենք պետք է փրկենք իրեն և պետք է այդ գործին արագ ընթացք տանք: (սովից մեռնում է, բայց Աֆրիկայից Հայաստան է զանգում 2 օրը մեկ, ամեն օր ինտերնետով մեյլ է գրում); Ինչևէ ես անընդհատ իրեն ասում եմ, որ մի քիչ սպասիր, մի բան կլինի՝ հույս ունենալով, որ կհամոզեմ այդ մարդուն և կվճարի իր գրպանից պարտքով :
    Պարոն Սադիքը ինձ ուղարկում է նաև այն փաստաթուղթը, որն էլ ապացուցում է, որ այս ամենը զուտ ճշմարտություն է:

    Ահա այն՝
    http://freenet.am/~ame/DEPOSITSLIP.JPG

    Հ.Գ. Խնդրում եմ գրեք կարծիքներ, թե ինչ եք մտածում այս ամբողջ պատմության մասին և գրեք նաև ձեր եզրակացությունները:

  2. #2
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինտերնետային խաբեություններ

    Սյուր, մի քիչ շատ հեքիաթոտ ա ես երևի իրավաբանի հետ կխոսեի տես թե քեզ ինչ վտանգ կարող է սպառնալ, այսինքն մամաիդ հետո նոր զբաղվի

  3. #3
    >>> Racer-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինտերնետային խաբեություններ

    համա թե հավես ունես էտ ժուլիկների հետ

    հա, հարևանի երեխան $200 միլիոն էր շահել, ողջ շենքով մեկ աղմուկ էին գցել, արդեն որոշել էին թե ինչ պետք ա առնեն այդ գումարով ...
    "Clouds now and again
    give a soul some respite from
    moon-gazing-behold."

    Matsuo Basho

  4. #4
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինտերնետային խաբեություններ

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Սյուր, մի քիչ շատ հեքիաթոտ ա ես երևի իրավաբանի հետ կխոսեի տես թե քեզ ինչ վտանգ կարող է սպառնալ, այսինքն մամաիդ հետո նոր զբաղվի
    չէ, մտադրություն էլ սկի չունեմ տենց բաներով զբաղվեմ, նամանավանդ ինչ-որ փող ուղարկեմ
    ուղղակի էսպիսի բանի մեջ առաջին անգամ եմ ընկել, ասի տենամ ինչա էլի... հետաքրքիրա

  5. #5
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինտերնետային խաբեություններ

    Շատ պադազրիծելնի աղջիկա, Աֆրիկայում խնամակալ գտնելու փոխարեն ինտերնետումա ման գալիս :
    Սյուր, աչքիս վերջը գալուա Հայաստան ասի. «Ինձ պահեք, երբ 25ս լրանա, ես վարձահատույց կլինեմ» : Աֆրիկայի գեղերում որտեղից հեռախոս, ինտերնետ, եթե հացի, ջրի խնդիր կա, շատ մութ պատմություննա , բայց ամենուայնիվ զվարճալի: Ժուլիկության հոտա գալիս : Հաստատ մի 14 տարեկան աղջնակ բալուեցա
    Чеширский КотЭ

  6. #6
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    46
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինտերնետային խաբեություններ

    Նման ա լոգոն, Ադամ? Նույնիսկ թղթի վրա աշխատելիս առանձնապես ջանք չեն թափել Առաջարկում եմ մի երկու ամիս էնքան խոսել հեռախոսով, մինչև իրենք ընկնեն մի 350 դոլարի ծախսի տակ
    Իսկ ամենահետաքրքիրը` Գանացիների Ուլիամս ազգանունն է Անիտա Ուիլիամս ու Սմիթ Ուիլիամս անուններն ամենատարածվածներից են, ու ծայրը բռնելն անհնար ա:
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  7. #7
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինտերնետային խաբեություններ

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջարկում եմ մի երկու ամիս էնքան խոսել հեռախոսով, մինչև իրենք ընկնեն մի 350 դոլարի ծախսի տակ
    հենց տենց էլ անելու եմ

  8. #8
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    46
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինտերնետային խաբեություններ

    Մեջբերում Surpr!Se-ի խոսքերից Նայել գրառումը
    հենց տենց էլ անելու եմ
    Լոգոները համեմատեցիր? Գլխառադը նկատեցիր?
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  9. #9
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինտերնետային խաբեություններ

    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ պադազրիծելնի աղջիկա, Աֆրիկայում խնամակալ գտնելու փոխարեն ինտերնետումա ման գալիս :
    Սյուր, աչքիս վերջը գալուա Հայաստան ասի. «Ինձ պահեք, երբ 25ս լրանա, ես վարձահատույց կլինեմ» : Աֆրիկայի գեղերում որտեղից հեռախոս, ինտերնետ, եթե հացի, ջրի խնդիր կա, շատ մութ պատմություննա , բայց ամենուայնիվ զվարճալի: Ժուլիկության հոտա գալիս : Հաստատ մի 14 տարեկան աղջնակ բալուեցա
    Ու ամենաղժալուն էն էր, որ 3 օր առաջ, գիշերվա ժամը 3-ին զանգում ա մեր տուն հենց էդ փաստաբանը
    Դե իրանք մեզնից 4 ժամ են հետ: Բայց էլի որ վերցնում ես, ժամը 11-ին չեն զանգում տենց հարցերով
    ու գիտե՞ս ինչա ասում:

    - Ե՞րբ եք վերջապես մեզ պատասխան տալու:
    - Ճիշտն ասած չգիտեմ: Մենք հիմա 350 դոլար չունենք ու չենք կարա ուղարկենք:
    - Շատ լավ, իսկ ինչքան կարա՞ք:


    Ավելացվել է 1 րոպե անց
    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լոգոները համեմատեցիր? Գլխառադը նկատեցիր?
    Հա
    ուշադրություն չէի դարձրել:
    Վերջին խմբագրող՝ Adam: 30.11.2008, 21:28: Պատճառ: Գրառման ավելացում

  10. #10
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինտերնետային խաբեություններ

    Սյուր, էս ինքնա՞


  11. #11
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինտերնետային խաբեություններ

    Մեջբերում Wista-ի խոսքերից Նայել գրառումը
    Սյուր, էս ինքնա՞
    չէ
    ափսոս հիմա էդ սայթի հետ կապված ինչ-որ պրոբլեմ կա, հիմա չեմ կարա իրա նկարը դնեմ:
    Քեզ էլա՞ գրել
    Հմմմ... կարողա տարբեր նկարներով ու նիկերովա հանդես գալիս ինչ գիտես

  12. #12
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ինտերնետային խաբեություններ

    Այս մեթոդն արդեն վաղուց է գործում, առաջին անգամ շփվել եմ կարծեմ 2000-ին։
    Ամիսը գոնե մեկ անգամ ստանում եմ նման նամակ ամեն անգամ մի երկրից։
    Հաջորդ անգամ որ զանգի, մի քանի խորհուրդ տուր․
    1․ ասա թող ֆոտոշոփ ուսումնասիրեն։ Նման ոչ պրոֆեսիենալ "փաստաթղթի" համար 350դոլարը շատ է։
    2․ Հայաստանի հայերի հետ (ու նման աղքան երկրների բնակիչների հետ) գործ չբռնեն, ժամանակի ու փողի անիմաստ ծախս է։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  13. #13
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինտերնետային խաբեություններ

    Մեջբերում Surpr!Se-ի խոսքերից Նայել գրառումը
    չէ
    ափսոս հիմա էդ սայթի հետ կապված ինչ-որ պրոբլեմ կա, հիմա չեմ կարա իրա նկարը դնեմ:
    Քեզ էլա՞ գրել
    Հմմմ... կարողա տարբեր նկարներով ու նիկերովա հանդես գալիս ինչ գիտես
    Չէ, ես անգլերենից լավ չեմ, համ էլ ի՞նչ 8 միլիոն


  14. #14
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինտերնետային խաբեություններ

    Հետաքրքրության համար ներկայացնում եմ իր գրած նամակներից մի քանիսը:

    -----
    Mummy thank you
    mummy how are you and the family hope all is well
    mummy please try your best so i came come over and join you i am really feeling lonely here plz mum i would have called you but i dont have money to call you all this while you know is very hard for me here
    May God bless you and your family
    extend my greeting to uncle Adam and the rest of the family
    from your beloved daughter Anita
    -----


    հեռախոսով ասում եմ աղջիկ ջան, դու ինձնից մեծ ես 1 տարով, էլի շարունակումա ինձ քեռի ասել
    ես չգիտեյի, որ աֆրիկացիները տենց տուպոյ են

  15. #15
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինտերնետային խաբեություններ

    Փաստաբանին գրեցի, որ ինչպե՞ս կարող ենք մենք համոզված լինել, որ դա խաբեություն չէ.
    իր պատասխանը թարգամանված հայերեն.
    --
    Շնորհակալ եմ ձեր նամակի համար, ես հասկանում եմ ձեզ լիովին: Այստեղ՝ Գանայում, շատ են կեղծիքներ տեղի ունենում, և Գանայի անունը հենց այդ կեղծիքներով է ընկել: Հիմա Գանայի կառավարությունը փորձում է միջոցնել կիրառել վերջ դնելու այդպիսի կեղծիքներին, որոնց արդյունքում անիրականանալի են մնում իրականները: Եվ ես հասկանում եմ, որ դուք փորձում եք զգույշ լինել, սակայն հավաստիացնում եմ, որ այս ամենն իրականություն է և ես ձեզ չեմ խաբում: Ես ուզում եմ, որ հասկանաք ինձ. ես 49 տարեկան մարդ եմ, ունեմ ընտանիք, երեխաներ, թոռներ: Ես երբեք նման կեղծիքի չէի գնա նման պարագայում և ինձ զուր տեղը չէի պատվազրկի, քանի որ ես այս գործում եմ ավելի քան 15 տարի:
    Դուք այդ գումարը պետք է ուղարկեք, որ ես կարողանամ իրականացնել ամբողջ գործընթացը, փաստաթղթերի ձևակերպումը օրինական ճանապարհով և լինեմ ձեր գործի երաշխավորը այստեղ՝ Գանայում:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինտերնետային տերմիններ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հայերեն տերմինաբանություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 08.03.2013, 12:54
  2. Ինտերնետային պատմություններ
    Հեղինակ՝ lili-4, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 27
    Վերջինը: 12.01.2010, 09:49
  3. Ինտերնետային աշխատանք
    Հեղինակ՝ panion, բաժին` Վեբ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 03.03.2009, 10:10
  4. Erepublik.com - ինտերնետային խաղ
    Հեղինակ՝ Էմիլ, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 5
    Վերջինը: 08.01.2009, 22:35
  5. Ինտերնետային լրատվություն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 22.10.2006, 17:58

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •