Ուզում էի այս թեման բացել ու անկախ ինձնից հիշեցի Սասունցի Դավթից մի հատված
Ահա այն.

Ո՜վ քուրեր, ինձ քուրութուն եք արե,
Կացե՜ք բարով, կացե՜ք բարով.
Ով մերեր, ինձ մերութուն եք արե,
Կացե՜ ք բարով, կացե՜ք բարով.
Բարի դրկիցներ, կացե՜ք բարով,
Կացե՜ ք բարով մեծ ու փոքրով:
Դուռ–դրկիցներ, ձեր երես շատ եմ թռեր,
Ես կէրթամ ահա, ինձ հալալ արեք.
Տանտիկիններ, ինչ հաց կըթխեք,
Ձեր Չուկ հիշեցեք.
Ջահելներ, թե որ քեֆ կանեք,
Ձեր Չուկ հիշեցեք.
Քաղքցիք, մնացեք բարով.
Ես կէրթամ կռիվ,կըդառնամ,
Դուք ժիր մնացեք:


Դե ինչ, ես գնում եմ, բայց հույս չունենաք թե մշտական: Ամեն բանն էլ իր ավարտն ունի ու ես էլ եմ վերադառնալու: Վստահ եմ, որ ակումբն առանց ինձ էլ կշարունակի աշխատել ու զարգանալ ու վերադառնալուց հետո իրար հետ քննարկելու դեռ շատ ու շատ բաներ կունենանք: Ակումբի դեռևս կարճ կյանքի ընթացքում հասցրել եմ ձեր մեծ մասին սիրել, բայց մի մասին սիրել եմ ոչ այնքան, որքանի արժանի էիք, մյուս մասին ճանաչել եմ ոչ այնքան, որքան կուզեի ճանաչել: Լավ մնացեք սիրելիներս ու ամենակարևորը, մնացեք ակումբում (դա էլ ինձնից ձեզ խնդրանք): Առաջիկա 1-2 օրերին գուցե դեռ էլ կմտնեմ, բայց հաստատ չգիտեմ: Ամեն դեպքում մինչ նոր տեսություն, հարգելիներս