User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 43 հատից

Թեմա: Մնաք բարով :)

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    78 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Մնաք բարով :)

    Ուզում էի այս թեման բացել ու անկախ ինձնից հիշեցի Սասունցի Դավթից մի հատված
    Ահա այն.

    Ո՜վ քուրեր, ինձ քուրութուն եք արե,
    Կացե՜ք բարով, կացե՜ք բարով.
    Ով մերեր, ինձ մերութուն եք արե,
    Կացե՜ ք բարով, կացե՜ք բարով.
    Բարի դրկիցներ, կացե՜ք բարով,
    Կացե՜ ք բարով մեծ ու փոքրով:
    Դուռ–դրկիցներ, ձեր երես շատ եմ թռեր,
    Ես կէրթամ ահա, ինձ հալալ արեք.
    Տանտիկիններ, ինչ հաց կըթխեք,
    Ձեր Չուկ հիշեցեք.
    Ջահելներ, թե որ քեֆ կանեք,
    Ձեր Չուկ հիշեցեք.
    Քաղքցիք, մնացեք բարով.
    Ես կէրթամ կռիվ,կըդառնամ,
    Դուք ժիր մնացեք:


    Դե ինչ, ես գնում եմ, բայց հույս չունենաք թե մշտական: Ամեն բանն էլ իր ավարտն ունի ու ես էլ եմ վերադառնալու: Վստահ եմ, որ ակումբն առանց ինձ էլ կշարունակի աշխատել ու զարգանալ ու վերադառնալուց հետո իրար հետ քննարկելու դեռ շատ ու շատ բաներ կունենանք: Ակումբի դեռևս կարճ կյանքի ընթացքում հասցրել եմ ձեր մեծ մասին սիրել, բայց մի մասին սիրել եմ ոչ այնքան, որքանի արժանի էիք, մյուս մասին ճանաչել եմ ոչ այնքան, որքան կուզեի ճանաչել: Լավ մնացեք սիրելիներս ու ամենակարևորը, մնացեք ակումբում (դա էլ ինձնից ձեզ խնդրանք): Առաջիկա 1-2 օրերին գուցե դեռ էլ կմտնեմ, բայց հաստատ չգիտեմ: Ամեն դեպքում մինչ նոր տեսություն, հարգելիներս

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #2
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    40
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մնաք բարով :)

    Chuk ջան, բարով գնաս, բարի ծառայություն ու ,կարևորը, բարի վերադարձ: Թող 2 տարին 2 օրվա պես անցնի:
    Բայց շատ արխաին չլնես, թե գնացիր ֆօրումից պրծար , մեկ ել տեսար մի օր սաղ ֆօրումը հայտնվեց ձեր КПП-ի դեմը

  3. #3
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մնաք բարով :)

    Մեջբերում Chuk-ի խոսքերից
    Ուզում էի այս թեման բացել ու անկախ ինձնից հիշեցի Սասունցի Դավթից մի հատված
    Ապրես, լավն էր։
    Քեզ բարի ծառայություն եմ ցանկանում։ Էլ ժամանակ մի կորցրու, շուտ գնա, շուտ արի ու հիշիր, որ այս ֆորումում լի՜քը մարդիկ կան, որոնք անհամբեր սպասում են վերադաձիդ։

    Մինչ նոր հանդիպում։

  4. #4
    Dangereuse Lionne_en_Chasse-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2006
    Հասցե
    Quelque part dans le monde
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մնաք բարով :)

    Չուկ ջան անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ ...Հիշի´ր, մենք քեզ հետ ենք
    Առայժմ !
    Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...

  5. #5
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    40
    Գրառումներ
    477
    Բլոգի գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մնաք բարով :)

    Բարի ճանապարհ քեզ Chuk ջան։ Բարով ծառայես, բարով հետ գաս։ Մենք էլ ակումբում կմնանք։ Ուրիշ գնալու տեղ չունենք

    -Սահակ

  6. #6
    տենց :) Intel-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    142
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մնաք բարով :)

    Հաջող Արտակ, մաղթում եմ որ ամեն ինչ լավ անցնի:

  7. #7
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մնաք բարով :)

    Միայն կարող եմ միիանալ բոլոր ասված խոսքերին և հաստատել,
    Բարի ծառայություն բարի վերադարձ, անձամբ ես քեզ միշտ կհիշեմ ու կսպասեմ

  8. #8
    ի՞նչ Anul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    31
    Գրառումներ
    483
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մնաք բարով :)

    բարի ծառայություին Chuk ջան
    ճիշտ է, չնայած նրան, որ ես դեռ այսպես ասած պատանի անդամ եմ այս ֆոռումում, բայց արդեն հասցրեցի այստեղ բոլորին սիրել, ինչի համար պարտական եմ քեզ
    դա էլ կանցնի....... (վերջին գրառում 2009թ)
    դա էլ անցավ 2018թ

  9. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,139
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    35 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մնաք բարով :)

    Չուկ ջան.........
    մի խոսքով, բարի ծառայությունդ: Գնում ես հայրենիքիդ ծառայելու, պիտի ուրախանաս:
    Համ էլ մենք քեզ կկարոտենք:

  10. #10
    Մշտական անդամ Sosoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.04.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    217
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մնաք բարով :)

    Բարի ճանապարհ, ցանկանում եմ անփորցանք ծառայություն և բարի վերադարձ:

  11. #11
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մնաք բարով :)

    քեզ շատ ենք կարոտելու...արդեն կարոտում ենք...
    բայց էլ չեմ լացելու , ճանապարհի վրա չի կարելի...շատ բան ասել եմ արդեն, ավելացնեմ, որ ամեն կերպ կաշխատեմ խնդրանքդ կատաել...

  12. #12
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    29
    Գրառումներ
    5,719
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մնաք բարով :)

    Հաջող Ադմին ջան,Քեզ ցանկանում եմ Ուրախ ծառայություն ու Բարի վերադարձ

  13. #13
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,399
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մնաք բարով :)

    Բարի ճանապարհ քեզ, Chuk։ Անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ։ Թող այս երկու տարիները շատ արագ ու թեթև անցնեն։
    Քեզ կկարոտենք ու անհամբեր կսպասենք վերադարձիդ։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  14. #14
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,226
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    26 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մնաք բարով :)

    Վերջը եկավ, էլի, էս օրը...
    Բայց ինչ շուտ եկավ։ Ընդամենը մոտ կես տարի առաջ դրա մասին խոսելիս այնքան հեռավոր էր թվում…
    Ախր ֆորումն առանց քեզ հաստատ էլ առաջվանը չի լինի։ Շատ կկարոտենք քո գրառումները՝ ինչպես լուրջ, այնպես էլ դատարկացնդաբանական։ Որ գնաս, բա էլ ու՞մ գրառումների հետ պիտի անընդհատ «լրիվ համաձայն» լինեմ։
    Լավ, հերիք է փնթփնթամ, բայց ամպագորգոռ խոսքեր էլ չեմ ուզում ասել, դու առանց այդ էլ գիտես, թե քեզ ինչքան ենք սիրում ու հարգում, և որ անհամբեր սպասելու ենք քո վերադարձին։
    Դե, մենք էլ կաշխատենք քո հիմնած ու մեզ բոլորիս համար արդեն այսքան հարազատ դարձած ֆորումի պատիվը բարձր պահել ու զարգացնել, որ երբ վերադառնաս, կարողանանք բաց ճակատով ու մաքուր խղճով երեսիդ նայել։ Դե, քեզ նման հաստատ ոչ ոք չի կարող հետևել, դա բոլորս էլ գիտենք, բայց դե պիտի ձեռքներիցս եկածն անենք։
    Էհ, էլ ի՞նչ ասեմ, ինչպես արդեն շատերն ասել են, թող այս երկու տարին և՛ քեզ համար, և՛ քեզնից հեռու գտնվող ու քեզ սիրող ու սպասող մարդկանց համար հնարավորինս արագ ու աննկատ անցնի։ Թող այն դժվարությունները, որ այսպես թե այնպես լինելու են այս ընթացքում, քո կողմից հաջողությամբ հաղթահարվեն, իսկ դրանց միակ հետևանքը թող քո առավել հասուն ու բանիմաց դառնալը լինի։

    Բանակում եղած ժամանակ էլ, եթե նեղն ընկնես, ծանր կամ հուսահատ վիճակում լինես (աստված չանի, իհարկե), այդ պահերին փորձիր հիշել, որ քեզ շատ ենք սիրում ու գնահատում (էլ հերթով չթվարկեմ, թե ինչերի համար)։

    Հա, քիչ էր մնում մոռանայի, մի հատ էլ քույրական խրատ տամ. հանկարծ չսկսես ծխել։ Չես ծխի, չէ՞։

    Դե, քեզ լավ կնայես։
    Մենք քեզ շատ կկարոտենք։
    Գնաս բարով ու վերադառնաս բարով։

    P.S. Տեսար, չէ՞, վերջը չկարողացա, էլի, առանց ամպագորգոռ խոսքերի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. #15
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,371
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Մնաք բարով :)

    Արտ կարճ կգրեմ, ինքդ էլ ամեն ինչ գիտես…

    Ցանկանում եմ բարի ծառայություն… ու բարի վերադարձ։ Մենք միշտ քեզ հետ ենք, քո կողքին։ Գիտեմ կասես, որ բանակում էլ պրծում չկա… Բոլորի ու իմ տեղը կպատասխանեմ… «Չկա…»

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բարով կառավարեք, նոր մոդերատորներ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 228
    Վերջինը: 06.06.2018, 01:44
  2. Մնաս բարով, մայրիկ
    Հեղինակ՝ Dorian, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 08.04.2009, 05:13
  3. Մնաս բարով 2007
    Հեղինակ՝ Լեո, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 20
    Վերջինը: 31.12.2007, 20:37

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •