Camilla-ի խոսքերից
Իրենց երկրում տնտեսական վիճակի հետ ծանոթ չեմ, բայց կարծում եմ, պատճառն այն է, որ երբ երկրում աղքատության ու գործազրկության բարձր մակարդակ է, երկրում չկա ռեալ գործող տնտեսություն , բիզնես, որից գոյացած հարկերը պետական եկամուտներ ձևավորեն, առաջանում է բյուջեի դեֆիցիտ, այսինքն փող չի լինում պետ աշխատավարձ վճարելու,թոշակ, նպաստ և այլ պետական ծախսեր անելու…
Այդ դեպքում պետությունը փող է տպում ուղղակի, և դրանով է վճարում աշխատավարձ, թոշակ և այլն...
Ինֆլացիան առաջանում է այն դեպքում, երբ բնակչության մոտ եղած փողը գերազանցում է նույն տնտեսությունում առկա ապրանքների քանակը… Այսինքն, եթե շատ մարդ կա, ով փող ունի, բայց ապրանքները քիչ են, սկսում է ապրանքների գինը բարձրանալ…
Այս դեպքում, քանի որ բնակչության եկամուտները ձևավորվում են ոչ թե կատարված աշխատանքների, արտադրված ապրանքների, ծառայությունների դիմաց, այլ պետության կողմից ուղղակի բաժանված փողերով, առաջանում է հսակայակ ինֆլացիա…
Իսկ պետությունը ստիպված է լինում ամեն հաջորդ անգամ ավելի ու ավելի շատ փող տպի, որ կարողանա արդեն բարձրացած գների դեպքում ապահովել նույն ծախսերի մակարդակը
Էջանիշներ