Շնորհակալ եմ Camilla-ից` հետաքրքիր տեղեկության համար, այս ֆոտոպատմությունը վերցրել եմ trinixy.ru կայքից: Եվ այսպես:
Թվերը չեմ շփոթել Ճգնաժամ ասելով` հիմա անմիջապես պատկերացնում ենք ԱՄՆ, դոլլար, Եվրոպա, եվրո և այլն: Բայց իրական ճգնաժամի մասին պատկերացում կազմելու համար պետք է ուսումնասիրել Զիմբաբվեի` վերջին 8 տարիների ֆինանսական պատմությունը, այդ դա ուղղակի հրաշք է: Հենց սկզբից տեղեկացնենք, որ այստեղ գործազրկության մակարդակը 80 տոկոս է, իսկ ինֆլյացիան այս տարի կազմել է 231 միլիոն տոկոս: Կրկնում եմ` ինֆլյացիան կազմել է տարեկան 231 000 000 տոկոս: Դիտենք նկարները?
Ահա մուրացկան անցած տարվա դեկտեմբերին երեխան մանր փող է ստանում` 200 հազարանոց զիմբաբվեական դոլարներ (հետագայում ուղղակի` Z դոլլար):
Փոքրի միլիոնատերը: Մի թղթադրամը արժե մոտ 10 ցենտ:
Դեկտեմբերի 22-ին երկրում հայտնվեցին 500 հազարանոց Z դոլլարներ:
Հետո` 750 հազարանոց:
Հունվարի կեսերին` 10 միլիոնանոց:
Մի բառով` մուլտիմիլիոնատերը:
Ներքևի դոլարանոցը 10 անգամ ավելի թանկ արժե, քան վերևինը:
Մուրացկան երեխաները` փետրվարին:
Տեղական միլիարդատերերը:
Այս ճամպրուկում ընդամենը 2000 ամերիկյան դոլար է:
Մարտին մարդիկ այսպես էին գնում խանութ:
100 դոլարանոց տրցակ:
Ապրիլին կառավարությունն ասած` հերն էլ անիծած, ու տպեց 50 միլիոնանոց թղթադրամ:
Իսկ ապրիլին` 250:
Այդ ժամանակ մի շապիկն արժեր գրեթե 3 միլիարդ:
Մայիսի կեսերից ի հայտ եկան կես միլիարդանոցները:
Հունիսին`25 և 50 միլիարդանոցները:
Հուլիսին` 100:
Իսկ ինչ կարելի էր գնել 100 միլիարդով? Դե, ասենք, երեք հատ ձու
![]()
Էջանիշներ