Գաղթական ջան, հարցն այնքան հեշտ ու հանգիստ լուծվող չի, ինչքան կարող է թվալ կողքից նայող շատերին: Նախ ասեմ, որ ՀԱԵ-ն երբեք էլ պասսիվ դիտորդի դերում չի եղել, ոչ էլ ձեռքերը ծալած նստել է: Երբեմն այն տպավորությունն է ստեղծվում, որ կարծես շատ-շատերն օր ու գիշեր այս դարդով են տապակվում, իսկ գլխավոր շահագրգիռ կողմը (կամ թեկուզ կողմերից մեկը)` Մայր Աթոռը, էշի ականջում քնել է և միայն երբեմն-երբեմն ինչ-որ ալարկոտ քայլեր է ձեռնարկում, հետո նորից մոռացության մատնում: Նման բան չկա: Հենց ի սկզբանե Մայր Աթոռն ակտիվորեն կատարել և կատարում է բոլոր հնարավոր քայլերը` հարցին ճիշտ և արդարացի հանգուցալուծում տալու համար: Ցավոք սրտի ես շատ հարցեր չեմ կարող բարձրաձայնել. նախ այդ իրավասությունը չունեմ, և երկրորդ` գործընթացի մի ոլորտում տարվող աշխատանքի մասին շեփորահարելը կարող է վնասել մեկ այլ ոլորտում տարվողին, իսկ արդյունքում կտուժի ողջ գործընթացը: Ես ստիպված եմ խիստ մեծ զգուշությամբ կատարել ցանկացած արտահայտություն, քանի որ չես կարող ասել, թե որ բառը որտեղ ինչ արձագանք կամ հետևանք կարող է ունենալ: Ասում եք մատ թափ տալ Վրաց Եկեղեցու վրա. ասեմ, որ դա իրենից որևէ խնդիր չի ներկայացնում: Կարող ենք օրումեջ մեկը մեկից թունդ արտահայտություններ ու ամպագորգոռ հայտարարություններ հնչեցնել, բայց հազիվ թե մեր <քաղցր> խոսքերից Իլյա պատրիարքի կամ հայր Տարիելի ականջները կարմրեն: Մայր Աթոռում նստած հոխորտալը որևէ խնդիր չի ներկայացնում, այլ հարց է, թե ինչ անդրադարձ կունենա դա Վրաստանում ապրող մեր հայրենակիցների վրա, ովքեր հայ-վրացական հարաբերություններում տարատեսակ փոփոխությունների հետևանքների առաջին կրողները կլինեն: Իսկ վարց պատրիարքարանը և բարձրագույն հոգևորականությունը չի էլ ժխտում այն փաստը, որ կատարվում է անարդարություն: Ամեն անգամ հարցի լրջության խիստ մեծ ըմբռնողականություն է ցուցաբերվում, տարատեսակ բլա-բլաներ, բայց արդյունքը նույնն է: Մոտավորապես այն պատասխանն է հնչում, որ հայր տարիելներին վերահսկելը պրոբլեմատիկ հարց է: Մենք իհարկե չեինք զլանա ծայրահեղ դեպքում Երուսաղեմի աներես հույների օրը գցելով մի լավ <վերահսկել> նաև հայր տարիելներին, բայց այստեղ իրավիճակը մի փոքր այլ է: Երկրի օրենսդրությունից կառչելու և հարցը օրենքի շրջանակում լուծել չենք կարող, քանի որ տվյալ դեպքում այդպիսին չկա էլ: Իրավաբանական կարգավիճակ չի տրվում մեզ: Միջազգային ատյաննները վաղուց տեղեկացված են հարցին և հրաշալի գիտեն, թե ինչ է կատարվում, բայց կարծում եմ ոչ մեկի համար գաղտնիք չէ միջազգային ատյանների` երկակի ստանդարտներով առաջնորդվելու սովորությունը: Միջեկեղեցական մակարդակներով էլ հարցը լուծել հնարավոր չէ, քանի Վրաց Եկեղեցին 90-ականների կեսերից իրեն դուրս է դրել միջեկեղեցական կառույցներից` ապահովագրվելով նաև այդ հարթություններով իր վրա ազդելու լծակներից: Ուրիշ ելքեր գիտեք, Գաղթական ջան? Առաջարկեք, մեծ սիրով քննարկենք: