Նախ շնորհակալ եմ պատրաստակամության համար:

Ինչ վերաբերում է հարցին. նույն այդ հարցը ես այսօր տվեցի Վիրահայոց թեմի առաջնորդին` Վազգեն Սրբազանին: Անշուշտ պարզ է, որ շատերը կարող են, այպես ասած, ինքնաբուխ կերպով որոշակի քայլեր ձեռնարկել` իրենց հնարավորության սահմաններում, ինչպես դա եղավ մի քանի օր առաջ, երբ հայ բլոգերները ակցիա էին կազմակերպել Վրաստանի դեսպանատան առաջ: Բայց Եկեղեցին ինքը, մանավանդ արդեն կոչն ուղղելուց հետո, պիտի որոշակի կազմակերպչական և կոորդինացիոն աշխատանքներ տանի` գործնական դաշտում որոշակի քայլեր ապահովելու համար: Սրբազանը պատասխանեց, որ արդեն որոշակի ծրարգրեր կան և շատ մոտ ապագայում կսկսեն կյանքի կոչվել: Հենց որ արդեն հստակ ինֆորմացիա ունեցա, անմիջապես կտեղեկացնեմ բոլորիդ:
Էջանիշներ