Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
Նախ շնորհակալ եմ պատրաստակամության համար: Ինչ վերաբերում է հարցին. նույն այդ հարցը ես այսօր տվեցի Վիրահայոց թեմի առաջնորդին` Վազգեն Սրբազանին: Անշուշտ պարզ է, որ շատերը կարող են, այպես ասած, ինքնաբուխ կերպով որոշակի քայլեր ձեռնարկել` իրենց հնարավորության սահմաններում, ինչպես դա եղավ մի քանի օր առաջ, երբ հայ բլոգերները ակցիա էին կազմակերպել Վրաստանի դեսպանատան առաջ: Բայց Եկեղեցին ինքը, մանավանդ արդեն կոչն ուղղելուց հետո, պիտի որոշակի կազմակերպչական և կոորդինացիոն աշխատանքներ տանի` գործնական դաշտում որոշակի քայլեր ապահովելու համար: Սրբազանը պատասխանեց, որ արդեն որոշակի ծրարգրեր կան և շատ մոտ ապագայում կսկսեն կյանքի կոչվել: Հենց որ արդեն հստակ ինֆորմացիա ունեցա, անմիջապես կտեղեկացնեմ բոլորիդ:
Մոնկ ջան,
դուրսա գալիս էդ Գերագույն Խորհրդի Հոգևոր ժողովի ֆունկցիան կայանում էր միայն խնդիրը լսելու ու կոչ ուղղելու մեջ, հ՞ա..
ու միայն վիրահայության թեմի առաջնորդ է, փաստորեն, որ «որոշակի ծրագրեր» պիտի ներկայացնի էդ կոչը լսածներին.. էն էլ դեռ հայտնի չէ, թե երբ է ներկայացնելու..

ես ուղղակի չեմ հասկանում, թե էդ վրացին ով դառավ, որ հիմա էլ ՀԱԵ-ն է էդպես խուսափողական քաղաքականություն վարում նրանց նկատմամբ..
ասենք հա՝ երկու հատ ճանապարհա կապում Հայաստանը Ռուսաստանի հետ՝ չերեզ Վրաստան..
հասկացանք..
բայց ո՞վա ասում Նորաշենի խաթեր համար պաշտոնական պատերազմ հայտարարենք Վրաստանին ու բլիցկրիգով Թիֆլիսը վեկալենք..

է հա բայց ինչի մենակ պատերազմներո՞վ են հարց լուծում..
քաղաքականությունը թող մնա քաղաքագետներին..
թող պաշտոնական մասշտաբով ղեկավարները գրկախառնվեն..
բայց նեուժելի էսօրվա դրությամբ մեր ՀԱԵ-ն, հազար ներողություն արտահայտությանս համար, էդքան մրգի տեր չի, որ ինքն իրանով մի հատ մատ թափ տա Վրաց եկեղեցու վրա ու պաշտոնապես դիմի միջազգային ատյաններ, ու Վրաց եկեղեցուն բարբարոս հայտարարի, թեկուզ և միայն Հայաստանի սահմաններից ներս, ու սպառնա, իր ուլտիմատումը չկատարելու դեպքում, վրացի բարբարոսների հարցը բարձրացնել մի ընդհանուր քրիստոնեական աշխարհի հոգևոր առաջնորդների հանդիպման ժամանակ..

հենա, ինչքան գիտեմ, էդ ուղղափառ եկեղեցիների առաջնորդները հանդիպում են ժամանակ առ ժամանակ ու ինչ-որ խորհուրդներ գումարում..
պաշտոնական Էջմիածինը մի պատվիրակություն ուղարկեր, թող էնտեղ լսելի դարձնեին իրենց ձայնը էդ խորհրդի ժամանակ..

թե չէ էս ինչ էր..
նստեցին, լսեցին, կոչն ուղղեցին ու ամեն մարդ, իր հոգու պարտքը կատարած համարելով, հանգիստ խղճով գնաց հանգստանալու..
ի՞նչ նորությունա ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՀՈՎՎԱՊԵՏԸ Կոչ ուղղի ՀԱԵ հետևորդներին, բայց ոչ մեկ չհասկանա, թե ինքն էդ կոչով ինչ էր ուզում կոչ արած լինել..