User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 27 համարի արդյունքները՝ ընդհանուր 27 հատից

Թեմա: ՀԱԵ կոչը` զորավիգ լինելու վիրահայությանը

  1. #16
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀԱԵ կոչը` զորավիգ լինելու վիրահայությանը

    Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
    Գաղթական ջան, հարցն այնքան հեշտ ու հանգիստ լուծվող չի, ինչքան կարող է թվալ կողքից նայող շատերին:
    Մենք իհարկե չեինք զլանա ծայրահեղ դեպքում Երուսաղեմի աներես հույների օրը գցելով մի լավ <վերահսկել> նաև հայր տարիելներին, բայց այստեղ իրավիճակը մի փոքր այլ է: Երկրի օրենսդրությունից կառչելու և հարցը օրենքի շրջանակում լուծել չենք կարող, քանի որ տվյալ դեպքում այդպիսին չկա էլ: Իրավաբանական կարգավիճակ չի տրվում մեզ: Միջազգային ատյաննները վաղուց տեղեկացված են հարցին և հրաշալի գիտեն, թե ինչ է կատարվում, բայց կարծում եմ ոչ մեկի համար գաղտնիք չէ միջազգային ատյանների` երկակի ստանդարտներով առաջնորդվելու սովորությունը: Միջեկեղեցական մակարդակներով էլ հարցը լուծել հնարավոր չէ, քանի Վրաց Եկեղեցին 90-ականների կեսերից իրեն դուրս է դրել միջեկեղեցական կառույցներից` ապահովագրվելով նաև այդ հարթություններով իր վրա ազդելու լծակներից: Ուրիշ ելքեր գիտեք, Գաղթական ջան? Առաջարկեք, մեծ սիրով քննարկենք:
    Այս մասը ամենա հեատքրիրն է ,խնդիրը նրանում է որ հարկավոր է դաս տալ ,աշխարհիկ մարդը շատ բաներից տեղյակ չէ :Հարկավոր պատմությունից սովորել , Մոնկը հավանաբար հիշում է 325 թվականի տիեզերական ժողովի մանրամասները ,որին ներկա էին հայ և իրանական եկեղեցիները:
    Ինչպես վերաբերվեցին մեր ներկայացուցիչներին այդ ժողովի ժամանակ , եթե մենք այդ ժամանակ ճիշտ պատասխանեինք ապա շատ հարցեր կրոնական դաշտում այլ լուծումներ կստանաին:
    Կիսատ պռատ մոտեցումներով խնդիրը չի լուծվի, «գիտակցությունը ծնում է ուժ ուժը ծնում է իրավունք» : Բարձրագույն դասը պետք է գիտակցի ,որ ինքը նահանջելու տեղ չունի և իր պասիվ դիրքորոշումը լավ հենարան է վրաստանում մեր հախից գալու համար:Մեր արմարը մեր եկեղեցու մեջ է ,մեք սկզբից եկեղեցի ենք կառուցել հետո տուն:
    Բատոնո Բատոնչիկները տունը խլել են ,«ոսկին մեր հոր կոտով են չափում» ,իսկ մենք ռեվերանսներ ենք անում ,թե կարող է բան պատահի :Ինչ պետք է պատահի ,«բոլորը իրենց բախտից են դժգոհու,ոչ մեկը չի ասում որ խելք չունի»:Պատահել վերջացել է, 1 մլն հայությունից կեսն էլ չի մնացել, այդ երկու վանք ու եկեղեցին էլ տանք ու պրծնենք :
    Հանկարծ վրացիներին չնեղացնենք ,«կարող է բան պատահի» միտքը իր փորձա ժամկերը անցել է 1988 թվականին Բաքվում :
    Վրացիների թույլ տվությամբ ենք շնչում ,արտաշնչում, ճանապարհ չեն տալիս, միակ քրիստոնեա հարեվաններն են չգիտեմ էլ ինչ:
    «գիտակցությունը ծնում է ուժ ուժը ծնում է իրավունք» վերջացավ գնաց:
    Վերջին խմբագրող՝ Մեղապարտ: 04.12.2008, 19:38:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  2. #17
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀԱԵ կոչը` զորավիգ լինելու վիրահայությանը

    Մեջբերում Մեղապարտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս մասը ամենա հեատքրիրն է ,խնդիրը նրանում է որ հարկավոր է դաս տալ ,աշխարհիկ մարդը շատ բաներից տեղյակ չէ :Հարկավոր պատմությունից սովորել , Մոնկը հավանաբար հիշում է 325 թվականի տիեզերական ժողովի մանրամասները ,որին ներկա էին հայ և իրանական եկեղեցիները:
    Ինչպես վերաբերվեցին մեր ներկայացուցիչներին այդ ժողովի ժամանակ , եթե մենք այդ ժամանակ ճիշտ պատասխանեինք ապա շատ հարցեր կրոնական դաշտում այլ լուծումներ կստանաին:
    Կիսատ պռատ մոտեցումներով խնդիրը չի լուծվի, «գիտակցությունը ծնում է ուժ ուժը ծնում է իրավունք» : Բարձրագույն դասը պետք է գիտակցի ,որ ինքը նահանջելու տեղ չունի և իր պասիվ դիրքորոշումը լավ հենարան է վրաստանում մեր հախից գալու համար:Մեր արմարը մեր եկեղեցու մեջ է ,մեք սկզբից եկեղեցի ենք կառուցել հետո տուն:
    Բատոնո Բատոնչիկները տունը խլել են ,«ոսկին մեր հոր կոտով են չափում» ,իսկ մենք ռեվերանսներ ենք անում ,թե կարող է բան պատահի :Ինչ պետք է պատահի ,«բոլորը իրենց բախտից են դժգոհու,ոչ մեկը չի ասում որ խելք չունի»:Պատահել վերջացել է, 1 մլն հայությունից կեսն էլ չի մնացել, այդ երկու վանք ու եկեղեցին էլ տանք ու պրծնենք :
    Հանկարծ վրացիներին չնեղացնենք ,«կարող է բան պատահի» միտքը իր փորձա ժամկերը անցել է 1988 թվականին Բաքվում :
    Վրացիների թույլ տվությամբ ենք շնչում ,արտաշնչում, ճանապարհ չեն տալիս, միակ քրիստոնեա հարեվաններն են չգիտեմ էլ ինչ:
    «գիտակցությունը ծնում է ուժ ուժը ծնում է իրավունք» վերջացավ գնաց:
    Վանական ջան, լիովին ճիշտ ես: Հերիք եղավ, վրացիներից մի ինչ-որ ճանապարհի պատճառով կախված մնանք: Եթե մենք մեզ չհարգենք, ուրիշը հաստատ չի հարգի:

  3. #18
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀԱԵ կոչը` զորավիգ լինելու վիրահայությանը

    Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
    Նման բան չկա: Հենց ի սկզբանե Մայր Աթոռն ակտիվորեն կատարել և կատարում է բոլոր հնարավոր քայլերը` հարցին ճիշտ և արդարացի հանգուցալուծում տալու համար: Ցավոք սրտի ես շատ հարցեր չեմ կարող բարձրաձայնել. նախ այդ իրավասությունը չունեմ, և երկրորդ` գործընթացի մի ոլորտում տարվող աշխատանքի մասին շեփորահարելը կարող է վնասել մեկ այլ ոլորտում տարվողին, իսկ արդյունքում կտուժի ողջ գործընթացը:
    Մոնկ ջան,
    անցյալում էլ եմ ես առիթներ ունեցել, այլ ֆորումներում, քեզ հետ, տարբեր թեմաների շուրջ, զրուցել, և անկեղծությունդ կասկածի տակ դնելու առիթ չունեմ..
    բայց ամբողջ հարցը նրանում է, որ քո նշած գործընթացների արդյունքը դեռևս իրեն զգացնել չի տալիս..
    իսկ ոտնջգությունները շարունակվում են ու շարունակվում..
    Մայր Աթոռ Ս.Էջմիածինը, ինչ խոսք, գուցե և անհանգստացած է և փորձում է ինչ-որ բան անել..
    բայց իմ ասածն այն է, որ անհրաժեշտ է գործել ավելի անվախ ու կտրուկ..
    ինձ՝ որպես ՀԱԵ հետևորդի մոտ խիստ վրդովմունք է առաջացնում այն հանգամանքը, որ ՀԱԵ (ճիշտ նույնը՝ ողջ Հայ Ազգի) Սրբությունները անարգանքի են ենթարկվում իսկ այդ սրբությունների անմիջական և իրավասու պաշտպանը՝ ՀԱԵ-ն, կտրուկ գործողությունների փոխարեն, ինչ-որ ոչինչ չասող կոչեր է անում բոլոր իր հետևորդներին, այդ թվում և ինձ..


    Ասում եք մատ թափ տալ Վրաց Եկեղեցու վրա. ասեմ, որ դա իրենից որևէ խնդիր չի ներկայացնում: Կարող ենք օրումեջ մեկը մեկից թունդ արտահայտություններ ու ամպագորգոռ հայտարարություններ հնչեցնել, բայց հազիվ թե մեր <քաղցր> խոսքերից Իլյա պատրիարքի կամ հայր Տարիելի ականջները կարմրեն: Մայր Աթոռում նստած հոխորտալը որևէ խնդիր չի ներկայացնում, այլ հարց է, թե ինչ անդրադարձ կունենա դա Վրաստանում ապրող մեր հայրենակիցների վրա, ովքեր հայ-վրացական հարաբերություններում տարատեսակ փոփոխությունների հետևանքների առաջին կրողները կլինեն:
    Վիրահայությունը, համոզված եմ, ընդունակ է պաշտպանել ինքն իրեն, եթե դրա հարկը լինի..
    օգնության կարիք էլ, եթե հանկարծ լինի, մեկ հոգի չէ ով կարձագանքի Հայաստան աշխարհից կամ Սփյուռքահայությունից..
    բայց դրա կարիքը չի կարող լինել, եթե սույն «պայքարը» չտեղափոխվի քաղաքական դաշտ..
    կան հարցեր, որոնց պետք է ընթացք տա ողջ Հայությունը ի դեմս որևէ ոչ-համայն ազգը կամ պետությունը ներկայացնող ուժի..
    պարզ օրինակ՝ Եղեռնը..
    այստեղ ՀՀ-ն ինքը չի կարող, և պետք էլ չի, որ Թուրքիայի հետ առերես քաղաքական պայքար մղի..
    դրա համար կա Սփյուռքահայությունը..
    սա, այսպես ասած, Հայության ներկայացուցիչ է, բայց ամենևին ՀՀ չէ..
    և պաշտոնական Թուրքիան իրավունք էլ չունի բացահայտ ՀՀ-ից «նեղանալու», թե էս ինչ եք անում, ախր ասում էինք չէ՝ բերեք բարի դրացիներ լինենք..

    հիմա էլ Վրաստանում Հայ Եկեղեցիների հարցը..
    այստեղ էլ բոլորովին պարտադիր չէ, որ ՀՀ-ն պաշտոնական բողոք ներկայացնի ՎՀ-ին և հարաբերություններ խզի..
    բայց եթե պայքարի ողջ թափը իր վրա վերցնի ՀԱԵ-ն, Վրաստանի իշխանությունները ամենևին առիթ չեն կարողանա հորինել, որ այդ ընդհանուր ֆոնի վրա սկսեն նեղացնել վիրահայությանը..


    Իսկ վարց պատրիարքարանը և բարձրագույն հոգևորականությունը չի էլ ժխտում այն փաստը, որ կատարվում է անարդարություն: Ամեն անգամ հարցի լրջության խիստ մեծ ըմբռնողականություն է ցուցաբերվում, տարատեսակ բլա-բլաներ, բայց արդյունքը նույնն է: Մոտավորապես այն պատասխանն է հնչում, որ հայր տարիելներին վերահսկելը պրոբլեմատիկ հարց է:
    է իրենք կարող են ինչպես ուզեն պատասխանեն..
    բայց արդյո՞ք այդ պատասխանը բավարարում է ՀԱԵ առաջ քաշած հարցը, թե ոչ..
    ամբողջ խնդիրը սրանում պետք է լինի..
    ճիշտն ասած՝ ես չգիտեմ, թե ինչպես են պատժում իրենց սահմաններն անցած հոգևորականներին, բայց ինչ-որ միջոցներ պետք է չէ, որ լինեն..
    ու հիմա ի՞նչ է նշանակում, թե Վրաց եկեղեցին չի կարող վերահսկել հայրտարիելներին ու դրա նմաններին..
    դժվար թե Վրաց եկեղեցին այդքան անզօր լինի իր հոգևոր սպասարկողների հարցում..
    ուրեմն՝ ՀԱԵ-ն է թույլ հարցադրում արել..
    պետք է ողջ խստությամբ պահանջել..
    ինչ-որ պայմաններ ներկայացնել..
    հարկ եղած դեպքում սպառնալ հենց ինքը հայրտարիելին ու դրա նմաններին..


    Միջազգային ատյաննները վաղուց տեղեկացված են հարցին և հրաշալի գիտեն, թե ինչ է կատարվում, բայց կարծում եմ ոչ մեկի համար գաղտնիք չէ միջազգային ատյանների` երկակի ստանդարտներով առաջնորդվելու սովորությունը:
    ես, ճիշտն ասած, չգիտեմ, թե ինչ միջազգային ատյաններ են էդպես հրաշալի տեղեկացված ու երկակի ստանդարտներ գործածում մեր ու վրացիների հարցում, բայց էդ ատյաններին, ըստ իս, ոչ թե պարզապես տեղեկացնել է պետք, այլ կոնկրետ քայլեր է պետք ձեռնարկել..
    ասենք՝ եթե Վրաց եկեղեցին հենց էդպես էլ հայտարարում է, թե ինքը չի կարող վերահսկել հայրտարիելներին, ու դրա համար Հայոց Սրբավայրերի պղծման հեղինակը չի կարող լինել ողջ եկեղեցին, ուրեմն պետք է այդ հայրտարիելին պարզապես կանչել դատարան..
    սկզբից՝ ասենք Վրացական.. քանի որ նա Վրաստանի քաղաքացի է հավանաբար..
    հետո հայտարարել, թե այդ արդյունքը մեզ չբավարարեց ու դիմել միջազգային դատարան..
    էստեղ ի՞նչ երկակի ստանդարտ կարող է լինել..
    թե՞ ՀԱԵ-ն չի կարողանա մի կարգին Հայ իրավաբան վարձել, որը պատվով ներկայացնի մեզ բոլորիս այդ դատի ժամանակ..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  4. #19
    Վարդան may-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.08.2007
    Գրառումներ
    256
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀԱԵ կոչը` զորավիգ լինելու վիրահայությանը

    Վրացական պատրիարքարանը դատապարտում է Հայր Տարիել գործողությունները



    Վրացական պատրիարքարանին առընթեր միջկրոնական հարաբերությունների կենտրոնի ղեկավար Լեյլա Ջոջելավան նոյեմբերի 26-ին պատրիարքարանում Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, Սամցխե-Ջավախքի թեմի առանորդական փոխանորդ Բաբկեն աբեղա Սալբիյանի եւ Վրաստանի հայերի միության փոխնախագահ, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդյանի մասնակցությամբ կայացած քննարկմանն ընդգծել է, որ եկեղեցին հայկական է, եւ հարեւան եկեղեցու հոգեւորականն իրավունք չունի իր գործողություններով ոչնչացնել պատմամշակութային արժեքները: Վան Բայբուրդյանն "Արմենպրեսի" հետ զրույցում ասաց,որ Վրացական եկեղեցին ունի հստակ դիրքորոշում, որ Վրաստանի տարածքում գոյություն ունեցող բոլոր հուշարձանները, անկախ ծագումից, վրացական արժեքներ են, իրենց սեփականությունը: Այս կամ այն հուշարձանը կրոնական տվյալ հանրությանը հանձնելու համար նախ պետք է դրա համար անհրաժեշտ իրավական հիմքեր ստեղծվեն: Հիշեցնենք, որ վիրահայոց թեմում գործում է 30-ից ավելի հայկական եկեղեցի: Թեմին վրացական իշխանություններն առաջարկում էին ձեռք բերել հասարակական կազմակերպության կարգավիճակ: Վրաստանը չի ընդունել "Խղճի ազատության մասին" օրենքը, որով վիրահայոց թեմը կստանա հանրային իրավունքի կարգավիճակ եւ կտնօրինի հայկական եկեղեցիների ճակատագիրը: Իսկ հասարակական կազմակերպության կարգավիճակ ունենալու դեպքում վիճարկելի կլինի սեփականության իրավունքի հարցը, այնինչ հայկական վեց եկեղեցիների, որոնք, ի դեպ, փակ են, Նորաշեն, Սբ Նշան, Շամխորեցոց Սբ Աստվածածին, Մուղնու Սբ Գեւորգ եւ Սբ Մինաս` Թբիլիսիում, Սբ Նշան` Ախալցխայում, խնդիրը մնում է չլուծված: Վրաստանի իշխանություններն անարձագանք են թողել թեմի բազմաթիվ դիմումներն ու հորդորները եկեղեցիներն իրեն վերադարձնելու վերաբերյալ: Օրենքի ընդունումով Վրաստանում այլ կրոնական համայնքները, այդ թվում` վիրահայոց թեմը, իրավական կարգավիճակ կստանա: Իսկ հոգեւոր ծառայողները կդադարեցնեն հայկական եկեղեցու նկատմամբ ոտնձգությունները:


    http://www.azg.am/AR/news_3495

  5. #20
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀԱԵ կոչը` զորավիգ լինելու վիրահայությանը

    Մեջբերում may-ի խոսքերից Նայել գրառումը
    Վրացական պատրիարքարանը դատապարտում է Հայր Տարիել գործողությունները



    Վրացական պատրիարքարանին առընթեր միջկրոնական հարաբերությունների կենտրոնի ղեկավար Լեյլա Ջոջելավան նոյեմբերի 26-ին պատրիարքարանում Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, Սամցխե-Ջավախքի թեմի առանորդական փոխանորդ Բաբկեն աբեղա Սալբիյանի եւ Վրաստանի հայերի միության փոխնախագահ, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդյանի մասնակցությամբ կայացած քննարկմանն ընդգծել է, որ եկեղեցին հայկական է, եւ հարեւան եկեղեցու հոգեւորականն իրավունք չունի իր գործողություններով ոչնչացնել պատմամշակութային արժեքները: Վան Բայբուրդյանն "Արմենպրեսի" հետ զրույցում ասաց,որ Վրացական եկեղեցին ունի հստակ դիրքորոշում, որ Վրաստանի տարածքում գոյություն ունեցող բոլոր հուշարձանները, անկախ ծագումից, վրացական արժեքներ են, իրենց սեփականությունը: Այս կամ այն հուշարձանը կրոնական տվյալ հանրությանը հանձնելու համար նախ պետք է դրա համար անհրաժեշտ իրավական հիմքեր ստեղծվեն: Հիշեցնենք, որ վիրահայոց թեմում գործում է 30-ից ավելի հայկական եկեղեցի: Թեմին վրացական իշխանություններն առաջարկում էին ձեռք բերել հասարակական կազմակերպության կարգավիճակ: Վրաստանը չի ընդունել "Խղճի ազատության մասին" օրենքը, որով վիրահայոց թեմը կստանա հանրային իրավունքի կարգավիճակ եւ կտնօրինի հայկական եկեղեցիների ճակատագիրը:

    http://www.azg.am/AR/news_3495
    Մենք էլ մի դիրքորոշում ունենք. մեզ է պատկանում, չենք տա
    վրացիները նստեցին գլխներիս

    բացի դա, եթե նույնիսկ ընդունենք, որ իրենց արժեքներն են... ուրեմն էդ ինչ բարբարոս ազգ է, որ սեփական արժեքները պղծում է

    Մոնկ ջան, ես էլ էի ուզում ասել, իրոք, կոչը չհասկացվեց. դե եղան բողոքի ակցիաներ, բայց արդյունք չեմ տեսնում, եթե եկեղեցին կոշտ դիրքորոշում չորդեգրի, ցանկացած բողոք անիմաստ է լինելու: Թող եկեղեցին հայտարարի, որ հայ ազգը պատասխան է պահանջում դրանց արածների համար, իսկ որպես ապացույց, կսկսվեն բողոքի շարունակական ակցիաներ
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  6. #21
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀԱԵ կոչը` զորավիգ լինելու վիրահայությանը

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    համալսարանի ուսանողներն են արել...
    ոչ միայն համալսարանի.. ժողից էլ են եղել, էն էլ ես ուշ իմացա ցւըցի մասին

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Վահե Սարգսյանը Նիկոլ Աղբալյան երիտասարդական կազմակերպության Վահեն ա? /ՀՅԴ/
    ուհու, ինքն ա /բայց ինչքան գիտեմ արդեն իրա հին պատոին չի/
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

  7. #22
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀԱԵ կոչը` զորավիգ լինելու վիրահայությանը

    Մեջբերում Belle-ի խոսքերից Նայել գրառումը
    ոչ միայն համալսարանի.. ժողից էլ են եղել, էն էլ ես ուշ իմացա ցւըցի մասին


    ուհու, ինքն ա /բայց ինչքան գիտեմ արդեն իրա հին պատոին չի/
    ներողություն, «պատո»-ն ի՞նչ է Կարո՞ղ է «պաշտոն»
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  8. #23
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀԱԵ կոչը` զորավիգ լինելու վիրահայությանը

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    ներողություն, «պատո»-ն ի՞նչ է Կարո՞ղ է «պաշտոն»
    ագա
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

  9. #24
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀԱԵ կոչը` զորավիգ լինելու վիրահայությանը

    Մեջբերում may-ի խոսքերից Նայել գրառումը
    Վան Բայբուրդյանն "Արմենպրեսի" հետ զրույցում ասաց,որ Վրացական եկեղեցին ունի հստակ դիրքորոշում, որ Վրաստանի տարածքում գոյություն ունեցող բոլոր հուշարձանները, անկախ ծագումից, վրացական արժեքներ են, իրենց սեփականությունը: :
    Հիշեցնենք, որ վիրահայոց թեմում գործում է 30-ից ավելի հայկական եկեղեցի: Թեմին վրացական իշխանություններն առաջարկում էին ձեռք բերել հասարակական կազմակերպության կարգավիճակ: Վրաստանը չի ընդունել "Խղճի ազատության մասին" օրենքը, որով վիրահայոց թեմը կստանա հանրային իրավունքի կարգավիճակ եւ կտնօրինի հայկական եկեղեցիների ճակատագիրը:
    Իսկ հասարակական կազմակերպության կարգավիճակ ունենալու դեպքում վիճարկելի կլինի սեփականության իրավունքի հարցը, այնինչ հայկական վեց եկեղեցիների, որոնք, ի դեպ, փակ են, Նորաշեն, Սբ Նշան, Շամխորեցոց Սբ Աստվածածին, Մուղնու Սբ Գեւորգ եւ Սբ Մինաս` Թբիլիսիում, Սբ Նշան` Ախալցխայում, խնդիրը մնում է չլուծված: Վրաստանի իշխանություններն անարձագանք են թողել թեմի բազմաթիվ դիմումներն ու հորդորները եկեղեցիներն իրեն վերադարձնելու վերաբերյալ: Օրենքի ընդունումով Վրաստանում այլ կրոնական համայնքները, այդ թվում` վիրահայոց թեմը, իրավական կարգավիճակ կստանա: Իսկ հոգեւոր ծառայողները կդադարեցնեն հայկական եկեղեցու նկատմամբ ոտնձգությունները:
    Ընդգծումները շատ պարզ ցույց են տալի որ իրոք մեր քաղաքական և հոգևոր առաջնորդ ները «քնած են էշի ականջին»:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  10. #25
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀԱԵ կոչը` զորավիգ լինելու վիրահայությանը

    73 տարվա ընդմիջումից հետո երեկ Ս. Նորաշենում հայերը մոմեր վառեցին

    Ֆոտոռեպորտաժ

    http://hetq.am/arm/photostory/1058/1/
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

  11. #26
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀԱԵ կոչը` զորավիգ լինելու վիրահայությանը

    Պատմական ակնարկ Նորաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին

    http://hetq.am/arm/society/8592/

  12. #27
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀԱԵ կոչը` զորավիգ լինելու վիրահայությանը

    Շնորհավոր մեր ազգին այս փոքր հաղթանակի համար
    բայց զգոնությունը կորցնել պետք չի. վրացիները հա էլ ստում են
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞րն է հաջողակ լինելու գաղտնիքը
    Հեղինակ՝ davtyanhasmik, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 18
    Վերջինը: 14.05.2011, 08:02
  2. Ո՞վ է լինելու մեր հաջորդ նախագահը
    Հեղինակ՝ hovohomo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 45
    Վերջինը: 03.12.2010, 08:47
  3. Ով է լինելու ՀՀ հաջորդ վարչապետը
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 13.04.2010, 03:46
  4. Գրառումներ: 1
    Վերջինը: 29.07.2008, 23:58
  5. Հայ Եկեղեցու կոչը ընտրությունների առիթով
    Հեղինակ՝ Monk, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 15.02.2008, 12:56

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •