User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 27 հատից

Թեմա: ՀԱԵ կոչը` զորավիգ լինելու վիրահայությանը

  1. #1
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն ՀԱԵ կոչը` զորավիգ լինելու վիրահայությանը

    ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    Նոյեմբերի 28, 2008թ.

    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց
    Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողով

    Նոյեմբերի 28-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ գումարվեց Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողով:
    Միասնական Տերունական աղոթքից հետո Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներին ողջունեց Ամենայն Հայոց Հայրապետը և իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց ժողովականներին: Նորին Սրբությունը խորհրդի անդամներին ներկայացրեց Հնդկաստան և Հնդիկ Մալանկարա Ուղղափառ Եկեղեցի կատարած Հովվապետական այցերի մանրամասները և տեղեկացրեց Արաբական Միացյալ Էմիրություններ այցի ընթացքում հայ համայնքի և Շարժայի Էմիր Շեյխ Սուլթան բին Մոհամմադ ալ Քասիմիի հետ ունեցած հանդիպումների մասին:
    Ժողովին մասնավոր անդրադարձ կատարվեց Վիրահայոց թեմի խնդիրներին` թեմի իրավաբանական կարգավիճակի, հայկական եկեղեցիների վերադարձման հարցերին և նոյեմբերի 16-ին տեղի ունեցած Թբիլիսիի Նորաշենի Ս. Աստվածածին եկեղեցու նկատմամբ հերթական ոտնձգության և հայկական գերեզմանների պղծման դեպքին: Իրավիճակի մասին զեկույցով հանդես եկավ և մանրամասներ հաղորդեց Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
    Խնդրի շուրջ ծավալված քննարկումներից հետո Նորին Սրբությունը Հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդին և ողջ վիրահայությանը ձեռնարկած քայլերի համար: Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեղեկացրեց ժողովականներին, որ նկատի ունենալով այն, որ Վրաց իշխանությունների և Վրաց Եկեղեցու կողմից որևէ ընդառաջում չի կատարվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիմումներին` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին շարունակելու է այս հարցը մշտապես հանձնել միջազգային հանրության ուշադրությանը` բարի հույսով, որ ներդրված համընդհանուր ջանքերի շնորհիվ բարվոք լուծում կստանան վիրահայության ազգային-եկեղեցական կյանքում առկա խնդիրները:
    Այնուհետև Գերագույն Հոգևոր Խորհուրդը հանդես եկավ կոչով.
    ՙԳերագույն Հոգևոր Խորհուրդը, խորապես մտահոգված Վրաստանում Վիրահայոց թեմի և հայկական եկեղեցիների նկատմամբ դրսևորվող ոտնձգություններով, դատապարտում է քրիստոնեության ոգուն, եղբայր ժողովուրդների բարեկամությանն անհարիր քայլերն ու գործողությունները:
    Գերագույն Հոգևոր Խորհուրդը կոչ է ուղղում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակներին` զորավիգ լինել վիրահայությանը իրենց ջանքերում և նախանձախնդիր պայքարում ի պաշտպանություն հայկական եկեղեցիների և հայրենական իրենց սրբությունների
    ՚:
    Օրակարգում ընդգրկված էին նաև ներեկեղեցական և միջեկեղեցական կյանքին առնչվող այլ հարցեր:
    Ժողովը փակվեց Վեհափառ Հայրապետի ՙՊահպանիչ՚ աղոթքով:
    ###

  2. #2
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀԱԵ կոչը` զորավիգ լինելու վիրահայությանը

    Monk ջան, իսկ ՀԱԵ զավակները գործնականում ինչպե՞ս կարող են զորավիգ լինել վիրահայությանը (Վրաստանում չբնակվողները): Ինչ-որ միջոցառումներ կամ նման բաներ կազմակերպվո՞ւմ են, որոնցում անհրաժեշտ է նրանց մասնակցությունը:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  3. #3
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀԱԵ կոչը` զորավիգ լինելու վիրահայությանը

    Վերջապես արձագանք եղավ..

    ինչո?վ կարող ենք օգնել
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

  4. #4
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀԱԵ կոչը` զորավիգ լինելու վիրահայությանը

    Փառք երկնավորին
    Վերջապես ,ես հասկանում եմ որ մեր ՀԱԵ-ն խուսափում է առճակատումներից սակայն չինովնիկ քրիստոնեաների հետ հարկավոր է խոսել ուժով :
    Պատկերացրեք, ինչ որ մի ապիկար ինձ ծնողիս բռնությամբ պահում է իր մոտ և ես պետք է քաղաքավարության շրջանակներում խոսեմ նրա հետ:
    Աստված թող ինձ ների ,ես կկոտրեմ այդ ապիկարի ձեռքերը:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  5. #5
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀԱԵ կոչը` զորավիգ լինելու վիրահայությանը

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Monk ջան, իսկ ՀԱԵ զավակները գործնականում ինչպե՞ս կարող են զորավիգ լինել վիրահայությանը (Վրաստանում չբնակվողները): Ինչ-որ միջոցառումներ կամ նման բաներ կազմակերպվո՞ւմ են, որոնցում անհրաժեշտ է նրանց մասնակցությունը:
    Մեջբերում Belle-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջապես արձագանք եղավ..

    ինչո?վ կարող ենք օգնել
    Նախ շնորհակալ եմ պատրաստակամության համար: Ինչ վերաբերում է հարցին. նույն այդ հարցը ես այսօր տվեցի Վիրահայոց թեմի առաջնորդին` Վազգեն Սրբազանին: Անշուշտ պարզ է, որ շատերը կարող են, այպես ասած, ինքնաբուխ կերպով որոշակի քայլեր ձեռնարկել` իրենց հնարավորության սահմաններում, ինչպես դա եղավ մի քանի օր առաջ, երբ հայ բլոգերները ակցիա էին կազմակերպել Վրաստանի դեսպանատան առաջ: Բայց Եկեղեցին ինքը, մանավանդ արդեն կոչն ուղղելուց հետո, պիտի որոշակի կազմակերպչական և կոորդինացիոն աշխատանքներ տանի` գործնական դաշտում որոշակի քայլեր ապահովելու համար: Սրբազանը պատասխանեց, որ արդեն որոշակի ծրարգրեր կան և շատ մոտ ապագայում կսկսեն կյանքի կոչվել: Հենց որ արդեն հստակ ինֆորմացիա ունեցա, անմիջապես կտեղեկացնեմ բոլորիդ:

  6. #6
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀԱԵ կոչը` զորավիգ լինելու վիրահայությանը

    Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը

    Շնորհակալություն, սպասում եմ

    Ավելացվել է 1 րոպե անց
    Այստեղ բավական ինֆորմացիա կա այս դեպքերի մասին
    Վերջին խմբագրող՝ Belle: 30.11.2008, 20:19: Պատճառ: Գրառման ավելացում
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

  7. #7
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀԱԵ կոչը` զորավիգ լինելու վիրահայությանը

    Մեջբերում Belle-ի խոսքերից Նայել գրառումը
    աա, Դուք փաստորեն ավելի շատ բան եք ուզում
    դե մինչև խորհրդայնացումը, թե 1828 թիվը /լավ չեմ հիշում/ Թիֆլիսի քաղաքապետերը հայեր են եղել

    Կարդացի հղումները. ինչ էլ լինի, թեկուզ վրացիների անհեռատեսությունից էլ լինի, այս վիճակը ձեռնտու է Ռուսաստանին, քանի որ կարող է կրոնական առումով սրվեն մեր հարաբերությունները ու էլ կարիք էլ չլինի համոզելու մեզ՝ խզել հարաբերությունները: Միայն կրոնական ու ազգային հարթությամբ մի նայեք... մի բան հաստատ է. ոչ թե մենք պիտի շնորհակալ լինենք վրացիներին, որ թույլ են տալիս օգտվել իրենց ճանապարհից, այլ իրենց պիտի վախեցնենք, որ այ կգա մի օր ու չենք օգտագործի, ուրեմն շնորհակալ եղեք դուք մեզանից...սենց բաներ

    բայց եթե սառը դատենք, չենք կարող գնալ առճակատման. հա էլի բողոքենք, վախեցնենք, բայց ուրիշ սահման չունենք
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  8. #8
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀԱԵ կոչը` զորավիգ լինելու վիրահայությանը

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը

    դե էդ ա էլի պահում, թե չէ վաղուց Ջավախքը դե ֆակտո էլ մերը կլիներ
    Վերջին խմբագրող՝ Belle: 02.12.2008, 18:00:
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

  9. #9
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀԱԵ կոչը` զորավիգ լինելու վիրահայությանը

    Նորաշենի վերջին դեպքերի ֆոտոռեպորտաժը`

    http://hetq.am/arm/photostory/1055/1/
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

  10. #10
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀԱԵ կոչը` զորավիգ լինելու վիրահայությանը

    Այսօր ցույց է եղել` ի պաշտմանություն Սբ. Նորաշենի և Վրաստանի այլ հայկանան կոթողների.. մանրամասներ գտնեմ, կտեղադրեմ
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

  11. #11
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀԱԵ կոչը` զորավիգ լինելու վիրահայությանը

    Հայ-վրացական սիրախաղեր Սուրբ Նորաշեն եկեղեցու շուրջ

    Благовест-инфо գործակալության կողմից 28.11.2008 թվագրությամբ հոդվածի համաձայն (հեղինակը վրացի լրագրող Վլադիմիր Սարիշվիլին է) Վրաստանի Պատրիարքարանի Միջկրոնական փոխհարաբերությունների կենտրոնի ղեկավար Լելա Ջեջելավան հայտնել է, որ Թբիլիսիի կենտրոնում գտնվող Սուրբ Նորաշեն եկեղեցու շուրջ ծագած խնդրի վերաբերյալ Վրաստանի Պատրիարքարանում կայացել է երկու Եկեղեցիների հանդիպումը: Հայկական կողմից հանդիպմանը ներկա են գտնել ՀԱԵ Վիրահայոց թեմի եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը, Ջավախքում ՀԱԵ փոխերեց հայր Բաբկենը և Մ. Սահակաշվիլու խորհրդական Վան Բայբուրթը: Վրացական կողմից զրույցին մասնակցել են Զուգդիդիի և Ծաիշայի միտրոպոլիտ Գերասիմ Շարաշենիձեն, Ախալցխայի և Տաո-Կլարջեթի միտրոպոլիտ Թեոդոր Չուաձեն, հայր Թարիել Սիկինչելաշվիլին և ինքը Լելա Ջեջելավան:

    Վրաստանի Պատրիարքարանը և ՀԱԵ-ի Վիրահայոց թեմը հանդիպման արդյունքում համատեղ նամակով դիմել են Վրաստանի Մշակույթի, հուշարձանների պահպանման և սպորտի նախարարությանը, որտեղ արտահայտվում է Սուրբ Նորաշենին` որպես մշակույթի հուշարձանին ուշադրություն դարձնելու, հուշարձանի վիճակը ուսումնասիրելու և Սուրբ Նորաշենի հետ կապված բոլոր աշխատանքների իրականացումը ստանձնելու խնդրանքը:

    Ձեռք բերած պայմանավորվածության համաձայն, մինչև ստեղծված հանձնաժողովը վերջնականապես չորոշի Սուրբ Նորաշենի պատկանելիությունը, այս թեմայի նկատմամբ ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում հայտարարվում է մորատորիում: «Այս առաջարկությունն ընդունելի դարձավ հայկական կողմի համար: Եվ այս ֆոնին մեզ զարմացրեցին Երևանում երեկ տեղի ունեցած իրադարձությունները: Հնարավոր է, որ տեղեկությունը Հայաստանի դեսպանություն չափազանց ուշ է հասել», - հայտարարել է Լելա Ջեջելավան:

    Փաստորեն այս հանդիպման բնույթը և դրանից հետո հրապարակված արդյունքները ցույց են տալիս, որ այն վրացական հերթական ծրագրավորված ակցիան էր, որին հայկական կողմի մասնակցությունը հանդիսացել էր այն բանի ապացույցը, որ ներկայիս Վրաստանի տարածքում ապրող հայության, մասնավորաբար` հոգևոր վերնախավի ներկայացուցիչները ևս համաձայն են Սբ. Նորաշենի` հայկական լինելու փաստը կասկածի տակ առնելուն:

    Թե երբ են Վրաստան կոչվածի հայերը դուրս գալու խավարի միջից և հիշելու, որ իրենք իրականում հայ են և ունեն ազգային արժանապատվություն` դեռ հայտնի չէ: Հայտնի է մի բան, որ այդ խավարում ավելի դյուրին է ազգային խայտառակությունների ծնունդն ու բազմացումը, որոնք, դուրս գալով ասպարեզ, կանաչ լույս են վառում վրացական ազգաստեղծ քաղաքականության առաջ:

    Վահե Սարգսյան
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

  12. #12
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀԱԵ կոչը` զորավիգ լինելու վիրահայությանը

    Մեջբերում Belle-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսօր ցույց է եղել` ի պաշտմանություն Սբ. Նորաշենի և Վրաստանի այլ հայկանան կոթողների.. մանրամասներ գտնեմ, կտեղադրեմ
    համալսարանի ուսանողներն են արել...

    Ավելացվել է 3 րոպե անց
    Վահե Սարգսյանը Նիկոլ Աղբալյան երիտասարդական կազմակերպության Վահեն ա? /ՀՅԴ/
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 04.12.2008, 00:07: Պատճառ: Գրառման ավելացում
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  13. #13
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀԱԵ կոչը` զորավիգ լինելու վիրահայությանը

    Սամվել Կարապետյան. «Եթե մենք ամեն րոպե կարող ենք թքել մեր նախնիների հիշատակին, ավելորդ է զբաղեցնել այս տարածքը»:

    Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավարը ևս համոզված է, որ իսկապես հանցագործություն է կատարվել: Եթե վրացիները չեն պատժում իրենց հանցագործին, ուրեմն միակ ելքը Եվրոպական դատարան դիմելն է. «Դարեր շարունակ մենք արհեստով և արվեստով ենք զբաղվել, հիմա պետք է դատով զբաղվենք: Մեր եկամտի աղբյուրը արվեստն ու առևտուրն է եղել, հիմա դատը կարող է լինել հայ ժողովրդի եկամտի աղբյուրը: Մեր պապերն այնքան են ստեղծել, և մեր հարևաններն այնքան են փչացրել, որ մեզ մի քանի դար հերիք է այդ դատերով ապրելու,- նշում է Սամվել Կարապետյանը և շարունակում,- փեշակը պետք է փոխել, իսկ սրան ու նրան դիմում գրելը` «վարչապետը դիմեց իր կոլեգային, կաթողիկոսը դիմեց պատրիարքին» և այլն, չպիտի դիմենք, պիտի դատենք: Եթե պիտի շարունակենք այն տրամաբանությամբ, որ դատի դեպքում վրացիները կարող է ճանապարհ փակեն և այլն, եթե այդ տրամաբանությամբ 30 հազար քառ. կմ ենք զբաղեցնում երկիր մոլորակի վրա, ապա պետք է տեղ տանք պատիվ ունեցող ազգերին, ովքեր պատվով կարող են ապրել: Եթե մենք ամեն րոպե կարող ենք թքել մեր նախնիների հիշատակին, ավելորդ է զբաղեցնել այս տարածքը»:

    Սամվել Կարապետյանին շատ եմ հարգում: Երանի նման մարդիկ շատ լինեին:

  14. #14
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    4,593
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀԱԵ կոչը` զորավիգ լինելու վիրահայությանը

    Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ շնորհակալ եմ պատրաստակամության համար: Ինչ վերաբերում է հարցին. նույն այդ հարցը ես այսօր տվեցի Վիրահայոց թեմի առաջնորդին` Վազգեն Սրբազանին: Անշուշտ պարզ է, որ շատերը կարող են, այպես ասած, ինքնաբուխ կերպով որոշակի քայլեր ձեռնարկել` իրենց հնարավորության սահմաններում, ինչպես դա եղավ մի քանի օր առաջ, երբ հայ բլոգերները ակցիա էին կազմակերպել Վրաստանի դեսպանատան առաջ: Բայց Եկեղեցին ինքը, մանավանդ արդեն կոչն ուղղելուց հետո, պիտի որոշակի կազմակերպչական և կոորդինացիոն աշխատանքներ տանի` գործնական դաշտում որոշակի քայլեր ապահովելու համար: Սրբազանը պատասխանեց, որ արդեն որոշակի ծրարգրեր կան և շատ մոտ ապագայում կսկսեն կյանքի կոչվել: Հենց որ արդեն հստակ ինֆորմացիա ունեցա, անմիջապես կտեղեկացնեմ բոլորիդ:
    Մոնկ ջան,
    դուրսա գալիս էդ Գերագույն Խորհրդի Հոգևոր ժողովի ֆունկցիան կայանում էր միայն խնդիրը լսելու ու կոչ ուղղելու մեջ, հ՞ա..
    ու միայն վիրահայության թեմի առաջնորդ է, փաստորեն, որ «որոշակի ծրագրեր» պիտի ներկայացնի էդ կոչը լսածներին.. էն էլ դեռ հայտնի չէ, թե երբ է ներկայացնելու..

    ես ուղղակի չեմ հասկանում, թե էդ վրացին ով դառավ, որ հիմա էլ ՀԱԵ-ն է էդպես խուսափողական քաղաքականություն վարում նրանց նկատմամբ..
    ասենք հա՝ երկու հատ ճանապարհա կապում Հայաստանը Ռուսաստանի հետ՝ չերեզ Վրաստան..
    հասկացանք..
    բայց ո՞վա ասում Նորաշենի խաթեր համար պաշտոնական պատերազմ հայտարարենք Վրաստանին ու բլիցկրիգով Թիֆլիսը վեկալենք..

    է հա բայց ինչի մենակ պատերազմներո՞վ են հարց լուծում..
    քաղաքականությունը թող մնա քաղաքագետներին..
    թող պաշտոնական մասշտաբով ղեկավարները գրկախառնվեն..
    բայց նեուժելի էսօրվա դրությամբ մեր ՀԱԵ-ն, հազար ներողություն արտահայտությանս համար, էդքան մրգի տեր չի, որ ինքն իրանով մի հատ մատ թափ տա Վրաց եկեղեցու վրա ու պաշտոնապես դիմի միջազգային ատյաններ, ու Վրաց եկեղեցուն բարբարոս հայտարարի, թեկուզ և միայն Հայաստանի սահմաններից ներս, ու սպառնա, իր ուլտիմատումը չկատարելու դեպքում, վրացի բարբարոսների հարցը բարձրացնել մի ընդհանուր քրիստոնեական աշխարհի հոգևոր առաջնորդների հանդիպման ժամանակ..

    հենա, ինչքան գիտեմ, էդ ուղղափառ եկեղեցիների առաջնորդները հանդիպում են ժամանակ առ ժամանակ ու ինչ-որ խորհուրդներ գումարում..
    պաշտոնական Էջմիածինը մի պատվիրակություն ուղարկեր, թող էնտեղ լսելի դարձնեին իրենց ձայնը էդ խորհրդի ժամանակ..

    թե չէ էս ինչ էր..
    նստեցին, լսեցին, կոչն ուղղեցին ու ամեն մարդ, իր հոգու պարտքը կատարած համարելով, հանգիստ խղճով գնաց հանգստանալու..
    ի՞նչ նորությունա ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՀՈՎՎԱՊԵՏԸ Կոչ ուղղի ՀԱԵ հետևորդներին, բայց ոչ մեկ չհասկանա, թե ինքն էդ կոչով ինչ էր ուզում կոչ արած լինել..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  15. #15
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀԱԵ կոչը` զորավիգ լինելու վիրահայությանը

    Գաղթական ջան, հարցն այնքան հեշտ ու հանգիստ լուծվող չի, ինչքան կարող է թվալ կողքից նայող շատերին: Նախ ասեմ, որ ՀԱԵ-ն երբեք էլ պասսիվ դիտորդի դերում չի եղել, ոչ էլ ձեռքերը ծալած նստել է: Երբեմն այն տպավորությունն է ստեղծվում, որ կարծես շատ-շատերն օր ու գիշեր այս դարդով են տապակվում, իսկ գլխավոր շահագրգիռ կողմը (կամ թեկուզ կողմերից մեկը)` Մայր Աթոռը, էշի ականջում քնել է և միայն երբեմն-երբեմն ինչ-որ ալարկոտ քայլեր է ձեռնարկում, հետո նորից մոռացության մատնում: Նման բան չկա: Հենց ի սկզբանե Մայր Աթոռն ակտիվորեն կատարել և կատարում է բոլոր հնարավոր քայլերը` հարցին ճիշտ և արդարացի հանգուցալուծում տալու համար: Ցավոք սրտի ես շատ հարցեր չեմ կարող բարձրաձայնել. նախ այդ իրավասությունը չունեմ, և երկրորդ` գործընթացի մի ոլորտում տարվող աշխատանքի մասին շեփորահարելը կարող է վնասել մեկ այլ ոլորտում տարվողին, իսկ արդյունքում կտուժի ողջ գործընթացը: Ես ստիպված եմ խիստ մեծ զգուշությամբ կատարել ցանկացած արտահայտություն, քանի որ չես կարող ասել, թե որ բառը որտեղ ինչ արձագանք կամ հետևանք կարող է ունենալ: Ասում եք մատ թափ տալ Վրաց Եկեղեցու վրա. ասեմ, որ դա իրենից որևէ խնդիր չի ներկայացնում: Կարող ենք օրումեջ մեկը մեկից թունդ արտահայտություններ ու ամպագորգոռ հայտարարություններ հնչեցնել, բայց հազիվ թե մեր <քաղցր> խոսքերից Իլյա պատրիարքի կամ հայր Տարիելի ականջները կարմրեն: Մայր Աթոռում նստած հոխորտալը որևէ խնդիր չի ներկայացնում, այլ հարց է, թե ինչ անդրադարձ կունենա դա Վրաստանում ապրող մեր հայրենակիցների վրա, ովքեր հայ-վրացական հարաբերություններում տարատեսակ փոփոխությունների հետևանքների առաջին կրողները կլինեն: Իսկ վարց պատրիարքարանը և բարձրագույն հոգևորականությունը չի էլ ժխտում այն փաստը, որ կատարվում է անարդարություն: Ամեն անգամ հարցի լրջության խիստ մեծ ըմբռնողականություն է ցուցաբերվում, տարատեսակ բլա-բլաներ, բայց արդյունքը նույնն է: Մոտավորապես այն պատասխանն է հնչում, որ հայր տարիելներին վերահսկելը պրոբլեմատիկ հարց է: Մենք իհարկե չեինք զլանա ծայրահեղ դեպքում Երուսաղեմի աներես հույների օրը գցելով մի լավ <վերահսկել> նաև հայր տարիելներին, բայց այստեղ իրավիճակը մի փոքր այլ է: Երկրի օրենսդրությունից կառչելու և հարցը օրենքի շրջանակում լուծել չենք կարող, քանի որ տվյալ դեպքում այդպիսին չկա էլ: Իրավաբանական կարգավիճակ չի տրվում մեզ: Միջազգային ատյաննները վաղուց տեղեկացված են հարցին և հրաշալի գիտեն, թե ինչ է կատարվում, բայց կարծում եմ ոչ մեկի համար գաղտնիք չէ միջազգային ատյանների` երկակի ստանդարտներով առաջնորդվելու սովորությունը: Միջեկեղեցական մակարդակներով էլ հարցը լուծել հնարավոր չէ, քանի Վրաց Եկեղեցին 90-ականների կեսերից իրեն դուրս է դրել միջեկեղեցական կառույցներից` ապահովագրվելով նաև այդ հարթություններով իր վրա ազդելու լծակներից: Ուրիշ ելքեր գիտեք, Գաղթական ջան? Առաջարկեք, մեծ սիրով քննարկենք:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞րն է հաջողակ լինելու գաղտնիքը
    Հեղինակ՝ davtyanhasmik, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 18
    Վերջինը: 14.05.2011, 08:02
  2. Ո՞վ է լինելու մեր հաջորդ նախագահը
    Հեղինակ՝ hovohomo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 45
    Վերջինը: 03.12.2010, 08:47
  3. Ով է լինելու ՀՀ հաջորդ վարչապետը
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 13.04.2010, 03:46
  4. Գրառումներ: 1
    Վերջինը: 29.07.2008, 23:58
  5. Հայ Եկեղեցու կոչը ընտրությունների առիթով
    Հեղինակ՝ Monk, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 15.02.2008, 12:56

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •