Այսօր փակվեց կինը:
Լա~վ անցավ
Չէ, փակման արարողությունն ինքը շատ անկազմակերպ էր, բայց քանի որ փառատոնը կամերային-ընտանեկան բնույթի էր, ամեն բան կատակի տալով, ասել-խոսելով հարթվեց... իսկ տպավորություններն իսկապես լավ են. հետաքրքիր ու օգտակար ծանոթություններ, լավ ընկերներ, ուրախ ժամանց, հետաքրքիր ֆիլմեր...

ի դեպ, վաղը` դեկտեմբերի 3-ին, Թատրոնի ու Կինոյի պետական ինստիտուտում (Թատերականում` 3-րդ հարկում) կկայանա վարպետության դաս օսկարակիր ռեժիսոր Բևերլի Շաֆֆերի հետ: Ժամը 11-ին կցուցադրվի նրա ֆիլմը, 12-ին կլինի հանդիպում ռեժիսորի հետ: