Մեջբերում Freddie-ի խոսքերից Նայել գրառումը
Տարանտինոյի, հենց միայն ,"Կատաղած շները" վերցնենք՝ գլուխգործոց է։ Ինչպե՜ս է աշխատել օպերատորը, ընտիր կադրեր ունի՝ հաճույք ես ստանում նայելուց։ Դերասանները հիանալի խաղ են ցուցադում։ Իսկ ռեժիսուրան վերջն է՝ ասեմ ինչու։ Տարանտինոն կինոն հանել է շատ յուրահատուկ և նոր ձևով։ Նա առաջիններից կինոյում օգտագործեց "ժամանակները խառնելը" և դա արեց շատ բարձր մակարդակով, քանի կան ֆիլմեր որտեղ ռեժիսորը անկապ տեղն է այս տրուկը օգտագործում։ Նրա մոտ հիանալի են ընտրված դերասանները և խաղն էլ համապատասխան մակարդակի վրա են ցուցադրում։
Վերցնենք Տարանտինոյի մեկ ալյ ֆիլմ՝ "Չորս սենյակ"։ Նա նկարահանել է այս ֆիլմի 4-րդ մասը։ Եթե ֆիլմը տեսել եք, ապա զգացած կլինեք, որ այն կարծես նկարահանված լինի մեկ շնչով։ Եվ հենց այդպես էլ նայվում է։ Տիմ Ռոտը, Բրյուս Ուիլիսը և հենց Տարանտինոն հիացնում են իրենց խաղով։ Եվ այս ամենը իհարկե ռեժիսյորի առժանիքներն են։ Դե էլ չեմ թվի նրա լեգենդար դարձած ֆիլմերը;
Եվ քանի որ նա առաջիններից է, որ այսպիսի ոճով ֆիլմեր է նկարահանում՝ օրինակ չունի որից թռցնի։
Իմ կարծիքով "Կատաղած շները" Տարանտինոյի չհաջողված ֆիլմերից ա: Ինքնանպատակ պաթոլոգիկ դաժանություն ու ոչ մի բռնող բան: Միակ դրվագը որի շուրջ կարելի ա խոսել էդ, երբ պատմում ա թե ոնց ա մի անգամ զուգարամում թմրանյութով լի պայուսակով հանդիպել ոստիկաններին: Էդ անցումը բավականին լավա մտածված: Իսկ մնացածի մասին նույնիսկ խոսելու բան չկա:
Իսկ ինչ վերաբերվում ա ժամանակները խառնելուն էդ իրա հայտնագործությունը չի: Շուտվանից են օգտվում էդ տրյուկից: Ինքը ուղակի լավ "թխողա": Ի միջայլոց հենց իրա խոսքերն են ."Ես գողանում եմ կինոյում ստեղծված ամեն բան":