Հիանալի ռեժիսորներ են Պիեռ Պաոլո Պազոլինին, Էմիր Կուստուրիցան, իհարկե՝ Չապլինը
Երեկ մինչև ուշ գիշեր նայեցի Կուստուրիցայի "Գնչուների ժամանակը" ֆիլմը: Ցնցող էր սեփական հոգեբանության ու բարոյականության ճահճի մեջ խեղդվող ժողովրդի թշվառությունը: Բայց առավել ցնցող էր այն փաստը, որ այդ ախտորոշումը միանգամայն բնորոշում էր նաև հայության վիճակը, ընդ որում ժամանակային լայն՝ դարերի կտրվածքով: Գուցե պարզապես մենք այդպիսի ռեժիսորներ չունենք, այդ պատճառով ենք մեզ այսքան լավը համարում… Հարց, որը իր պատասխանը չի ստանա այնքան ժամանակ մինչև մենք խիզախորեն չընդվզենք ինքներս մեր դեմ, սեփական ազգի շաբլոն գնահատականների դեմ ու "ծանենք մեզ", այսինքն՝ չանաչենք ու, եթե կարող ենք, ապաքինվենք: