User Tag List

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 68 հատից

Թեմա: Սիրված ռեժիսորներ, դերասաններ

  1. #16
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրված ռեժիսորներ, դերասաններ

    Հիանալի ռեժիսորներ են Պիեռ Պաոլո Պազոլինին, Էմիր Կուստուրիցան, իհարկե՝ Չապլինը
    Երեկ մինչև ուշ գիշեր նայեցի Կուստուրիցայի "Գնչուների ժամանակը" ֆիլմը: Ցնցող էր սեփական հոգեբանության ու բարոյականության ճահճի մեջ խեղդվող ժողովրդի թշվառությունը: Բայց առավել ցնցող էր այն փաստը, որ այդ ախտորոշումը միանգամայն բնորոշում էր նաև հայության վիճակը, ընդ որում ժամանակային լայն՝ դարերի կտրվածքով: Գուցե պարզապես մենք այդպիսի ռեժիսորներ չունենք, այդ պատճառով ենք մեզ այսքան լավը համարում… Հարց, որը իր պատասխանը չի ստանա այնքան ժամանակ մինչև մենք խիզախորեն չընդվզենք ինքներս մեր դեմ, սեփական ազգի շաբլոն գնահատականների դեմ ու "ծանենք մեզ", այսինքն՝ չանաչենք ու, եթե կարող ենք, ապաքինվենք:

  2. #17
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրված ռեժիսորներ, դերասաններ

    Նաև խորը ռեժիսոր ու սցենարիստ է Ալեքս Վան Վարմերդամը; Դիտեք նրա "Աբելը":

  3. #18
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրված ռեժիսորներ, դերասաններ

    Անպայման պետք է նշել Թոմ Հենքսին և նրա խաղը "Ֆորեսթ Գամփում"; Այս ֆիլմ իսկապես ժամանակակից էպոպեա է միամիտ ու միայն վազքի միջոցով իրեն փրկող տղայի մասին, որը ֆիլմի զարգացմանը զուգահեռ դառնում է երիտասարդ ամերիկյան ազգի սիմվոլն ու հատկանիշների կրողը; Թեև նա սկզբում թվում էր բավականին հիմար և կյանքը չհասկացող մի տղա, սակայն նրա կյանքը հանգեցրեց նրա որդու ծննդին, որը և' Ֆորեստ էր, և' իմաստուն ու խելոք; Բացառիկ ֆիլմ այսքան ոչ բացառիկ մարդու մասին; Այստեղ ռեժիսուրան և սցենարը բարձր կատարում ունեն, իսկապես պարզ ու ցնցող ֆիլմ է;

  4. #19
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրված ռեժիսորներ, դերասաններ

    Լարս Ֆոն Տրիեր. "Դոգվիլ": Այս ֆիլմը կարելի է համարել 21-րդ դարում նկարահանված առայժմ ամենանշանակալից երևույթը ոչ միայն կինոարվեստում, այլև համաշխարհային մտածողության, քաղաքական ու սոցիալական, արդյունքում` քաղաքակրթական ընդգրկման տարածքում: Մեծ խիզախություն է պետք է 21-րդ դարի սկզբում հայտարարելու համար, որ եթե մարդիկ վեր են ածվել կենդանիների, ապա նրանց պետք է ոչնչացնել` բառի բուն իմաստով, իսկ կենդանուն պետք է կենդանի թողնել, քանզի նա մեղավոր չէ, որ մարդիկ այդքան նմանվել են իրեն: Եվ սա ասում է դանիացին, որը, թվում է, պետք է հավակներ կիսել արևմտյան ժողովրդավարության ու մարդու իրավունքների թմբկահարման դափնիները իր շատ այլ ընկերների հետ: Ֆոն Տրիերը, սակայն, հակառակ է գնում հոսանքին, և դա է նրա մեծության գաղտնիքը. նա մարդուն առաջարկում է անկեղծ լինել ինքն իր գնահատականում և պատասխանել իրեն մեկ հարցում. "ինչի՞ եմ ես արժանի, ես, որ այսպիսին եմ":

  5. #20
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.11.2006
    Գրառումներ
    58
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրված ռեժիսորներ, դերասաններ

    Ռեժիսորներից երեւի Պոլանսկին, մեր հին ու բարի Շուրիկի հեղինակը՝ Գայդայը եւ իհարկե Ռյազանովը, ես նրանց ֆիլմերի ազդեցության տակ եմ մեծացել, շատ հարազատ են :
    Իսկ դերասաններից միայն կարող եմ ասել, որ Օդրի Հեպբերնը ինձ համար գրեթե իդեալ է, "իրական" կնոջ կատարելագործված օրինակ:
    Жизнь стоит того, чтобы жить, но не стоит того, чтобы без конца о ней рассуждать.

  6. #21
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրված ռեժիսորներ, դերասաններ

    Բարդ, դժավարամարս, բայց հետաքրքիր ռեժիսոր է Ակի Կաուրիսմյակին: Հատկապես պետք է նշել նրա երկու ֆիլմերը` "Յուխա" և "Աղջիկը լուցկու ֆաբրիկայից" ֆիլմերը: Կաուրիսմյակիի բացառիկ տաղանդը նրանում է, որ նա կարողանում է, չփոխելով ավանդական ֆիննական զուսպ զգացմունքայնությունը, փոխանցել խորապես ողբերգական և զգայական մեծ լիցք ունեցող կենսական հանգույցներ: Իսկապես դժվար է առանց գոնե տաս բառ արտաբերելու արտահայտել դժբախտ, ծնողների կողմից նսեմացված և սիրելիի կողմից խաբված փոքր մարդու` լուցկիագործ բանվորուհու հոգու ողջ փոթորիկը: Սակայն Կաուրիսմյակին գտնում է ձևը. աղջիկը պարզապես թույն է լցնում ծնողների ընթրիքի խմիչքի մեջ և նույնը անում իրեն մոտեցած, բայց անիծված տղամարարդկային սեռին պատկանող նոր ծանոթի հետ: Իսկապես, ողբերգությունը զգալու, ապրելու ու վերապրելու համար երբեմն լռությունը ավելի կարևոր է, քան բամազախոսք ինքնասպառումը:

  7. #22
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրված ռեժիսորներ, դերասաններ

    Թերևս այս բաժնում առանձին պետք է գրել Օդրի Հեփբրնի և "Հռոմեական արձակուրդներ" ֆիլմի մասին: Ամերիկյան կինեմոտոգրաֆի առաջին` մեծ անկեղծության շրջանում ստեղծված այս ֆիլմը կարելի է համարել համաշխարհային կինեմատոգրաֆի մեծագույն գլուխգործոցներից: Բայց ոչ թե այն պատճառով, որ այն խորը հիմնախնդիրներ է արծարծում, կամ առավել ևս` լուծում դրանք, այլ քանի որ այդ ֆիլմը ապացուցեց, որ կինեմատոգրաֆը իրավունք ունի գոյություն ունենալ որպես գեղեցիկ արվեստ և առաջին հերթին որպես այդպիսին և հետո միայն որպես արվեստ մնացյալ ամեն ինչ մասին: "Հռոմեական արձակուրդները" համաշխարահային կինեմատոգրաֆի այն բացառիկ զեղումներից է, որը դիտելիս մարդը ուզում է ապրել առանց իր ուսերի վրա ծանրացող քննադատի , կյանքը զննող պեդանտ մտածողի ու ապրել գեղեցկության մեջ, իր հոգուն թույլ տալ մեկուսկեսժամյա հռոմեական արձակուրդ, իսկական արձակուրդ:

  8. #23
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրված ռեժիսորներ, դերասաններ

    Մեջբերում Philosopher-ի խոսքերից
    Նաև խորը ռեժիսոր ու սցենարիստ է Ալեքս Վան Վարմերդամը; Դիտեք նրա "Աբելը":
    Ուշագրավ սցենար ու ռեժիսոարական կատարում ունի նաև Վարմերդամի "Գրիմ եղբայրների նոր հեքիաթաները" ֆիլմը: Առաջին հայացքից այն մի անհեթեթ պատմություն է մի եղբոր ու քրոջ մասին, որոնք, հոր կողմից լքվելով անտառի խուլ խորքերում, գնում են դեպի մարդիկ ու իրենց ճանապարհին ոչնչացնում նրանց: Դաժանությունը պարզապես արյան նման ծորում է այս ֆիլմի կադրերից: Սակայն ինչպես յուրաքանչյուր մեծ ռեժիսոր և արվեստագետ, Վարմերդամը իր գեղագիտական գաղափարի բանալին տալիս է դեռ ֆիլմի սկզբում. հոր դաժան ու անմարդկային վերաբերմունքը զավակների նկատմամբ, որը ցուցադրվում է 2-3 կարդով ու կարճ դիալոգներով, բավարար է հասկանալու համար, որ մենք գործ ունենք հորից որդուն փոխանցվող, չմոտիվացված, հաճախ անհեթե, բայց ներքին խորը պատճառներ ունեցող դեստրուկտիվության ու ագրեսիայի հետ: Եվրոպական միայնակության ու ներքին դժբախտության մայրաքաղաքներից մեկու նկարված այս ֆիլմը ցույց է տալիս այն տարերային դետսրուկտիվության հրեշին, որը ամեն պահի կարող է կլանել մարդուն` կամ ոչնչացնելով նրան, կամ նրան դարձնելով իր զենքը` ուրիշների ոչնչացման համար, որը նույն ոչնչացումն է: Մի խոսքով` լուրջ հիմնախնդիր, որի ներքին տարերքը քողարկված է հյուսիսային ժողովուրդների զգայական ու խոսքային սառնության շղարշով:

  9. #24
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրված ռեժիսորներ, դերասաններ

    Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիանալի ռեժիսորներ են Պիեռ Պաոլո Պազոլինին, Էմիր Կուստուրիցան, իհարկե՝ Չապլինը
    Երեկ մինչև ուշ գիշեր նայեցի Կուստուրիցայի "Գնչուների ժամանակը" ֆիլմը: Ցնցող էր սեփական հոգեբանության ու բարոյականության ճահճի մեջ խեղդվող ժողովրդի թշվառությունը: Բայց առավել ցնցող էր այն փաստը, որ այդ ախտորոշումը միանգամայն բնորոշում էր նաև հայության վիճակը, ընդ որում ժամանակային լայն՝ դարերի կտրվածքով: Գուցե պարզապես մենք այդպիսի ռեժիսորներ չունենք, այդ պատճառով ենք մեզ այսքան լավը համարում… Հարց, որը իր պատասխանը չի ստանա այնքան ժամանակ մինչև մենք խիզախորեն չընդվզենք ինքներս մեր դեմ, սեփական ազգի շաբլոն գնահատականների դեմ ու "ծանենք մեզ", այսինքն՝ չանաչենք ու, եթե կարող ենք, ապաքինվենք:
    Նաև Կուստուրիցա. "Ընդհատակը"՝ որպես մի ողջ ժողովրդի քաղաքական ողբերգության էպոպեա, որտեղ, սակայն հաղթահարված է բոլոր ազգային էպոպեաներին բնորոշ ծայրահեղականությունը ու բևեռայնություն, նաև "Կյանքը՝ որպես հրաշք", "Արիզոնյան երազ"։ Հիանալի ֆիլմեր են, որոնք, արվեստի մեծ գործեր լինելով, նաև հեշտությամբ են նայվում ու մեծ հաճույք են պատճառում։

  10. #25
    ոչ մեկին չեմ խանգարում PygmaliOn-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2006
    Գրառումներ
    291
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրված ռեժիսորներ, դերասաններ

    Մարտին Սկորսեզեն(Авиатор, Банды Нью-Йорка, Отступники и т. д.), Ստիվեն Սպիլբերգը, Կվենտին Տարանտինոն:
    Դերասաններից սկսեցին դուր գալ Լեոնարդո Դիկապրիոն և Մետտ Դեյմոնը(The Departed Ֆիլմից հետո), Բեն Աֆլիմը և մնացածները: Դերասանուհիներից...մմմմմմմ... բոլորը
    Вот и все... я уже НЕ в армии

  11. #26
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    44
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրված ռեժիսորներ, դերասաններ

    Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը
    Թերևս այս բաժնում առանձին պետք է գրել Օդրի Հեփբրնի և "Հռոմեական արձակուրդներ" ֆիլմի մասին: Ամերիկյան կինեմոտոգրաֆի առաջին` մեծ անկեղծության շրջանում ստեղծված այս ֆիլմը կարելի է համարել համաշխարհային կինեմատոգրաֆի մեծագույն գլուխգործոցներից:
    Համաձայն եմ:
    Իմ ամենասիրված կինոներից է: Ամերիկայում մինչև հիմա էլ ամեն տարի գոնե երկու-երեք անգամ ցույց են տալիս հեռուստցույցով: Միշտ հաճույքով նայում եմ:

  12. #27
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրված ռեժիսորներ, դերասաններ

    Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիանալի ռեժիսորներ են Պիեռ Պաոլո Պազոլինին, Էմիր Կուստուրիցան, իհարկե՝ Չապլինը
    Թեև Չապլինը կարող էր դառնալ առանձին թեմայի նյութ, բայց այստեղ արժե նշել նրա "Մեծ դիկտատորը"՝ որպես ոչ միայն գեղարվեստական, գեղագիտական բարձր երևույթ, այլև քաղաքացիական մեծ սխրանք։ Եթե կարող է լինել արվեստի ակտուալություն, ինչը մեծավ մասամբ չի լինում, քանի որ արվեստի ակտուալությունը նրա արվեստայնության, նրա գեղագիտական արժեքի, հումանիզմի մեջ է, ապա այդպիսի ակտուալությունը մենք կարող ենք տեսնել առաջին հերթին հենց այս ֆիլմում։ Իսկապես, բարձր պրոֆեսիոնալիզմով կատարված ֆիլմ, որի ապոթեոզը՝ դիկտատորի հագուստներով հանդես եկող վարսավիրի դիմումը մարդկությանը, մի ամբողջ պատմափիլիսոփայություն է, կյանքի, մարդկային, շատ մարդկային կյանքի փիլիսոփայություն։

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (19.03.2010)

  14. #28
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    23.02.2007
    Գրառումներ
    9
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրված ռեժիսորներ, դերասաններ

    Հավանում եմ այն ֆիլմերը, որոնցում սցենարային լուծումները երկակի, եռակի իմաստ ունեն ր և որոնք դիտելիս ինքդ ես սկսում եզրափակել ֆիլմը` քո երևակայությամ և տրամաբանությամբ: Կինոյում սիրում եմ այն երևույթների էկրանավորումը, որոնք լիարժեքորեն չեն պարզաբանված գիտական աշխարհում, իսկ մարդկանց կրոնական ներաշխարհում զբաղեցնում են առաջնային տեղ:
    Միշտ նայեք Տարկովսկու ֆիլմերը, եթե ներսի աղբն արտամղելու կարիք ունեք:

  15. #29
    Սկսնակ անդամ Arminka_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.02.2007
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    40
    Գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրված ռեժիսորներ, դերասաններ

    Ռեժիսորներ - Պեդրո Ալմոդովար, Ալեխանդրո Ամենաբար
    Դերասաններ - Քլարք Գեյբլ, Ջորջ Քլունի, Լեո Դիկապրիո (մասնաորապես վերջին ֆիլմերում), Մայքլ Դուգլաս,Բեն Աֆֆլեք
    Դերասանուհիներ- Օդրի Հեբվերն, Կատրին Դենյով, Պենելոպ Կռուս, Նիքոլ Քիդման,Ջուլիա Ռոբերթս...

  16. #30
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրված ռեժիսորներ, դերասաններ

    Շատ շատ են;
    Կառանձնացնեի Բունյուելին,
    Լուի դը Ֆյունեսին, Հոֆմանին ու Նիկոլ Քիդմանին;

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 84
    Վերջինը: 25.06.2009, 21:30
  2. Հոգեհարազատ ֆիլմեր/դերասաններ
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 4
    Վերջինը: 10.06.2008, 20:04
  3. Հին հայկական սիրված ֆիլմեր
    Հեղինակ՝ Marinushka, բաժին` Կինո
    Գրառումներ: 1
    Վերջինը: 31.01.2008, 19:28
  4. Սիրված ու ճանաչված զվարճալի կերպարներ
    Հեղինակ՝ Գոռ Ջան - Հայ, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 0
    Վերջինը: 22.11.2006, 10:05

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •