Պանրի նկատմամբ առանձնահատուկ թուլություն չունեմ. եթե սեղանին համով բաներ լինեն, պանրին իսկի չեմ էլ նայի, բայց ընդհանուր առմամբ սիրում եմ որոշ պանրատեսակներ։ Երբ հայաստանում էի, սիրում էի լոռի, հոլանդականատիպ պանիրները, մեկ էլ Հոխլանդի սնկով հալած պանիրը:
Տանել չեմ կարողանում չոր, անյուղ ու աղի պանիրները։ Միայն սովամահ լինելու դեպքում կարող է ուտեմ դրանցից։ Ոչխարի պանիր էլ չեմ սիրում, եթե ոչխարահամը զգալի ա լինում։ Բայց որ ասեմ՝ ընդհանրապես չեմ ուտի՝ սուտ կլինի։
Բայց, օրինակ, ԱՄՆ գալուց հետո սկսել եմ աղի պանրի կարիք զգալ, որովհետև էստեղի համարյա բոլոր պանրատեսակները անուտելիության աստիճանի անալի են։ Երբեք մտքովս չէր անցնի, որ ես՝ աղի պանիր չսիրողս, կարող է ընկած աղի պանիր փնտրեմ, որ կարողանամ ուտել։
Ի դեպ, չեչիլ պանիրը ո՞րն էր, կհիշեցնե՞ք։
Էջանիշներ