User Tag List

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 62 հատից

Թեմա: Ի՞նչ տեսակի պանիր եք սիրում

  1. #16
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ տեսակի պանիր եք սիրում

    Պանրի նկատմամբ առանձնահատուկ թուլություն չունեմ. եթե սեղանին համով բաներ լինեն, պանրին իսկի չեմ էլ նայի, բայց ընդհանուր առմամբ սիրում եմ որոշ պանրատեսակներ։ Երբ հայաստանում էի, սիրում էի լոռի, հոլանդականատիպ պանիրները, մեկ էլ Հոխլանդի սնկով հալած պանիրը:

    Տանել չեմ կարողանում չոր, անյուղ ու աղի պանիրները։ Միայն սովամահ լինելու դեպքում կարող է ուտեմ դրանցից։ Ոչխարի պանիր էլ չեմ սիրում, եթե ոչխարահամը զգալի ա լինում։ Բայց որ ասեմ՝ ընդհանրապես չեմ ուտի՝ սուտ կլինի։

    Բայց, օրինակ, ԱՄՆ գալուց հետո սկսել եմ աղի պանրի կարիք զգալ, որովհետև էստեղի համարյա բոլոր պանրատեսակները անուտելիության աստիճանի անալի են։ Երբեք մտքովս չէր անցնի, որ ես՝ աղի պանիր չսիրողս, կարող է ընկած աղի պանիր փնտրեմ, որ կարողանամ ուտել։

    Ի դեպ, չեչիլ պանիրը ո՞րն էր, կհիշեցնե՞ք։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. #17
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ տեսակի պանիր եք սիրում

    Ես պանրոֆիլ եմ, պաշտում եմ հոլանդական, շվեյցարական, ռոկֆոր, պարնեզան, մոցարելլա, լոռի, չանախ,,,

    Մենակ ոչխարի պանիրը տանել չեմ կարողանում:
    Վերջին խմբագրող՝ Rhayader: 28.11.2008, 02:59:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  3. #18
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ տեսակի պանիր եք սիրում

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, չեչիլ պանիրը ո՞րն էր, կհիշեցնե՞ք։
    Ան, չեչիլը էն երկարավուն թել-թել պանիրն է՝ հիմնականում սպիտակ գույնի: Մի քիչ նման է պարանի:

    Ես բոլոր պանիրներն էլ սիրում եմ: Եթե անունը պանիր է, ուրեմն արդեն իսկ լավ է ինձ համար: Խելքս գնում է պանրի համար. իսկը մկան նման: Աղի, քաղցրահամ, համեմունքներով կամ առանց, չոր, փափուկ, հոտավետ կամ ոչ՝ բոլորն էլ սիրում եմ:

    Հ.Գ. Էրեխեք, խոհանոցի բաժնում արդեն ասվել է դրա մասին, բայց մի հատ էլ ես ասեմ... Ինչ կլինի, շատ եմ խնդրում, էդ կանաչ, հետ տվող սմայլիկները ուտելիքների թեմաներում էդքան մի օգտագործեք. մի բան, որի վրա դուք հետ եք տալիս, ուրիշի սիրած կերակուրն է... Եվ, ընդհանրապես, շատ տհաճ է նայվում էդ սմայլիկը ուտելիքների բաժնում:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Սամսար (02.08.2010)

  5. #19
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.11.2008
    Հասցե
    Springfield
    Տարիք
    38
    Գրառումներ
    185
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ տեսակի պանիր եք սիրում

    Ես թել պանիր շաաաաաաատ եմ սիրում(Գրանդ Քենդիից շատ.)

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    sharick (10.02.2010)

  7. #20
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ տեսակի պանիր եք սիրում

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Աղի, քաղցրահամ, համեմունքներով կամ առանց, չոր, փափուկ, հոտավետ կամ ոչ՝ բոլորն էլ սիրում եմ:
    Քաղցրահամ պանի՞ր, էդ ո՞րն է: Կարո՞ղ է ջնարակած պանրիկները ի նկատի ունես: (օրինակ՝ «Աշտարակ-կաթի»)

    Ժողովուրդ, իսկ ֆոնդյուի՞ն ինչպես եք վերաբերվում: Եթե սիրում եք, ապա ո՞ր տարբերակը՝ հացո՞վ, կարտոֆիլո՞վ, թե՞ ապխտած մսով, սպիտա՞կ, թե՞ կարմիր գինո՞վ կամ առանց գինու:

    Ավելացվել է 1 րոպե անց
    Մեջբերում Æþelwulf-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկ էլ cheesecake եմ շատ սիրում, ափսոս Հայաստանում լավ cheesecake չեն կարող սարքել
    Մեր չիզքեյեն էլ խոչոպուրին ա, էլի, Հայկ ջան:
    Վերջին խմբագրող՝ ars83: 28.11.2008, 13:22: Պատճառ: Գրառման ավելացում
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  8. #21
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ տեսակի պանիր եք սիրում

    Ես պանիր սիրում եմ, բայց այն ինձ համար հիմնականում որպես առանձին ուտելիք է ասենք միայն հաց պանիր պոմիդոր , կամ կանաչի ու ես կշտացա հազվադեպ, որ ուրիշ տեսակի համադրումներ անեմ՝ ի նկատի ունեմ ինչ որ ճաշերի հետ պարտադիր ուտեմ:
    Ընդհանրապես չեմ հասկանում էն մարդկանց որ ամենինչի հետ պահիր են ուտում, ու նեղվում են որ սեղանին պանիր չի լիում մի անգամ, ցավոք սրտի իմ շրջապատում բոլորն այդպիսին են, ախր ոնց կարելիա էդքան պանիր ուտել
    Չեմ սիրում անալի պանիրներ , սիրում եմ ոչխարի կամ կիսաոչխարի պանիր, ուրցով փափուկ պանիրներ, ապխտած էլ երբեմն, հալած պանիր փոքրուց շատ եմ սիրել
    Love has an enemy, but it is already defeated!

  9. #22
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ տեսակի պանիր եք սիրում

    Առավել հակված եմ հոլանդական պանրին, սիրում եմ նաև աղի ու պինդ պանիրներ:
    Հայկական պանիրներից Լոռի եմ ուտում ու սիրում եմ լավաշով ուտել

  10. #23
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ տեսակի պանիր եք սիրում

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Քաղցրահամ պանի՞ր, էդ ո՞րն է: Կարո՞ղ է ջնարակած պանրիկները ի նկատի ունես: (օրինակ՝ «Աշտարակ-կաթի»)
    Չէ, ջնարակված պանրիկը նկատի չունեմ, այլ հենց պանիր, որը քաղցարահամ է: Գերմանիայում պանրի էդպիսի տեսակներ կան: Չգիտեմ՝ Հայաստանում կան, թե չէ...

  11. #24
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ տեսակի պանիր եք սիրում

    Հոտած-մոտած պանիրներ եմ սիրում, էն որ հոտը մի կիլոմետրից գալիս ա

  12. #25
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ տեսակի պանիր եք սիրում

    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը

    Պանիրը համ էլ չաղացնումա, քիչ կերեք.....
    բա շուտ ասեիր, ուրեմն ինձ ընդամենը պանի?ր ա պետք
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

  13. #26
    թափառական Lady SDF-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.10.2008
    Հասցե
    ԱՄՆ
    Գրառումներ
    69
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ տեսակի պանիր եք սիրում

    Մեջբերում Æþelwulf-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց պարմեզանը մենակ պիցցայի կամ պաստայի հետ ա ուտվում... հենց ընենց որ ուտես զզվելի բան է...
    Բայց ինչո՞ւ ա զզվելի: Կարմիր գինու հետ շատ հաճելի ա: Մի բարակ շերտ դնում ես բերանդ և գինի ըմպում: Յամ յամ
    Մարդ չպիտի էնքան քաղցր լինի, որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի, որ թքեն:
    Հրանտ Մաթևոսյան

  14. #27
    թափառական Lady SDF-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.10.2008
    Հասցե
    ԱՄՆ
    Գրառումներ
    69
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ տեսակի պանիր եք սիրում

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, իսկ ֆոնդյուի՞ն ինչպես եք վերաբերվում: Եթե սիրում եք, ապա ո՞ր տարբերակը՝ հացո՞վ, կարտոֆիլո՞վ, թե՞ ապխտած մսով, սպիտա՞կ, թե՞ կարմիր գինո՞վ կամ առանց գինու:

    Հացով ... և մի քիչ սպիտակ գինով: Գինին շատ լինելու դեպքում փչանում է ֆոնդուն և միատար չի լինում: Երեք պանիրների համադրումը - շվեցարական, գրույեր (Gruyere)և Cheddar շատ լավ է ստացվում:
    Մարդ չպիտի էնքան քաղցր լինի, որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի, որ թքեն:
    Հրանտ Մաթևոսյան

  15. #28
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ տեսակի պանիր եք սիրում

    Մեջբերում Lady SDF-ի խոսքերից Նայել գրառումը
    Հացով ... և մի քիչ սպիտակ գինով: Գինին շատ լինելու դեպքում փչանում է ֆոնդուն և միատար չի լինում: Երեք պանիրների համադրումը - շվեցարական, գրույեր (Gruyere)և Cheddar շատ լավ է ստացվում:
    Gruyère-ը հենց շվեյցարական է, էլի: Կարծեմ, երրորդ պանրատեսակը Raclette-ն է: Ես էլ ֆոնդյուն սպիտակ գինով (ոչ միայն ֆոնդյուի մեջ, այլև հետը խմելու) և հացով սիրում: Կարտոֆիլովն էլ ոչինչ…
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  16. #29
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ տեսակի պանիր եք սիրում

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդիկ կան, սիրում են պանիրը ձմերուկով, խաղողով կամ լոլիկով ուտել: Կարծեմ, ձմերուկովը վնասակար է: Ես սիրում եմ վարունգով
    Ձմերուկով շա՜տ եմ սիորում, միշտ ձմերուկի սեզոնին ուտում եմ... ։ Հլը չեմ մեռել...
    Մեջբերում Լուսաբեր-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետո ... դա հնուց եկած սովորույթա հայերի մոտ,ճաշից հետո մի կտոր պանիր պարտադիր(դա կապ չունի ընթացքում ինչքան եք կերել): Ուղղակի ասում են ,որ պանիրը ամենից լավն է մաքրում բերանի խոռոչը,ատամները...
    Իսկ նման տարօրինակ համադրություններից մենակ տեսել եմ,երբ պանիրը կարագի հետ են ուտում,ասում են շատ համով է
    Ի միջի այլոց շատ ճիշտ սովորույթ ա, ընդհանրապես աղին միշտ պետք ա վերջում ուտել։
    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Պանի՞ր
    Պանիրներից հալած եմ սիրում, բայց աղի, հիմա չկա դրանցից՝փոխարինվել են խոխլանդներով
    Զզվում եմ ռոկֆոռից, ոչխարի պանրից, թելով պանրից
    Հա՜ մեկ- մեկ լոռի էլ եմ ուտում, որ ռնգեղջյուրի նման սոված եմ լինում

    Պանիրը համ էլ չաղացնումա, քիչ կերեք.....
    Նախ, որպես գերմաներենի հանդեպ թուլություն ունեցող մարդ, թույլ տուր մի ուղղում` ոչ թե խոխլանդ, այլ հոխլանդ։

    Ռոկֆոր, ոչխարի պանիր շա՜տ եմ սիրում, հատկապես ոչխարինը։

    Նաեւ սիրում եմ հոլանդական, Брынза, չանախ, եւ այլն։

  17. #30
    թափառական Lady SDF-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.10.2008
    Հասցե
    ԱՄՆ
    Գրառումներ
    69
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ տեսակի պանիր եք սիրում

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Gruyère-ը հենց շվեյցարական է, էլի: Կարծեմ, երրորդ պանրատեսակը Raclette-ն է: Ես էլ ֆոնդյուն սպիտակ գինով (ոչ միայն ֆոնդյուի մեջ, այլև հետը խմելու) և հացով սիրում: Կարտոֆիլովն էլ ոչինչ…
    Շվեյցարական ասելով ի նկատի ունեմ հենց swiss cheese կոչվածը, որը շատ տարածված է, քիչ հնեցված, մեծ կամ փոքր ծակերով:

    Իսկ կարտոֆիլով չեմ լսել ... կբացատրե՞ս:
    Մարդ չպիտի էնքան քաղցր լինի, որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի, որ թքեն:
    Հրանտ Մաթևոսյան

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Չեմ սիրում, երբ…
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 154
    Վերջինը: 25.12.2014, 19:30
  2. Շիրազ - Հաց, Պանիր, Whiskey... - տարբեր մտքեր երգերի տեսքով...
    Հեղինակ՝ Modigliani, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 24
    Վերջինը: 17.06.2009, 20:51
  3. Հաց, Պանիր, Whiskey...մտքեր և ավելին...
    Հեղինակ՝ Modigliani, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 15.07.2008, 23:11
  4. Ես քեզ չեմ սիրում
    Հեղինակ՝ Esmeralda, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 27
    Վերջինը: 26.02.2008, 10:54
  5. Ինչ տեսակի և բնույթի հաղորդում կուզենայիք տեսնել եթերում
    Հեղինակ՝ P.S., բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 19.02.2008, 20:52

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •